Jump to content

Արա Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Արծրունի
Ծնվել էնոյեմբերի 11, 1932(1932-11-11)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Վախճանվել էհոկտեմբերի 29, 2018(2018-10-29) (85 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող
ԶավակներԱրսեն Արծրունի

Արա Արծրունի (նոյեմբերի 11, 1932(1932-11-11), Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 29, 2018(2018-10-29), Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ թատերագիր, արձակագիր և հրապարակագիր։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին»,«Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ Եղել է «Ազդակ»-ի մշակութային ուրբաթօրյա էջի պատասխանատուն (1969-1972)։ Հեղինակ է բեմադրված կամ հրատարակված թատերկերի, այդ թվում՝ «Վահագն» (գրված 1976 թվականին, բեմադրված 1977 թվականին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «Միալար երաժշտություն» (գրված 1971 թվականին, բեմադրված 1980 թվականին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «Մժեղը» (Կամերային թատրոն, Արա Երնջակյան, Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ, Երևան, 2005), «Մժեղը» (Համազգային «Ժորժ Սարգսյան» թատերախմբի կողմից, Տորոնտո, Կանադա, 2004), «Անավարտ վեպ» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ, Երևան, 2008), «Պահածոյի տուփը» (բեմադրված 2011 թվականին, համազգայինի «Պետրոս Ադամիան» թատերախմբի կողմից՝ Նանսի Իսա Թորոսիանի բեմադրությամբ, Մոնրեալ և Տորոնտո, Գանատա)։

Արա Արծրունին վախճանվել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Բեյրութում։ Նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, նրա մարմինն ամփոփվել է Քանաքեռավանում՝ Արծրունիների ընտանեկան դամբարանում։

Արա Արծրունու հուղարկավորության արարողությունը՝ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, նոյեմբերի 3

Արա Արծրունու ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այժմ հրատարակված է 9 թատերգություններ (արևմտահայերեն և արևելահայերեն)

  • Մժեղը
  • Անավարտ վեպը
  • Խոզակը
  • Ողջույն
  • Միալար երաժշտություն
  • Ծառերը ծաղկել են, Մարիո
  • Պահածոյի տուփերը
  • Բարի լույս, պարոն Մաթևոս
  • Ո՞վ է բախում դուռը

Արա Արծրունու 9 թատերգությունները արևելահայերենի վերածված են սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանի կողմից, հրատարակված են Երևանում, 2010 թվականին, հաջորդաբար 2 հատորներով։

Հրապարակված վեպ և վիպակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծովինար (վեպ)
  • Սպիներ (վիպակ)
  • Հերցոֆ (վիպակ)
  • "Վիրավոր ծիծեռնակը" պատմվածքներ, Բեյրութ, 1969

Հրապարակագրական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Եղեռնի հետքերով», Բեյրութ, 1972

Արևելահայերենի վերածված ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Արծրունիի թատերգությունները արևելահայերենի է վերածել սփյուռքագետ և բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանը՝

  • «Թատերգություններ», Ա հատոր, 275 էջ. Հունիս 2010, Երևան
  • «Թատերգություններ», Բ հատոր, 246 էջ. Դեկտեմբեր 2010, Երևան

Անտիպ են և հրատարակելի «Ո՞վ է հեղինակը», «Լռության սիմֆոնիան» և «Կոնտոլիզիզա՝ իմ սեր» թատերգությունները։

Գրականություն թատերագիր Արա Արծրունու մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արա Արծրունու թատերգությունը», Լևոն Մութաֆյան, մենագրություն, 247 էջ, Երևան, Հայաստան, 2010

Նախաձեռնությամբ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, խորհրդատու՝ Սուրեն Դանիելյան, գրախոս՝ Նորայր Ադալյան, խմբագիր՝ Սերգո Հայրապետյան։ Ըստ հեղինակ Լևոն Մութաֆյանի, «գիրքը պատրաստված է գրականագետների և թատերագետների, թատրոնի տեսությամբ զբաղվողների, ինչպես նաև բանասիրական և թատերական կրթություն ստացող ուսանողների համար»։

  • 2005 - «Վ. և Վ. Ճերեճեան թատերգության մրցանակ»
  • 2006 - Կիլիկիոյ Կաթողիկոսության «Գևորգ Միլիտինեցի» գրական մրցանակ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]