Համլետ Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար, հեղինակ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Հայաստանի հանրային ռադիո |
Համլետ Ռուդոլֆի Առաքելյան (հուլիսի 20, 1995, Երևան, Հայաստան), Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի հաղորդավար, «Անմահների ակադեմիան» գրքի հեղինակը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1995 թվականի հուլիսի 20-ին, Երևանում։ 2012 թվականին ավարտել է Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը, 2016 թվականին՝ Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության Անգլերեն և միջմշակութային հաղորդակցություն բաժինը։ 2018-ին դարձել է Արտասահմանյան գրականության մագիստրոս։ Բանասիրական գիտությունների թեկնածու է մեդիալեզվաբանություն գիտակարգում։ Քույրը՝ երաժիշտ-երգահան yellowheart.-ն է՝ Լիլի Առաքելյանը[2][3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսային և ռադիո գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսային գործունեությունը սկսել է դեռևս 2003 թվականին՝ աշխատելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ի՞նչ է, ո՞վ է» հեռուստանախագծում՝ որպես հաղորդավար[4][5]։
2005-2010 թվականներին ուսանել է «3 ույու 4» դերասանական ստուդիայում՝ Աշոտ Հակոբյանի արվեստանոցում։ «Արմենակոբ» հեռուստաընկերության նույնանուն խաղարկային հաղորդաշարում 2005 թվականից աշխատել է որպես հաղորդավար, սկեչային դերասան։ 2008-2010 թվականներին որպես գլխավոր դերակատար նկարահանվել է «Դպրոցական պատմություն» հեռուստաֆիլմում[6]։ Նույն ժամանակահատվածում որպես պատանեկան ծրագրի հաղորդավար աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում։ 2012 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի (հաղորդավարության) հեռուստալրագրության բաժինը։
2012-2016 թվականներին խաղացել է Արթուր Գրիգորյանի «Ուրախ նոտաներ», «Կախարդական դաշնամուր» մյուզիքլներում։ 2013-2018 թվականներին որպես դերասան, հաղորդավար աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում, թատրոնի դպրոց-ստուդիայում հաղորդավարություն և խոսքի արվեստ է դասավանդել։ 2013-15 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։
2015-2020 թվականներին որպես հաղորդավար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ վարելով «Chart», «Առաջին ծրագիր», «20 հարց» նախագծերը։ Որպես լրատվական մեկնաբան աշխատել է «Արմնյուզ լրատվականում»։
2016-2021 թվականներին հաղորդավարություն է դասավանդել Պանարմենիան մեդիա դպրոցում։ 2018-2020 թվականներին աշխատել է Հանրային ռադիոյի Առաջին ալիքում՝ Առավոտը հանրայինում նախագծում, իսկ 2020 թվականից երիտասարդական ալիքում՝ Իմ ռադիոյում։ Հատկանշական ռադիոնախագծերից են «Բիթրեյթը», «Պոետիկ ռինգը», «Թատրոն Կարանտինը», «Մենք ու մենք» և «Երկու Տանդեմ» փոդքասթները[7][8]։ 2021 թվականից աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ վարելով «ԳործԱրար» և «Առավոտ Լուսո» նախագծերը[9][10]։ Հաղորդավարություն է դասավանդում Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է «Դեպի Դենվեր», «Փոխարինում» վիպակները, «With My Inner Self» բանաստեղծությունների ժողովածուն։ 2018 թվականին հրատարակել է «Tantric» անգլերեն օրիգինալ բանաստեղծությունների ժողովածուն։ Տպագրվում է Գրանիշ առցանց հարթակում[11]։ Գիտական հոդվածների և երգերի խոսքերի հեղինակ է[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Занятия, досуг и отдых в Ереване: какие места выбирает креативная армянская молодежь». weproject.media (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ KamoTovmasyan. «ԷԼԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ...Ինչու է քաղաքը լսում 21-ամյա Yellowheart–ին». kamoblog.tv. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «- Համլետ Առաքելյան». zarkfoundation.com.
- ↑ Gasparyan, Hasmik. «Հավատը մարդու գոյության միակ ապավենն է. Համլետ Առաքելյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Gasparyan, Hasmik. «Հավատը մարդու գոյության միակ ապավենն է. Համլետ Առաքելյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Hamlet Araqelyan, Гамлет Аракелян, Համլետ Առաքելյան, Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին
- ↑ Առաքելյան, Համլետ. «Համլետ Առաքելյան — Իմ Ռադիո». Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «2 Տանդեմ — Իմ Ռադիո». Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «ԳործԱրար». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Առավոտ լուսո weekend․ Համլետ Առաքելյան, Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին
- ↑ «Համլետ Առաքելյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Հեղինակներ». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
|