Կուլիական
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կուլիական | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Culiacán Municipality? | ||
Հիմնադրված է | սեպտեմբերի 29, 1531 թ. | ||
Մակերես | 65 կմ² | ||
ԲԾՄ | 57 մետր, 95 մետր | ||
Բնակչություն | 808 416 մարդ (2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 667 | ||
Փոստային դասիչ | 80000–80299 | ||
Պաշտոնական կայք | culiacan.gob.mx | ||
| |||
Կուլիական (իսպ.՝ Culiacán), պաշտոնապես` Կուլիական-Ռոզալես (իսպ.՝ Culiacán Rosales), քաղաք Մեքսիկայում, Սինալոա նահանգի մայրաքաղաքը և համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 605.304 մարդ (2005 թվականի տվյալներով)։ Մեքսիկայի ամենամեծ քաղաքներից մեկն է և նահանգի ամենամեծ քաղաքը։ Կուլիականի համայնքը ներառում է այնպիսի թաղամասեր, ինչպիսիք են Կոստա Ռիկան և Էլ Դորադոն, ընդհանուր 4758 կմ² մակերեսով։ Գտնվում է նահանգի կենտրոնական մասում՝ արևմտյան Սիեռա Մադրեի ստորոտում, Թամասուլա և Ումայա գետերի հատման կետում, որտեղ առաջանում է Կուլիական գետը։
Քաղաքը նկարագրվում է Արթուրո Պերես-Ռևերտեի «Հարավի թագուհի» վեպում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1531 թվականին հնդկական բնակավայրի տեղում իսպանացի կոնկիստադոր Նունո Բելտրան դը Գուսմանը հիմնել է քաղաք, որը կոչվել է Սան Միգել դե Կուլիական։ Քաղաքը որպես ելակետ է ծառայել իսպանացիների առաջխաղացման համար` ժամանակակից Մեքսիկայի և Միացյալ Նահանգների տարածքներում[2]։ Հետազոտող Կորոնադոն (Ֆրանցիսկո Վասկես դե Կորոնադո) Կուլյականից ուղևորվել է այն վայրեր, որոնք այժմ կազմում են ժամանակակից Միացյալ Նահանգները։ Հաջորդ տասնամյակների ընթացքում Եվրոպայից բնակիչներ սկսել են ժամանել Կուլիական։ Այնուամենայնիվ, դարեր շարունակ Կուլիանը մնացել է հանգիստ գավառական քաղաք։ 1786 թվականին ներդրվել է քաղաքային կառավարման համակարգ։
1830 թվականին Սինալոա նահանգի ստեղծումից հետո Կուլիացանը դարձել է դրա մայրաքաղաքը։ Կուլիականում Պ. Դիասի նախագահության ընթացքում միջոցներ են ձեռնարկվել քաղաքը բարեկարգելու ուղղությամբ։
Տնտեսական առաջընթաց է գրանցվել 1950-ական թվականներին, երբ քաղաքի տարածքում պատնեշ է կառուցվել, որը խթան է տվել գյուղատնտեսության զարգացմանը, և քաղաքն սկսել է էականորեն աճել։ Սկսած 1950-ականների վերջից` Կուլիականը դարձել է նոր ստվերային տնտեսության հայրենիք, որը հիմնված էր Միացյալ Նահանգներ թմրանյութերի արտահանման վրա։ 1960-ականներին Համաամերիկյան մայրուղու և տարածաշրջանային օդանավակայանի ավարտը ավելի է արագացրել տնտեսական զարգացումը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը հրատապ է 1990-ականների վերջից։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետության ամենամեծ տնտեսական կենտրոնն է։ Զարգացած են գյուղատնտեսությունը և մերձարևադարձային այգեգործությունը։ Քաղցր պղպեղը, լոլիկը, կարտոֆիլը, սեխը աճեցվում են ԱՄՆ արտահանման համար։ Ցորենը, բամբակը, շաքարը, լոբին ներքին սպառման համար են։ Արդյունաբերական կարևորագույն ճյուղերից մեկը գյուղմթերքների վերամշակումն է[2]։
Կուլիական արտադրում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի շուրջ 1/3-ը, ներառյալ` «Industrias Godoy» մարդատար ավտոբուսների հավաքման և վերանորոգման գործարանը, «Cemex S.A.de C.V» ընկերության ցեմենտի գործարանը։
2000-ականներից սկսած զարգանում է զբոսաշրջությունը, այդ թվում՝ Կալիֆոռնիայի ծոցի ափերին ծովային ձկնորսությունը, քաղաքի հարևանությամբ սպորտային որսը։
Քաղաքը սպասարկվում է միջազգային օդանավակայանի կողմից (2005 թվականի տվյալներով, մոտ 800,000 ուղևոր)[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինալոա նահանգի ինքնավար համալսարան (տեղափոխվել է Մազաթլանից 1874 թվականին)
- Կուլիականի տեխնոլոգիական ինստիտուտ (1968)
- Կաթոլիկ համալսարան
- Դուրանգոյի ինքնավար համալսարանի մասնաճյուղ
Հայտնի բնիկներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միգել Անխել Ֆելիքս Գալիարդո (ծնված` 1946 թվականին) - մեքսիկացի նարկոբարոն, Գվադալախարայի կարտի հիմնադիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.inegi.org.mx/programas/ccpv/2020/default.html#Tabulados
- ↑ 2,0 2,1 2,2 Кульякан // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2010. — Т. 16. — С. 324-325. — 751 с. — 60 000 экз. — ISBN 978-5-85270-347-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուլիական» հոդվածին։ |
|