Unlocker
Տեսակ | utility for Windows? |
---|---|
ՕՀ | Windows 2000, Windows XP, Windows Server 2003, Վինդոուզ Վիստա և Վինդոուզ 7 |
Լույս տեսավ՝ | ապրիլի 24, 2005 |
Արտոնագիր | freeware |
Կայք | emptyloop.com/unlocker/ |
Unlocker, անվճար ծրագիր նախատեսված Microsoft Windows օպերացիոն համակարգի համար, որը թույլ է տալիս ապաարգելափակել ֆայլերը, համակարգային պրոցեսները։ Թույլ է տալիս հայտնաբերել պրոցեսներ, դիմել ֆայլերին, կատարել պրոցեսների կասեցում համակարգի մեկնարկի ընթացքում[1][2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Unlocker-ը ունակ է ապաարգելափակել ցանկացած ֆայլ օպերացիոն համակարգում, որին հնարավոր չէ ստանալ հասանելիություն։ Հագեցված է բազմաթիվ լեզուների, ինչպես նաև այն ադապտացված է 32/64 բիթային օպերացիոն համակարգերի համար։
Աշխատանքի սկզբմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սատանդարտ միջոցներով պրոցեսսի անջատման դեպքում, եթե այն զբաղված է այլ պրոցեսսով, հայտնվում է համակարգային հաղորդագրություն, այն մասին, որը ֆայլը անհասանելի է օգտագործման համար, բացի դա Windows օպերացիոն համակարգը չի տրամադրում տեղեկություն այն մասին թե ինչ ծրագիր է զբաղեցնում պրոցեսսը։ Ի տարբերություն այս ամենի «Unlocker»-ը թույլ է տալիս ոչ միայն կասեցնել պրոցեսսները կամ ազատել ֆայլեը նրանցից, այլև ցույց է տալիս ողջ արգելափակված պրոցեսսների ցանկը։
Unlocker-ը թույլ է տալիս ֆայլերի հետ կատարել այնպիսի գործողություններ ինչպիսիք են՝ ջնջումը, տեղափոխումը կամ անվանափոխումը։ Ինչպես նաև ծրագրի ողջ ֆունկցիաները կարելի է օգտագործել շնորհիվ հրամաների պատուհանի, հրամաների ցանկը կարելի է ստանալ Unlocker.exe հրամանի և /? կարգավորման միջոցով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Unlocker-ը սկզբնական տարբերակից միջև հիմա կրել է մի փոփոխություն, որի միջոցով ուղղվել են ծրագրում առկա սխալները։ Ինչպես նաև տեղի է ունեցել մի քանի փոփոխություններ կապված գրաֆիկական միջերեսի և ներքին կոդի հետ։ Unlocker-ը հիմանակնում օգտագործվում է ծրագրային ապահովումներում, խաղային ռեժիմնրում և վերատեղադրումերում։ Ներկա պահին Unlocker-ը հասանելի է շուրջ 40 լեզուներով ի տարբերություն առաջին տարբերակից, որովում կար միայն անգլերեն։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտին ծրագիրը հայտնվեց «անցանկալի և վտագավոր ծրագերի շարքում»։ 2018 թվականի հունիսին, godaddy.com վեբ հոսթինգը ծրագրի ներբեռնումը պաշտոնական կայքից դարձրեց անհնար։
Տեղադրման փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրի տեղադրումից հետո այն տեղադրում է Unlocker ծրագրի համար ոչ պիտանի գործիքների ցանկ, փոխում է տնային էջը և որոնումների համակարգը դիտարկիչում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей и Марина Бондаренко. (7 июля 2010). «Unlocker 1.9.0: получение доступа к заблокированным файлам». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Утилиты: Unlocker v.1.9.0» (ռուսերեն). iXBT. 7 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Брэд Чакос Удалите файлы, упорно сопротивляющиеся этому // Мир ПК : журнал. — 2013. — № 12. — С. 72. — ISSN 02353520.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- David A. Karp, Delete In-Use Files, Windows 7 Annoyances: Tips, Secrets, and Solutions, «O'Reilly Media, Inc.», 2010 — 722 p, ISBN 1-449-39065-X, 9781449390655։