Jump to content

Հայրապետ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ Գալստյան
Ծնվել էօգոստոսի 31, 1939(1939-08-31)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 14, 2024(2024-12-14)[1] (85 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ

Հայրապետ Մեսրոպի Գալստյան (օգոստոսի 31, 1939(1939-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 14, 2024(2024-12-14)[1]), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1991), ԳԱԱ թղթակից անդամ (2000)[2], ՀՀ ԲԳԱ անդամ (1997), ՌԴ ԲԳԱ անդամ (1998

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977 թվականից Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչն է, 1981-2002 թվականներին՝ միաժամանակ փոխտնօրեն, մինչև 2014 թվականը՝ տնօրեն[3]։ 1981 թվականից եղել է ՀՀ ուռուցքաբանների և ռենտգենաբանների ընկերության նախագահը, 1994 թվականից՝ ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, 2001 թվականից «Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահն է, 2002 թվականից ՀՀ գլխավոր ուռուցքաբանն է[4]։ 2004 թվականից ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ[5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Առաջիններից մեկն է ԽՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում[6]։

20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, 312 հրատարակված գիտական աշխատանքների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Հայրապետ Գալստյանը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 14֊ին[7]։

  • Диагностика и лечение сарком мягких тканей, Е., 1984. (համահեղինակ)
  • Дисгормональные гиперплазии и доброкачественные опухли молочной железы, Е., 1986.
  • Комбинированное и комплексное лечение местнораспространенного рака прямой кишки, Е., 1987. (համահեղինակ)
  • Диагностика, комбинированное лечение и реабилитация больных раком проксимального отдела желудка, Е., 1989. (համահեղինակ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է բժիշկ Հայրապետ Գալստյանը
  2. Հայրո Մեսրոպի Գալստյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
  3. «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Հայրապետ Գալստյանի կենսագրությունը doctors.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Հայրապետ Գալստյան. «Քիմիաթերապիայի 1 կուրսը $3-5 հազարից սկսվում է»
  7. Հայրապետ Գալստյանի գիտելիքներն ու նվիրվածությունը բժշկության և հատկապես ուռուցքաբանության ոլորտին անջնջելի հետք են թողել․ Արսեն Թորոսյան
  8. Երևանի պատվավոր քաղաքացիները
  9. «Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով». Հայաստանի Հանրապետության կառավարություն — նորություններ. Վերցված է 2024-12-23-ին.
  10. «Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ». ՀՀ ԳԱԱ. Վերցված է 2024-12-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]