Jump to content

Նասաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նասաու
Nassau
Զինանշան

ԵրկիրԲահամներ Բահամներ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքNew Providence District?
Հիմնադրված է1695 թ.
Մակերես207 կմ²
ԲԾՄ10 մ
Բնակչություն248 948 մարդ (2010)
Խտություն1 200 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ242
Պաշտոնական կայքnassauparadiseisland.com
Նասաու (Բահամներ)##
Նասաու (Բահամներ)

Նասաու (անգլ.՝ Nassau; ['nasɔː][1]), Բահամյան Կղզիների մայրաքաղաք, առևտրային և մշակութային կենտրոն, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքը։ Նասաուի բնակչությունը կազմում է 210 832 մարդ (2006 թվականի դրությամբ)։

Գտնվում է Նյու Պրովիդենս կղզու վրա։ Նասաուն ունի գեղեցիկ և աշխույժ ծովային նավահանգիստ։ Արևադարձային կլիման և Բահամների բնական գեղեցկությունը Նասաուն դարձրել են հայտնի տուրիստական կենտրոն հանգիստ ցերեկային հանգստով և հետաքրքիր գիշերային ժամանցով։

Քաղաքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասաուն հիմնադրել են անգլիացիները XVII դարի վերջին որպես Չարլզթաուն (անգլ.՝ Charles Towne), սակայն 1695 թվականին վերանվանվել է ի պատիվ Վիլհելմ III Օրանցի-Նասաուի։ XVIII դարի ընթացքում այն ապաստան էր հանդիսանում Կարիբյան ծովի ծովահենների համար, որոնցից ամենահայտնին Սև Մորուքն էր։ Նասաուն բազմաթիվ անգամ հարձակման է ենթարկվել իսպանացիների կողմից XVIII դարի վերջին, իսկ 1776 թվականին այն կարճ ժամանակով գրավվել էին ամերիկյան հեղափոխականները։ 1782 թվականի մայիսին կղզիները և մայրաքաղաք Նասաուն օկուպացվել են իսպանացիների կողմից, սակայն 1783 թվականի հուլիսին առանց որևէ կրակոցի ետ է վերցվել բրիտանացի լոյալիստների կողմից։ Մինչև Ամերիկյան պատերազմի ավարտը ավելի քան 7000 լոյալիստներ վերաբնակեցվել են այնտեղ ԱՄՆ մայրցամաքային հատվածից։

Փարիզյան հաշտության պայմանագրի համաձայն կղզիները անցել են Բրիտանիային, և գաղութը մնում էր բրիտանական մինչ 1973 թվականը։ XIX դարի սկզբին, Բրիտանիայում ստրկատիրության վերացումից հետո, սկսվել է սևամորթ բնակչության ներհոսքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նասաույում տեղակայվել են ամերիկյան առափնյա պաշտպանական ուժերի նավերը և փոքր ռազմանավերը, որոնք պայքարում էին Կրիգսմարինե սուզանավերի դեմ։

1968 թվականից Նասաույում գտնվել է վարչապետի նստավայրը, ով սկզբում ինքնավար տարածքի, իսկ 1973 թվականից՝ Բահամյան Կղզիներ անկախ պետության վարչապետ էր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Նյու Պրովիդենս կղզում, Նասաուն ունի գեղեցիկ և աշխույժ նավահանգիստ, որտեղ զուգակցվում են հնաշխարհիկ և գաղութային ճարտարապետությունները։ Արևադարձային կլիման և Բահամյան Կղզիների բնական գեղեցկությունը Նասաուն դարձրել են զբոսաշրջիկների հայտնի հանգստավայրերից մեկը։

Նասաու քաղաքի կլիման մերձհասարակածային է։ Մայիսից մինչև հոկտեմբեր խոնավ սեզոն է, և համեմատաբար չոր սեզոն (չնայած այդ ընթացքում նույնպես թափվում են որոշ քանակության տեղումներ), որը տևում է նոյեմբերից մինչև ապրիլ։ Խոնավ սեզոնին շատ շոգ է և տոթ, իսկ չոր սեզոնին այն ավելի բարեհարմար է, իսկ ջերմաստիճանը ավելի ցածր է։

Օդանավակայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդեն Պինդլինգի անվան միջազգային օդանավակայանը, որը համարվում է Բահամյան Կղզիների խոշորագույն օդանավակայանը, գտնվում է Նասաուից 16 կմ (9,9 մղոն) և ամեն օր օդային թռիչքներ է իրականացնում ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Կարիբյան ավազանի երկրների խոշոր քաղաքներ[2]։

Նյու Պրովիդենս օդանավակայանը փակվել է 1999 թվականին, թռիչքուղին ապամոնտաժվել է և ներառվել կղզու հանգստավայրային գոտու մեջ։

Ջրային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաստանավերը ապահովում են Նասաուի փոխադրումները մոտակայքում գտնվող կղզիների վրա։ Քաղաքի հիմնական Prince George Wharf նավահանգիստը կրուիզային նավերի մուտքի տեղ է ծառայում։

Ճանապարհային ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական երթուղային ավտոբուսները և տաքսիներն ապահովում են Նասաուի տրանսպորտային փոխադրումները։ Ավտոմեքենաների վարձույթն գործում է քաղաքում և օդանավակայանում։ Երթևեկությունը ձախակողմյան է, ինչպես Մեծ Բրիտանիայում, սակայն բազմաթիվ ավտոմեքենաներ ներմուծվում են ԱՄՆ-ից ձախակողմյան ղեկով։ Նասաուի հիմնական ավտոճանապարհներն են՝

  • Bay Street
  • Eastern Road
  • Blue Hill Road
  • East Street
  • Adelaide Road
  • Shirley Street
  • Soldier Road
  • Carmicheal Road
  • Prince Charles Drive
  • John F Kennedy Drive
  • Fox Hill Road
  • Wulf Road
  • Robinson Road

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորհրդարանական հրապարակ
  • Թագուհու սանդուղք
  • Պարադայս կղզի
  • Բեյ առևտրային փողոց
  • Թագավորական այգիներ

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասաուն ունի վեց քույր-քաղաքներ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «definition of Nassau» (անգլերեն). Oxford Dictionaries Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «About Us». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. http://en.sistercity.info/sister-cities/Albany%2C%20New%20York.html
  4. https://albanykid.com/sister-cities-albanys-caribbean-twin/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]