Ժոլտ Կալմար
Ժոլտ Կալմար հունգ.՝ Kalmár Zsolt | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9, 1995[1] (29 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Դյոր, Հունգարիա | |||||||||||
Հասակ | 185 | |||||||||||
Քաշ | 78 | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | ՌԲ Լայպցիգ | |||||||||||
Համար | 35 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժոլտ Կալմար (հունգ.՝ Kalmár Zsolt, հունիսի 9, 1995[1], Դյոր, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Կալմարը հանդես է եկել «Դյոր» ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիայում, որտեղ անցել է տարիքային խմբերի շարքով։ 2012-13 մրցաշրջանը սկսել է թիմի երիտասարդական կազմում, երբ ընդամենը 17 տարեկան էր։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին նա հրավիրվել է ռոտերդամյան «Ֆեյենորդ» ամսական պարապմունքների նպատակով[2]։ Ինքը` Ժոլտը հարցազրույցի ժամանակ պատասխանել է, որ անում է ամեն հնարավորը, որպեսզի իրականանա իր երազանք` փորձի իր ուժերը արտասահմանյան թիմում[3]։
2012 թվականի հոկտեմբերի 13-ին նա, հանդես գալով Հունգարիայի երկրորդ առաջնությունում, առաջին անգամ կրկնակի անգամ հայտավորվեց «Դյոր»-ի կազմում։ 2013 թվականի մարտի 3-ին նա նշեց իր դեբյուտը այդ լիգայում, խաղալով «Զալաեգերսեգ» ակումբի դեմ արտագնա խաղում, որը ավարտվեց տան տերերի նվազագույն հաղթանակով 1:0[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարերիայում խփել է 2013 թվականի ապրիլի 20-ին, առաջին րոպեին գրավելով «Չակվար» ակումբի դարպասը, իսկ հանդիպումը ավարտվեց 3:3 հաշվով[5]։ Ընդհանուր առմամբ 2012-13 մրցաշրջանում Ժոլտը խաղաց 7 խաղ և խփեց 1 գնդակ։
«Դյոր»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դյոր»-ի գլխավոր թիմի մարզիչ Ատիլա Պինտերի որոշմամբ Կալմարը 2013 թվականի մայիսին տեղափոխվել է գլխավոր թիմ, որտեղ ստացել է տասներեք համարը[6]։ Հունգարիայի բարձրագույն խմբում անցկացրած առաջին խաղում նա խաղաց «Գոնվեդ»-ի դեմ, դուրս գալով խաղադաշտ հենց մեկնարկային րոպեներից[7]։ 2012-13 մրցաշրջանի եզրափակիչ խաղում նա, «Էգրի»-ի դեմ խաղում, խփեց իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում[8]։
2013-14 մրցաշրջանում Ժոլտը արդեն համարվեց թիմի հիմնական կազմի մշտական խաղացող, բայց այնուամենայնիվ, մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Հունգարիայի Սուպերգավաթի խաղարկությունում, որը անցկացվում էր Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում, ընդդեմ «Դեբրեցեն»-ի, որի ժամանակ փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին[9]։ 2013 թվականի դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ «Հերենվեն» ակումբը ցանկանում է ամեն գնով իր թիմում տեսնել կիսապաշտպանին, սակայն այդ ժամանակ «Դյոր»-ը ցանկություն չուներ բաժանվել իր ֆուտբոլիստից[10]։ Մրցաշրջանի արդյունքում Ժոլտը Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեց «Տարվա բացահայտում» պարգևով[11]։
«ՌԲ Լայպցիգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՌԲ Լայպցիգ»-ին հզորացնելու համար, որը հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայում, ակումբի սպարտային նախագահ Ռալֆ Ռանգնիկն անձամբ է հետևել 2014 թվականի հունիսի 8-ին կայացած Հունգարիայի և Ղազախստանի հավաքականների միջև հանդիպմանը, որպեսզի կարողա գնահատել Կալմարի ունեցած ներուժը[12]։ Տրանսերի իրականացման ժամանակ խաղացողով հետաքրքրվում էր նաև հունական «Օլիմպիակոս» ակումբի[13]։ Ինքը` Ժոլտը որոշում ընդունեց իր կարիերան շարունակել Գերմանիայում և 2014 թվականի հուլիսի 28-ին հնգամյա պայմանագիր ստորագրեց «ՌԲ Լայպցիգ»-ի հետ[14]։
Ռալֆ Ռանգնիկը այդ նվաճումը գնահատեց հետևյալ կերպ. «Ժոլտ Կալմարը, դա հունգարիացի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, նրա որակավորումը ամբողջությամբ համապատասխանում է մեր մակարդակին։ Նա մեծ պոտենցիալով երիտասարդ ֆուտբոլիստ է, և անտեսելով նրա երիտասարդ տարիքը, նա արդեն ձեռք է բերել անհրաժեշտ փորձը, նա ունի մեծ պատասխանատվութոյւն, որը և ակնհայտ էր այն ժանանակ, երբ նա համարվում էր Հունգարիայի երիտասարդ հավաքականի ավագը։ Մենք, անխոս, ուրախ ենք, որ Ժոլտը չնայած մյուս առաջարկներին ընտրել է հենց մեզ»[15]։
Օգոստոսի 22-ին նա երկրորդ Բունդեսլիգայում խաղաց իր առաջին խաղը, 79-րդ րոպեին փոխարիման դուրս գալով Ջոշուա Կիմիհայի փոխարեն, «Էրցգեբիրգե»-ի դեմ խաղում[16]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի երիտասարդ հավաքականում (մինչև 19 տարեկան) Կալմարը Եվրոպայի 2014 թվականի երիտասարդ առաջնությունում տանը խաղացել է երեք խաղ, որտեղ Հունգարիայի հավաքականը Ավրիայի հավաքականից և Պորտուգալիայի հավաքականներից հետո խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։
Հունգարիայի հավաքականի կազմում Կալմարը իր դեբյուտը նշեց 18 տարեկանում, որտեղ ընկերական խաղում խաղում էր Դանիայի հավաքականի դեմ, որը տեղի ունեցավ 2014 թվականի մայիսի 22-ին և ավարտվեց ոչ-ոքի հաշվով՝ 2:2[17]: Ժոլտի համար առաջին պաշտոնական խաղը եղավ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ արտագնա խաղը, Եվրո 2016 առաջնության ընտրական փուլի շրջանակներում[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Hongaars talent Kalmár Zsolt op stage bij Feyenoord» (հոլանդերեն). «fr12.nl».
- ↑ «Kalmár: próbajáték a Feyenoordnál» (հունգարերեն). «eto.hu».
- ↑ «ZTE FC ZRT. 1 - 0 (0 - 0) GYŐRI ETO FC KFT» (հունգարերեն). «mlsz.hu». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Győri ETO FC II 3:3 Aqvital FC Csákvár» (անգլերեն). «transfermarkt.com».
- ↑ «Kalmár Zsolt is bemutatkozhat az NB I-ben» (հունգարերեն). «eto.hu».
- ↑ «NB I 2012/2013 » 28. Spieltag » Budapest Honvéd - Györi ETO FC 2:0» (գերմաներեն). «weltfussball.de».
- ↑ «NB I 2012/2013 » 30. Spieltag » Egri FC - Györi ETO FC 2:3» (գերմաներեն). «weltfussball.de».
- ↑ «GYŐRI ETO FC KFT. 3 - 0 (2 - 0) DVSC FUTBALL SZERVEZŐ ZRT» (հունգարերեն). «mlsz.hu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Hollandok tettek ajánlatot az ETO legjobb fiataljáért» (հունգարերեն). «csakfoci.hu».
- ↑ «Kalmár az év felfedezettje!» (հունգարերեն). «eto.hu».
- ↑ «Neves csapat figyelte a magyar válogatott legfiatalabb játékosát» (հունգարերեն). «csakfoci.hu».
- ↑ «Az Olympiakosz is vinné Kalmárt egy görög lap szerint» (հունգարերեն). «csakfoci.hu».
- ↑ «Alles klar mit Kalmar» (գերմաներեն). «kicker.de».
- ↑ «Wechsel perfekt! Top-Talent Ysolt Kalmár verst'rkt die roten Bullen!» (գերմաներեն). «dierotenbullen.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig 1-0 (1-0) Erzgebirge Aue» (գերմաներեն). «kicker.de».
- ↑ «Pintér húzása a magyar válogatott újoncát is meglepte» (հունգարերեն). «csakfoci.hu».
- ↑ «EM-Qualifikation, 2014/15, 3. Spieltag Färöer - Ungarn» (գերմաներեն). «kicker.de».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- «Էջը weltfussball.de կայքում» (գերմաներեն). weltfussball.de.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոլտ Կալմար» հոդվածին։ |
|