Eternal Atake
Eternal Atake | ||||
---|---|---|---|---|
Լիլ Ուզի Վերտի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Մարտի 6, 2020 | |||
Ձայնագրված | 2018 | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Տևողություն | 62:13 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Լիլ Ուզի Վերտի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Eternal Atake», ամերիկացի ռեփեր Լիլ Ուզի Վերտի երկրորդ ստուդիական ալբոմ։ Նա իր առաջին նախագիծն է 2017 թվականի «Luv Is Rage 2» ստուդիական ալբոմից ի վեր։ Ի սկզբանե ալբոմի մասին հայտարարվել է 2018 թվականին, սակայն այն թողարկվել է 2020 թվականի մարտի 6-ին Generation Now և Atlantic Records լեյբլներում որպես անակնկալ թողարկում։ Ալբոմն աջակցվել է «Futsal Shuffle 2020» և «That Way» սինգլներով, որոնք հետագայում հայտնվել են որպես բոնուս թրեքեր։ Ալբոմը ներառում է ամերիկացի երգիչ Syd-ի վոկալը։
«Eternal Atake»-ը մեծ հռչակ է ստացել և դեբյուտել ամերիկյան Billboard 200-ի առաջին հորիզոնականին՝ դառնալով Լիլ Ուզի Վերտի երկրորդ համար մեկ ալբոմը։ Ալբոմի դելյուքս տարբերակը՝ «Lil Uzi Vert vs. the World 2»-ը թողարկվել է մեկ շաբաթ անց՝ մարտի 13-ին։
Նախարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսին Լիլ Ուզի Վերտը երկու մեկնաբանություն է գրել թվիթթերյան իր կայքէջում՝ «Eternal Atake» և «Eternal means forever. Atake means 2 overtake»[1]: 2018 թվականի հուլիսի 31-ին՝ Լիլ Ուզի Վերտի ծննդյան օրը, նա ջնջել է բոլոր փոստերը ինստագրամյան իր կայքէջից՝ բացառությամբ երկուսի․ «New Patek»-ի դրվագից և «Eternal Atake»-ի հին շապիկից։ Դեկտեմբերի 9-ին Լիլ Ուզին հայտնել է, որ «Eternal Atake»-ի վրա աշխատանքներն ավարտվել են, և ալբոմը պատրաստ է թողարկմանը[2]։
2019 թվականի հունվարի 11-ին Լիլ Ուզին հայտարարել է ինստագրամով, որ «ջնջել է ամեն ինչ» և «ավարտել է երաժշտության հետ»[3], թեև շատերը կարծում էին, որ դա կարող էր լինել միայն գովազդային հնարք և/կամ գովազդային տեսահոլովակ ալբոմի համար[4]։ 2020 թվականի մարտի 3-ին Լիլ Ուզին տեղադրել է նոր շապիկը թվիթթերյան իր կայքէջում այն բանից հետո, երբ նրա հետևորդները քվեարկել են ալբոմի նոր շապիկի համար[5]։
Ընդունելություն և գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերի 30-ին Լիլ Ուզին գրել է, որ այն սինգլը, որի հետ «նա գալիս է» «Eternal Atake»-ից լինելու է «պարային ձայնագրություն»՝ «Futsal» անվանմամբ[6]։ Այն թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին որպես «Futsal Shuffle 2020» և ալբոմի առաջին սինգլ[7]։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «That Way»-ը, անակնկալ կերպով թողարկվել է 2020 թվականի մարտի 1-ին։ Այն ներառում էր Backstreet Boys-ի «I Want It That Way» երգի հուքը[8]։
Ալբոմը սկզբում պետք է թողարկվեր 2019 թվականի հուլիսի 19-ին[9]։ Լիլ Ուզին վերադարձել է ինստագրամի ուղիղ եթերով 2020 թվականի փետրվարի 28-ին և հայտարարել է, որ ալբոմը թողարկվելու է երկու շաբաթների ընթացքում[10]։ Սակայն, Լիլ Ուզին այն անսպասելիորեն թողարկել է 2020 թվականի մարտի 6-ին[11]։
Մարտի 7-ին Լիլ Ուզին հայտարարել է թվիթթերյան իր կայքէջում ալբոմի դելյուքս հրատարակության մասին[12]։ Երկու թրեքերը, որոնց մասին Լիլ Ուզին հայտարարել էր սոցիալական ցանցերում՝ «Jellybean (Kobe)»-ը՝ ամերիկացի ռեփեր Chief Keef-ի մասնակցությամբ և «Myron»-ը, հաստատվել են նույն օրը[13][14]։ Հետո նա հայտարարել է, որ ավարտել է աշխատանքները երգերի վրա՝ Young Thug, Future, A Boogie wit da Hoodie և Lil Baby ռեփերների մասնակցությամբ[15]։ Ալբոմի երկրորդ մասը՝ «Lil Uzi Vert vs. the World 2»-ը, թողարկվել է 2020 թվականի մարտի 13-ին[16]։
Վաղ արտահոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի կեսին սկսել են արտահոսքեր տարածվել, և երգերի մի մասը թողարկվել է հաքերների կողմից[17]։
Գովազդային սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 18-ին Լիլ Ուզի թողարկել է գովազդային սինգլը՝ «New Patek» անվանմամբ[18]։ 2019 թվականի ապրիլի 9-ին թողարկվել են երկու նոր գովազդային սինգլներ․ «That's a Rack»-ը և «Sanguine Paradise»-ը[19]։
Կարճամետրաժ ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մարտի 3-ին Լիլ Ուզին թողարկել է 2-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ «Baby Pluto»-ն, որը ալբոմի թողարկման թիզերն էր[20]։ Դրա ռեժիսորները Գիբսոն Հազարդը և Լիլ Ուզի Վերտն են[20]։
Թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մարտի 7-ին երկրպագուներից մեկը իր թվիթթերյան կայքէջում նշել է, որ ալբոմը բաժանված է 3 մասերի, որոնք ներկայացնում են Վուդսի տարբեր անձերին․ «Baby Pluto» (թրեք 1-6), «Renji» (թրեք 7-12) և Լիլ Ուզի Վերտ (թրեք 13-18); դա հաստատվել է Լիլ Ուզիի կողմից[21]։ Նա նաև հաստատել է, որ ալբոմի առաջին կեսը ներկայացնում է Լիլ Ուզիին տիեզերանավում թռչելիս այն ժամանակ, երբ երկրորդը ներկայացնում է նրան տիեզերքում ճամփորդելիս[21]։
Շապիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 13-ին Լիլ Ուզին կիսվել է «Eternal Atake»-ի բնօրինակ շապիկը[22], որը Heaven's Gate-ի լոգոյի վերստեղծումն էր։ Շապիկը բաղկացած է «Eternal Atake» բառերից, որոնք գրված են փականածակի ներսում[23][24][25]։ Ի պատասխան շապիկին, Heaven's Gate-ի երկու ողջ մնացած ներկայացուցիչները ենթադրել են, որ Լիլ Ուզիի դեմ կարող են իրավաբանական միջոցներ կիրառվել իրենց լոգոյի օգտագործման համար[26][27]։ Խմբի ներկայացուցիչը հայտարարել է նամակով, որ «նա օգտագործել և ադապտացրել է մեր հեղինակային իրավունքները և ապրանքանիշն առանց մեր թույլտվության, և խախտումը քննվելու է մեր փաստաբանների կողմից։ Դա ոչ թե բարեխիղճ օգտագործում կամ ծաղրերգություն է, այլ ուղղակի և ակնհայտ խախտում»[28][29]։
2020 թվականի մարտի 2-ին և 3-ին Լիլ Ուզին տեղադրել է շապիկի երեք տարբերակնել և խնդրել է իր երկրպագուներին ընտրել այն շապիկը, որը նրանք հավանում են մի շարք հարցումների օգնությամբ։ Երկրորդ շապիկը հաղթել է և դարձել ալբոմի պատշոնական շապիկ, սակայն, Լիլ Ուզին հաստատել է, որ նա օգտագործելու է երրորդ տարբերակը, բայց որպես երգացանկի ֆոն[30]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Eternal Atake»-ը լայն քննադատական ընդունելության է արժանացել։ Metacritic-ում ալբոմը ստացել է միջին 85 միավորները՝ 8 ակնարկների հիման վրա։ Album of the Year կայքը գնահատել է ալբոմը 100-ից 77 միավորներով։
Pitchfork-ից Ալֆոնս Փիերը ալբոմին դրական գնահատական է տվել, ասելով, որ «Սպասելիքներն ավելի քան արդարացվել են։ Eternal Atake-ը այս պահին Ուզիի մեծագույն ալբոմն է, էպիկ, որը ոչ ոք ուրիշ չէր կարող ստեղծել»։ AllMusic-ից Ֆրեդ Թոմասը ասել է․ «Չնայած այն հանգամանքին, որ սա երկար ճանապարհորդություն է, և որոշ երգեր սկսում են նմանվել, այստեղ ոչ մի վատ բան չկա»։ Դանի Շվարցը Rolling Stone-ից նույնպես դրական գնահատական է թողել, ասելով, որ «Շատ դժվար է ռեփ ալբոմ հիշել, որը թողարկվել է այսքան սպասելիքներով։ Չեմ խոսում անգամ այդ սպասելիքներն արդարացնելու մասին։ «Eternal Atake»-ը Լիլ Ուզի Վերտի լավագույն ալբոմն է, ամբողջականությամբ, հարթ կոնցեպցիայով և կատարմամբ, որն արդարացնում է դրա շուրջ աղմկի ամեն ունցիան»։
Առևտրային ելույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Eternal Atake»-ը դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին՝ 288,000 վաճառված օրինակներով։ Ալբոմը 400 միլիոն սթրիմներ է հավաքել առաջին շաբաթվա ընթացքում, որը դարձել է չորրորդ խոշորագույն սթրիմինգային դեբյուտը։ Այն Լիլ Ուզի Վերտի երկրորդ համար մեկ ալբոմն է ԱՄՆ-ում[31]։ Ալբոմը մնացել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին նաև երկրորդ շաբաթ շարունակ՝ 247․000 վաճառված օրինակներով։ Դա բացատրվել է նաև դելյուքս հրատարակության թողարկմամբ հաջորդ շաբաթ[32]։
Առաջին շաբաթվա ընթացքում ալբոմի երեք երգեր դեբյուտել են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում՝ «Baby Pluto»-ն՝ վեցերորդ հորիզոնականին, «Lo Mein»-ը՝ ութերորդ հորիզոնականին և «Silly Watch»-ը՝ իններորդ։ Նույն շաբաթ նրա 20 երգերը ընգրկվել են հիթ-շքերթներում, որոնցից 18-ը «Eternal Atake»-ից էին[33]։
Թողարկան առաջին օրը «Eternal Atake»-ը զբաղեցրել է Spotify-ի US Top 50 հիթ-շքերթիի թոփ-20-ի բոլոր հորիզոնականները, բացի երեքից։ «Baby Pluto»-ն նաև տապալել է Roddy Ricch-ի «The Box» երգը հիթ-շքերթի առաջին հորիզոնականից[34]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավունքները վերցրած են Tidal-ից[35]։ Երգերի հեղինակության իրավունքները վերցրած են Billboard-ից[36][37]։
Baby Pluto | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Baby Pluto» |
|
3:30 | ||||||
2. | «Lo Mein» |
|
3:15 | ||||||
3. | «Silly Watch» | Supah Mario | 3:16 | ||||||
4. | «Pop» |
|
3:47 | ||||||
5. | «You Better Move» | Բրենդոն Ֆինեսին | 3:17 | ||||||
6. | «Homecoming» | Bugz Ronin | 3:34 |
Renji | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
7. | «I'm Sorry» |
|
3:32 | ||||||
8. | «Celebration Station» |
|
3:15 | ||||||
9. | «Bigger Than Life» |
|
3:13 | ||||||
10. | «Chrome Heart Tags» | Chief Keef | 3:33 | ||||||
11. | «Bust Me» | Bugz Ronin | 3:14 | ||||||
12. | «Prices» | Harper | 3:53 |
Lil Uzi Vert | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
13. | «Urgency» (Syd-ի մասնակցությամբ) |
|
3:01 | ||||||
14. | «Venetia» |
|
3:09 | ||||||
15. | «Secure the Bag» | Bugz Ronin | 3:58 | ||||||
16. | «P2» | TM88 | 3:55 | ||||||
17. | «Futsal Shuffle 2020» (բոնուս թրեք) |
|
3:19 | ||||||
18. | «That Way» (բոնուս թրեք) |
|
3:32 | ||||||
62:13 |
Դելյուքս - Lil Uzi Vert vs. the World 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Myron» |
|
3:45 | ||||||
2. | «Lotus» |
|
3:13 | ||||||
3. | «Bean (Kobe)» (Chief Keef-ի մասնակցությամբ) | Պյեռ Բոռն | 3:58 | ||||||
4. | «Yessirskiii» (21 Savage-ի մասնակցությամբ) | Պյեռ Բոռն | 3:39 | ||||||
5. | «Wassup» (Future-ի մասնակցությամբ) | Պյեռ Բոռն | 3:13 | ||||||
6. | «Strawberry Peels» | Wheezy | 1:55 | ||||||
7. | «I Can Show You» | Oogie Mane | 2:00 | ||||||
8. | «Moon Relate» |
|
3:01 | ||||||
9. | «Come This Way» | Lyle LeDuff | 2:52 | ||||||
10. | «Trap This Way (This Way)» | Oogie Mane | 3:05 | ||||||
11. | «No Auto» (Lil Durk-ի մասնակցությամբ) |
|
2:15 | ||||||
12. | «Money Spread» (Young Nudy-ի մասնակցությամբ) | Pi'erre Bourne | 3:37 | ||||||
13. | «Got the Guap» (Young Thug-ի մասնակցությամբ) |
|
2:56 | ||||||
14. | «Leaders» (Nav-ի մասնակցությամբ) |
|
3:14 | ||||||
105:02 |
Նշումներ
- «Pop»-ը ոճավորվել է մեծատառով
Սեմփլի օրինակներ
- «You Better Move»-ը ներառում է Full Tilt! Pinball տեսախաղի տարրեր[38]։
- «Celebration Station» ներառում է «Raindrops (An Angel Cried)»-ի սեմփլը[39]։
- «Prices»-ը ներառում է «Way Back»-ի սեմփլը[40]։
- «P2» ներառում է «XO Tour Llif3»-ի սեմփլը[41]։
- «Futsal Shuffle 2020» ներառում է «Boredom»-ի սեմփլը[42]։
- «That Way» ներառում է «I Want It That Way»-ի սեմփլը[43]։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2020) | Բարձրագույն դիրք |
---|---|
Australian Albums (ARIA)[44] | 1 |
Austrian Albums (Ö3 Austria)[45] | 3 |
Belgian Albums (Ultratop Flanders)[46] | 3 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[47] | 33 |
Canadian Albums (Billboard)[48] | 1 |
Czech Albums (ČNS IFPI)[49] | 3 |
Danish Albums (Hitlisten)[50] | 4 |
Dutch Albums (MegaCharts)[51] | 2 |
Finnish Albums (Suomen virallinen lista)[52] | 4 |
26 | |
2 | |
Italian Albums (FIMI)[53] | 8 |
New Zealand Albums (RMNZ)[54] | 2 |
Norwegian Albums (VG-lista)[55] | 2 |
Swedish Albums (Sverigetopplistan)[56] | 5 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[57] | 7 |
UK Albums (OCC)[58] | 3 |
US Billboard 200[31] | 1 |
US Top R&B/Hip-Hop Albums (Billboard)[59] | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Miller, Kai (2018 թ․ հուլիսի 31). «Lil Uzi Vert's 'Eternal Atake' Art References Heaven's Gate Cult». XXL. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Chin, Mallory (2018 թ․ դեկտեմբերի 9). «Lil Uzi Vert Confirms 'Eternal Atake' Album Is Complete». Hypebeast. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Maicki, Salvatore (2019 թ․ հունվարի 11). «Lil Uzi Vert says he's done with music and has "deleted everything"». The Fader. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Is Lil Uzi Vert's retirement just a Publicity Stunt?». Alternative Press. 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ Fitzgerald, Trent (2020 թ․ մարտի 3). «Lil Uzi Vert Reveals Three Eternal Atake Album Covers». XXL. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ingvaldsen, Torsten (2019 թ․ նոյեմբերի 30). «Lil Uzi Vert Teases New Song & Dance». Hypebeast. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Bloom, Madison (2019 թ․ դեկտեմբերի 13). «Lil Uzi Vert Shares New Song (and Dance) "Futsal Shuffle 2020": Listen». Pitchfork. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ Hussey, Allison (2020 թ․ մարտի 1). «Lil Uzi Vert Shares New Song "That Way": Listen». Pitchfork. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- ↑ Centeno, Tony M. (2019 թ․ հունիսի 5). «Lil Uzi Vert Says His New Album Drops in Two Weeks». XXL. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ C, Noah (2020 թ․ մարտի 2). «Lil Uzi Vert Confirms His Album Is Actually Coming in Two Weeks». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ Lamarre, Carl (2020 թ․ մարտի 6). «This Isn't a Test, Lil Uzi Vert's 'Eternal Atake' Album Is Out Now: Stream & Listen». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
- ↑ Navjosh (2020 թ․ մարտի 7). «Lil Uzi Vert Teases Deluxe Edition of 'Eternal Atake' with Future, Lil Baby, Young Thug, More». HipHop-N-More. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Espinoza, Joshua (2020 թ․ մարտի 7). «Here Are the First Week Album Projections for Lil Uzi Vert and Megan Thee Stallion». Complex. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Myron». 2020 թ․ մարտի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին – via Twitter.
- ↑ Li, Nicolaus (2020 թ․ մարտի 10). «Lil Uzi Vert Reveals 'Eternal Atake' Deluxe Edition Will Feature 10 New Songs». Hypebeast. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Rettig, James (2020 թ․ մարտի 13). «Lil Uzi Vert Releases Another Album, 'LUV Vs The World 2': Stream It». Stereogum. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Dandridge-Lemco, Ben (2019 թ․ ապրիլի 2). «Hackers are leaking Lil Uzi Vert songs on Discord». The Fader. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Mojica, Nick (2018 թ․ սեպտեմբերի 18). «Lil Uzi Vert "New Patek"». XXL. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
- ↑ Hussein, Wanda (2019 թ․ ապրիլի 9). «Lil Uzi Vert shares new singles "Sanguine Paradise" and "That's A Rack"». The Fader. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 20,0 20,1 Legaspi, Althea (2020 թ․ մարտի 3). «Lil Uzi Vert Encounters UFOs in 'Eternal Atake' Album Trailer». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ 21,0 21,1 Saponara, Michael (2020 թ․ մարտի 10). «Lil Uzi Vert's 'Eternal Atake' Album: Decoded». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Skelton, Eric (2018 թ․ հուլիսի 31). «Lil Uzi Vert Teasing 'Eternal Atake' Album With UFO Suicide Cult Imagery». Complex. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Zidel, Alex (2018 թ․ հուլիսի 31). «Lil Uzi Vert Shares Potential Cover Art To Rumored "Eternal Atake" Project». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Berry, Peter A. (2018 թ․ հուլիսի 16). «2018 XXL Freshman Show New York Performances». XXL. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ McKinney, Jessica (2018 թ․ օգոստոսի 1). «Lil Uzi Vert's 'Eternal Atake' Cover Garners Threats From Cult». Vibe. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Coleman II, C. Vernon (2018 թ․ օգոստոսի 26). «Lil Uzi Vert Previews New Track Ahead of 'Eternal Atake' Project». XXL. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Cowen, Trace William (2018 թ․ օգոստոսի 27). «Lil Uzi Vert Continues Relentless 'Eternal Atake' Teasing With New Song Clip». Complex. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Heaven's Gate Threatens Legal Action Against Lil Uzi Vert Over 'Eternal Atake' Artwork». Rap-Up. 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Burks, Tosten (2018 թ․ օգոստոսի 3). «Heaven's Gate Cult Threatens Lil Uzi Vert Over 'Eternal Atake'». XXL. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Eustice, Kyle (2020 թ․ մարտի 3). «Lil Uzi Vert Wants Fans To Pick Cover Art For Long-Delayed 'Eternal Atake' Album». HipHopDX. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ 31,0 31,1 Caulfield, Keith (2020 թ․ մարտի 15). «Lil Uzi Vert's 'Eternal Atake' Debuts at No. 1 on Billboard 200 Chart With Biggest Streaming Week Since 2018». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
- ↑ Caulfield, Keith (2020 թ․ մարտի 22). «Lil Uzi Vert's 'Eternal Atake' Spends Second Week at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ Trust, Gary (2020 թ․ մարտի 16). «Roddy Ricch's 'The Box' Tops Hot 100 For 10th Week, Lil Uzi Vert Launches Three Songs in Top 10». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ Coleman II, C. Vernon (2020 թ․ մարտի 7). «Lil Uzi Vert's "Baby Pluto" dethrones Roddy Ricch's "The Box" from No.1 on Spotify U.S. Top 50 Chart». XXL. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Eternal Atake by Lil Uzi Vert on TIDAL». Tidal. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
- ↑ Zellner, Xander (2020 թ․ մարտի 17). «Brandon Finessin & Lil Uzi Vert Lead Hot 100 Producers, Songwriters Charts». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Zellner, Xander (2020 թ․ մարտի 25). «Pi'erre Bourne Tops Hot 100 Producers Chart, Powered by Lil Uzi Vert's 'Eternal Atake'». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Mench, Chris (2020 թ․ մարտի 6). «Lil Uzi Vert's "You Better Move" Samples The 'Space Cadet' 3D Pinball Game From Microsoft Windows». Genius. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
- ↑ Ingvaldsen, Torsten (2020 թ․ մարտի 9). «Every Sample Used on Lil Uzi Vert's 'Eternal Atake'». Hypebeast. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Kelley, Caitlin (2020 թ․ մարտի 6). «Lil Uzi Vert's "Prices" Samples Travis Scott's "Way Back"». Genius. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
- ↑ Cowen, Trace William (2020 թ․ մարտի 6). «Lil Uzi Vert Fans Celebrate "XO Tour Llif3" Sequel on 'Eternal Atake'». Complex. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ Kelley, Caitlin (2019 թ․ դեկտեմբերի 13). «Lil Uzi Vert Samples Tyler, The Creator & Nardwuar On His New Single "Futsal Shuffle 2020"». Genius. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Lamarre, Carl (2020 թ․ մարտի 3). «Lil Uzi Vert Pays Homage to Backstreet Boys on 'That Way'». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ "Lil Uzi Vert – Eternal Atake". Australiancharts.com. Hung Medien. Retrieved March 14, 2020.
- ↑ "Lil Uzi Vert – Eternal Atake" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved March 19, 2020.
- ↑ "Lil Uzi Vert – Eternal Atake" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved March 14, 2020.
- ↑ "Lil Uzi Vert – Eternal Atake" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved March 14, 2020.
- ↑ «On The Charts: March 15, 2020». FYIMusicNews. Վերցված է March 17, 2020-ին.
- ↑ "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202011 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved March 17, 2020.
- ↑ «Hitlisten.NU – Album Top-40 Uge 10, 2020». Hitlisten. Վերցված է March 18, 2020-ին.
- ↑ "Lil Uzi Vert – Eternal Atake" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved March 14, 2020.
- ↑ "Lil Uzi Vert: Eternal Atake" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved March 15, 2020.
- ↑ «Album – Classifica settimanale WK 12 (dal 13.3.2020 al 19.3.2020)» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 11, 2020». VG-lista. Վերցված է March 14, 2020-ին.
- ↑ «Veckolista Album, vecka 11». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ "Lil Uzi Vert – Eternal Atake". Swisscharts.com. Hung Medien. Retrieved March 25, 2020.
- ↑ "20200313 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved March 14, 2020.
- ↑ "<Lil+Uzi+Vert/chart?f=333 Lil Uzi Vert – Chart history" Billboard Top R&B/Hip-Hop Albums for Lil Uzi Vert. Retrieved March 17, 2020.
|