Օլգա Բարդինա
Օլգա Բարդինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1932[1] Կարշի, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | 2001[2] Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Shcherbinskoye cemetery |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Տաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն, Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն և Սարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան և Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Օլգա Վասիլևնա Բարդինա (ռուս.՝ О́льга Васи́льевна Ба́рдина, դեկտեմբերի 23, 1932[1], Կարշի, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - 2001[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուսական օպերային և կամերայի երգչուհի (լիրիկո-դրամատիկական սոպրանո ), ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1978)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Բարդինան ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 23-ին Բեկ-Բուդի քաղաքում (այժմ` Կարշի, Ուզբեկստան[5]): 1954 թվականին ավարտել է Տաշքենդի Միջինասիական պետական համալսարանի պատմական ֆակուլտետը (այժմ` Ուզբեկստանի ազգային համալսարան), 1959 թվականին Տաշքենդի կոնսերվատորիան (այժմ` Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա) Ե. Վ. Ռոդոմսկու երգեցողության դասարանը։ 1959-1962 թվականներին եղել է Տաշքենդի Ա. Նավոյի անվան օպերայի և բալետի թատրոնի, այնուհետև Ուֆայի Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի[6]։ 1962-1983 թվականներին եղել է Սարատովի Ն. Գ. Չերնիշևսկու անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Նրա երգացանկում 40-ից ավել դերերգեր կան։ 1984 թվականից ՌՍՖՍՀ Պետական հյուրախաղային-համերգային «Ռոսկոնցերտ»[7] միավորման (Մոսկվա) (այժմ` Դաշնային պետական բյուջետային մշակութային հիմնարկ` «Ռոսկոնցերտ») մեներգչուհի էր։ Բացի դասական ստեղծագործություններից կատարում է նաև հնագույն ռուսական երգեր և ռոմանսներ[8]։
Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում, ձայնագրվել ձայնասկավառակների վրա։ Օլգա Բարդինան մահացել է 2001 թվականին։ Թաղված է Մոսկվայի Շչերբինյան գերեզմանատանը, գերեզմանի վրա տեղադրված է հուշարձան։
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌՍՖՍՀ Վաստակավոր արտիստ (1967)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1974)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1978)
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատաշա` «Ջրահարս», Ալեքսանդր Դարգոմիժսկի
- Տատյանա` «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի
- Լիզա` «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկի
- Նաստասյա` «Կախարդը», Պյոտր Չայկովսկի
- Յարոսլավնա`«Իշխան Իգոր», Ալեքսանդր Բորոդին
- Աիդա` «Աիդա», Ջուզեպպե Վերդի
- Դեզդեմոնա` «Օթելլո», Ջուզեպպե Վերդի
- Ելիզավետա` «Դոն Կարլոս», Ջուզեպպե Վերդի
- Տոսկա` «Տոսկա», Ջակոմո Պուչինի
- Չիո-Չիո-Սան` «Մադամ Բատերֆլայ», Ջակոմո Պուչինի
- Մարո` «Даиси», Զաքարիա Փալիաշվիլի
- Օրտրուդա` «Լոհենգրին», Ռիխարդ Վագներ
- Մարգարիտա` «Ֆաուստ», Շառլ Գունո
- Մարֆա` «Ցարական հարս», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- Նատալյա` «Փոթորկի մեջ», Տիխոն Խրեննիկով
- Աննա Սնեգինա` «Աննա Սնեգինա», Ա. Խոլմնիկով
- Նադեժդա Պետրովնա` «Ռուս կինը», Կ Մոլչանով[9]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гейлиг М., Ольга Бардина // «СМ», 1970, No 3;
- Гейлиг М., До самой сути // «Театральная жизнь», 1979, No 4.
- Белов Е. Гостья из Саратова // Коммуна. Воронеж. 1969. 27 февраля.
- Ольга Бардина // Рабочий путь, Смоленск. 1971. 16 июня.
- В гостях у сибиряков // Коммунист. Саратов. 1972. 4 марта.
- Володин В. И любовь к романсу // Черномор. здравница. Сочи. 1974. 12 июня.
- Искусство сближает людей // Коммунист. Саратов. 1974. 30 ноября.
- «Хочется работать лучше…» // Коммунист. Саратов. 1974. 25 августа.
- Златорунский В. Талант и мастерство // Тюмен. правда. 1976. 31 июля.
- Поет Ольга Бардина // Коммунист. Саратов. 1977. 30 ноября.
- Бражник М. Гостья Уфы — Ольга Бардина // Веч. Уфа. 1978. 6 апреля.
- Каждый выход — праздник // Коммунист. Саратов. 1978. 26 марта.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бардина Ольга Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 MAK (польск.)
- ↑ Ведомости Верховного Совета СССР (ռուս.) — Верховный Совет СССР, 1938. — ISSN 0235-9936
- ↑ Бардина Ольга Васильевна // Мегаэнциклопедия Кирилла и Мефодия
- ↑ «Стоит ли туристам приезжать в Карши? // Школа Жизни». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ БАРДИНА в энциклопедии музыки
- ↑ «РГАЛИ г.Москва». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Родилась О.В. Бардина | Саратовская Областная Универсальная Научная Библиотека
- ↑ Бардина Ольга Васильевна
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бардина Ольга Владимировна // Большой Энциклопедический словарь
- Бардина Ольга Владимировна // Русская энциклопедия
- Бардина Ольга Владимировна // Вокально-энциклопедический словарь
- Бардина Ольга Владимировна // Энциклопедический словарь
- Бардина О. В. // А - Гонг. - М. : Советская энциклопедия : Советский композитор, 1973. - (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973-1982, т. 1).
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ուզբեկստանում ծնվածներ
- 2001 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Սոպրանոներ
- Ուզբեկստանի ազգային համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս օպերային երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ