Լատինա (գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լատինա (այլ կիրառումներ)
Պրովիցիա | |||||
---|---|---|---|---|---|
Լատինա (նահանգ) | |||||
Provincia di Latina | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լացիո | ||||
Գավառ | Լատինա | ||||
Համայնք | Լացիո | ||||
Ներքին բաժանում | Ապրիլիա, Բասիանո, Կամպոդիմելե, Կաստելֆորտե, Չիստերնա դի Լատինա, Կորի, Ֆոնդի, Ֆորմիա, Գաետա, Իտրի, Լատինա, Լենոլա, Մաենցա, Մինտուրնո, Մոնտե Սան Բյաջո, Նորմա, Պոնտինիա, Պոնցա, Պրիվերնո, Պրոսեդի, Ռոկկա Մասիմա, Ռոկագորգա, Ռոկասեկա դեյ Վոլշի, Սաբաուդիա, Սան Ֆելիչե Չիրչեո, Սանտի Կոզմա է Դամյանո, Սերմոնետա, Սեցե, Սոնինո, Սպերլոնգա, Սպինո Սատուրնիա, Տերաչինա և Վենտոտենե | ||||
Հիմնադրված է | 1934 թ. | ||||
Մակերես | 2251 կմ² | ||||
ԲԾՄ | 411 մ | ||||
Բնակչություն | 561․189 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0773, 06, 0771 | ||||
Փոստային ինդեքս | 04100 | ||||
Փոստային դասիչ | 04100 և 04010–04031 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LT | ||||
Պաշտոնական կայք | provincia.latina.it | ||||
| |||||
Լատինա (իտալ.՝ Provincia di Latina) պրովինցիա Իտալիայում, մտնում է Լացիո նահանգի մեջ։ Ունի 2251 կմ2 տարածք, բնակչությունը՝ 561,189 (2012)։ Վարչական կենտրոնը նույնպես Լատինա կամ Լացիո անվանումն է կրում։
Վարչական միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 33 կոմունա[1]։ Հիմնական կոմունայի բնակչությունը՝
Կոմունա | Բնակչություն |
---|---|
Լատինա | 112,533 |
Ապրիլիա | 63,265 |
Տերաչինա | 44,480 |
Ֆորմիա | 36,822 |
Ֆոնդի | 35,115 |
Չիստերնա դի Լատինա | 33,108 |
Սեցե | 22,859 |
Գաետա | 21,541 |
Մինտուրնո | 18,366 |
Սաբաուիդա | 17,581 |
Պրիվերնո | 13,728 |
Պոնտինիա | 13,517 |
Սորի | 10,808 |
Իտրի | 10,404 |
Սան Ֆելիչե Չիրչեո | 8,212 |
Սերմոնետա | 7,083 |
Սոնինո | 7,056 |
Սանտի Կոզմա է Դամյանո | 6,678 |
Մոնտե Սան Բյաջո | 6,106 |
Բացի մայրաքաղաքից հիմնական քաղաքներն են Չիստերնա դի Լատինան, Տերաչինան, Սաբաուիդան` վերջինս շատ կարևոր առողջարան է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրովինցիան հիմնադրվել է 1934 թվականի դեկտեմբերի 18-ին, ներառում է Ագրո Պոնտինոյի (նախկինում Հռոմի մարզ) հիմնական տարածքները։ Բացի Պոնտինոյի տարածքներից պրովինցիայի մեջ մտնում են Աուրուսի, Լեպինի և Աուսոնի լեռնաշղթաները, ինչպես նաև Պոնտինե կղզիախումբը։ Ջաետա և Ֆորմիա նավահանգիստների հարավային մասը ևս մտնում է պրովինցիայի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Լացիո տարածաշրջանի ամենափոքր պրովիցիաներից է, ներառում է մի շարք պատմական վայրեր։
Լեռնային տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական և հարավային ու հյուսիսարևելյան տարածքը զբաղեցնում է կրաքարային լեռները։ Ամենաբարձր բարձունքը 1533 մետր է (5030 ոտնաչափ)։ Կլիման լի է շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով , հաճախ ջերմաստիճանը ընկնում է ներքև-մինչև 0 °C (32 °F): Լեռներում հին միջնադարում եղել են բնակավայրեր, որտեղի բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, սակայն բնակչության զբաղվածություն զգալիորեն փոխվել են վերջին ժամանակներում և այսօր աշխատողները սովորաբար զբաղվում են ամենօրյա աշխատանքով Հռոմում կամ Լատինայում։ Զբոսաշրջությունը այստեղ աճող ռեսուրս է և հիմնականում զբոսաշրջության մեջ ներգրավված են հիմնականում միջնադարում օգտագործված տարածքները։ Այս ոլորտի հիմնական կենտրոներն են Կորին, Սեզզեն և Պրիվերնոն։
Ագրո Պոնտինիո
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարածքները զբաղեցնում են Ապրիլիա հարավային հատվածից ձգվում է մինչև Տերրասինայի երկանքը` Տուրրհենիան ծովը։ Մինչև 1930 թվականը տարածքը ամբողջովին ծածկված է եղել անառողջ ճահճուտներով, որը եղել է ֆաշիստական կառավարության տակ, հետագայում այստեղ հաստատվել են Իտալիայի հյուսիսարևելյան շրջաններից ներգաղթած բնակչությունը։ Միայն լեռնագագաթը Սիրսեո հրվարդանն է։ Կլիման մեղմ է։ Տարածքում մեծ դեր ունեն սպասարկման ֆիրմաները և արդյունաբերությունը։
Ֆորմիա և Ջեատա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքները հարուստ են հնագույն և միջնադարյան պատմությամբ, մաս են կազմել Նեապոլի թագավորության։ Նրանք պատկանել են Քամպանիա նահանգին մինչև 1934 թվականը։ Այստեղ կարող են տեսնել Նեապոլի մշակույթից, տարազներից, տեղական բարբառներից մի որոշ հատված։ Քաղաքներն ունեն կարևոր նավահանգստային տարածքներ և երկաթուղային գիծ Հռոմ-Նեապոլ ուղղությամբ։ Կարևոր կենտրոններ են նաև Սպերլոնգան և Մինտուրնոն։
Պոնտինե կղզիախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում հայտնի է եղել որպես քրեակատարողական կենտրոն, իսկ այժմ ամառային տուրիստական առողջարան է։ Միակ բնակելի կղզիներն են Պոնզան և Վենտոտենեն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատինա (գավառ)» հոդվածին։ |
|
|