Jump to content

Պյոտր Ժելինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Ժելինսկի
Piotr Zieliński
Ժելինսկին Լեհաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Piotr Sebastian Zieliński
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1994(1994-05-20)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ząbkowice Śląskie, Լեհաստան
Հասակ 177 սմ
Քաշ 64 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 20
Պատանեկան կարիերա
2003-2007 Լեհաստան Օժել Զոմբկովիցե Սլյոնսկե
2007-2011 Լեհաստան Զագլեմբե Լյուբին
2011-2012 Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Իտալիա Ուդինեզե 19 (0)
2014-2016   Իտալիա Էմպոլի 63 (5)
2016-ներկա Իտալիա Նապոլի 72 (9)
Ազգային հավաքական
2009 Լեհաստան Լեհաստան Մ15 5 (1)
2009-2010 Լեհաստան Լեհաստան Մ16 6 (0)
2010-2011 Լեհաստան Լեհաստան Մ17 10 (1)
2012 Լեհաստան Լեհաստան Մ18 5 (1)
2011-2012 Լեհաստան Լեհաստան Մ19 15 (5)
2012-2016 Լեհաստան Լեհաստան Մ21 3 (1)
2013-ներկա Լեհաստան Լեհաստան 35 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Պյոտր Ժելինսկի (լեհ.՝ Piotr Zieliński, մայիսի 20, 1994(1994-05-20)[1][2], Ząbkowice Śląskie, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժելինսկին իր կարիերան սկսել է տեղական Օժել Զոմբկովիցե Սլյոնսկե ակումբում[4], որտեղ մարզիչ էր աշխատում նրա հայրը[5]։ 13 տարեկանում նա միացավ Զագլեմբե Լյուբինին[6], թեև նրա ծառայություններով հետաքրքրված էին Բայեր Լևերկուզենը և Լիվերպուլը[7], ու նա փորձաշրջան էր անցել Ֆեյենորդում և Հերենվենում[8]։ 15 տարեկանից Ժելինսկին սկսեց մարզվել ակումբի առաջին թիմի հետ։

2011 թվականին Ժելինսկին միացավ Ուդինեզեի ակադեմիային 100 հազար եվրոյի դիմաց[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 2-ին՝ փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին Կալյարիի դեմ խաղում[11]։ Շուտով նա սկսեց ավելի շատ խաղաժամանակ ստանալ Ուդինեզեի առաջին թիմում և 2013 թվականի ապրիլի 14-ին՝ Պարմայի դեմ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ[12]։ Իր առաջին հանդիպում եվրոպական առաջնություններում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 22-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Սլովան Լիբերեցի դեմ խաղում[13]։

2014 թվականի ամռանը Ժելինսկին վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի[14]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Ռոմայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Ջենոայի դեմ խաղում[16]։ Էմպոլիի կազմում Ժելինսկին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 66 հանդիպման և դառնալով 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ[17]։

2016 թվականի օգոստոսի 4-ին Ժելինսկին 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[18][19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ինտերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[23]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժելինսկին խաղացել է Լեհաստանի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 21 տարեկանների թիմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[24]։

Լեհաստանի ազգային հավաքականի կազմում Ժելինսկին իր դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 4-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Դանիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[26]։ Լեհաստանի կազմում Ժելինսկին մասնացկեց Եվրո 2016-ին[27]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում[28][29], իսկ Լեհաստանը դուրս մնաց քառորդ եզրափակչից[30]։

2018 թվականի մայիսին Ժելինսկին ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուդինեզե 2012–13 Սերիա A 9 0 0 0 0 0 9 0
2013–14 10 0 0 0 1 0 11 0
Ընդհանուր 19 0 0 0 1 0 20 0
Էմպոլի (վարձավճար) 2014–15 Սերիա A 28 0 2 0 30 0
2015–16 35 5 1 0 36 5
Ընդհանուր 63 5 3 0 66 5
Նապոլի 2016–17 Սերիա A 36 5 4 1 7 0 47 6
2017–18 36 4 2 0 9 3 47 7
Ընդհանուր 72 9 6 1 16 3 94 13
Կարիերայի ընդհանուր 154 14 9 1 17 3 180 18

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[33]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2013 7 3
2014 1 0
2015 3 0
2016 10 0
2017 8 0
2018 6 2
Ընդհանուր 35 5

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Օգոստոսի 14, 2013 PGE Արենա, Գդանսկ, Լեհաստան Դանիա Դանիա
3–2
3–2
Ընկերական խաղ
2. Սեպտեմբերի 10, 2013 Օլիմպիական մարզադաշտ, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո
1–0
5–1
ԱԱ 2014 Որակավորում
3.
4–1
4. Մարտի 27, 2018 Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան Հարավային Կորեա Հարավային Կորեա
3–2
3–2
Ընկերական խաղ
5. Հունիսի 8, 2018 Քաղաքային մարզադաշտ, Պոզնան, Լեհաստան Չիլի Չիլի
2–0
2–2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Poland - P. Zieliński - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  4. Lusby, Jack. «Who Is Piotr Zielinski and What Would He Bring to Liverpool?». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Skąd się wziął w Udinese Piotr Zieliński? - weszlo.com». weszlo.com (լեհերեն). 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  6. «From Poland to Naples: Piotr Zieliński, a matter of details». www.mondofutbol.com (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Niepozorny, ale zawsze się wyróżniał... zdolnościami!». GuruSportu! - Codzienna dawka sportowych ciekawostek! (լեհերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  8. Pearce, James (2016 թ․ հունիսի 13). «Why Klopp wants to snap up £9.5million target Piotr Zielinski». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  9. Polska, Grupa Wirtualna (2011 թ․ ապրիլի 22). «Zieliński oficjalnie w Udinese Calcio». sportowybar.wp.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  10. «We profile Liverpool transfer target Piotr Zielinski». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Udinese Calcio - Cagliari Calcio, Dec 2, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Apr 14, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Udinese Calcio - FC Slovan Liberec, Aug 22, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  14. INTERIA.PL. «Piotr Zieliński wypożyczony do FC Empoli» (լեհերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  15. «FC Empoli - AS Roma, Sep 13, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  16. «FC Empoli - Genoa CFC, Oct 24, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  17. «Scout Report: Piotr Zielinski | Napoli's Impressive Midfielder • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  18. «OFFICIAL: Napoli sign Zielinski from Udinese | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  19. «Napoli sign Poland's Zielinski from Udinese». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  20. «Napoli confirm the signing of Piotr Zielinski». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  21. «Napoli complete transfer for Poland winger Piotr Zielinski from Udinese». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  22. «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  23. «SSC Napoli - Inter Milan, Dec 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  24. «Bosnia and Herzegovina U21 - Poland U21, Nov 14, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  25. «Poland - Liechtenstein, Jun 4, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Poland - Denmark, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  27. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Poland – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  28. «Ukraine - Poland, Jun 21, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  29. uefa.com (2016 թ․ հունիսի 21). «UEFA EURO 2016 - History - Ukraine-Poland – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  30. «Krychowiak, Poland leave with heads high». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  31. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  32. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  33. 33,0 33,1 «Piotr Zieliński». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ժելինսկի» հոդվածին։