Jump to content

Արվեստի քննադատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ռասկին (1819–1900), ում Լև Տոլստոյը նկարագրել է որպես «այն հազվագյուտ մարդկանցից մեկը, ովքեր մտածում են սրտով»: Ուիլյամ Թըրների ստեղծագործության ջատագով Ռասկին ատում էր Ջեյմս Ուիսթլերի աշխատանքը[1]:

Արվեստի քննադատ, մարդ ով մասնագիտացած է արվեստը վերլուծելու, մեկնաբանելու և գնահատելու մեջ:Նրանց գրաքննադատությունները կամ ակնարկները նպաստում են արվեստի քննադատությանը, և դրանք հրապարակվում են թերթերում, ամսագրերում, գրքերում, ցուցահանդեսային բրոշյուրներում, կատալոգներում և կայքերում: Ներկայիս արվեստի քննադատներից ոմանք օգտագործում են արվեստի բլոգներ և այլ առցանց հարթակներ՝ ավելի լայն լսարանի հետ կապ հաստատելու և բանավեճն ընդլայնելու համար:

Ի տարբերություն արվեստագիտության, արվեստի քննադատների համար սովորաբար ինստիտուցիոնալ ուսուցում չկա: Արվեստի քննադատները տարբեր մասնագիտական ճանապարհ ունեն և կարող են ունենալ կամ չունենալ համալսարանական կրթություն[2]։ Պրոֆեսիոնալ արվեստի քննադատներից ակնկալվում է, որ գնահատող հայացք ունենան արվեստի նկատմամբ և արվեստի պատմության խորը գիտելիքներ: Սովորաբար արվեստաբանը դիտում է արվեստը գեղարվեստական ցուցահանդեսներում, պատկերասրահներում, թանգարաններում կամ արվեստանոցներում, և նրանք կարող են լինել Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամներ, որն ունի ազգային բաժիններ[3]։ Շատ հազվադեպ են արվեստաբաններն իրենց ապրուստը վաստակում քննադատություն գրելով:

Արվեստաբանների կարծիքները արվեստին առնչվող թեմաների շուրջ բանավեճեր հրահրելու ներուժ ունեն: Սրա միջոցով արվեստաբանների տեսակետները, ովքեր գրում են արվեստի հրատարակությունների և թերթերի համար, հարստացնում են արվեստի և մշակույթի վերաբերյալ հանրային դիսկուրսը: Կոլեկցիոներներն ու հովանավորները հաճախ ապավինում են նման քննադատների խորհուրդներին՝ որպես միջոց՝ բարձրացնելու իրենց գնահատականը արվեստի հանդեպ, որը նրանք դիտում են: Ներկայիս շատ հայտնի և սիրված արվեստագետներ չէին ճանաչվում իրենց ժամանակի արվեստաբանների կողմից, հաճախ այն պատճառով, որ նրանց արվեստը դեռևս չհասկացված կամ չսիրված ոճի մեջ էր։ Ընդհակառակը, որոշ քննադատներ հատկապես կարևոր են դարձել՝ օգնելով բացատրել և խթանել արվեստի նոր շարժումները` Ռոջեր Ֆրայը պոստիմպրեսիոնիստական ​​շարժման հետ և Լոուրենս Ալոուեյը փոփ արտի օրինակներով:

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ջեյմս Էլկինսի[4], կա տարբերակում արվեստի քննադատության և արվեստի պատմության միջև՝ հիմնված ինստիտուցիոնալ, համատեքստային և կոմերցիոն չափանիշների վրա. բուհերում դասավանդվում է արվեստի քննադատության պատմություն, սակայն պրակտիկան ինստիտուցիոնալ բացառված է ակադեմիական շրջանակներից: Փորձի հետ կապված հոդված է՝ Agnieszka Gratza[5]: Ըստ Ջեյմս Էլկինսի, փոքր և զարգացող երկրներում, թերթերի արվեստի քննադատությունը սովորաբար ծառայում է որպես արվեստի պատմություն: Ջեյմս Էլկինսի տեսակետն արտացոլում է նրա անձնական կապը արվեստի պատմության և արվեստի պատմաբանների հետ, և «Ինչ պատահեց արվեստի քննադատությանը» գրքում նա ավելի է ընդգծում արվեստի պատմաբանների և արվեստի քննադատների միջև եղած անջրպետը՝ ենթադրելով, որ առաջինները հազվադեպ են երկրորդին որպես աղբյուր նշում, իսկ երկրորդները բաց են թողնում ակադեմիական առարկան, որին պետք է անդրադառնալ[6]:

Նշանավոր արվեստի քննադատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Turner Whistler Monet». Tate. Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին. Վերցված է 2009-04-12-ին.
  2. James Elkins, What happened to art criticism, Prickley Paradigm Press, 2003, p. 8.
  3. «Organisation Chart 2012–2013 – AICA international». Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին. Վերցված է 2013-12-12-ին.
  4. James Elkins, "Introduction" in Is Art History Global?, dir. James Elkins, Routledge Taylor & Francis Group, 2007, pp. 5–15.
  5. Gratza, Agnieszka (17 October 2013). «Frieze or faculty? One art critic's move from academia to journalism». The Guardian.
  6. James Elkins, What Happened to Art Criticism, Prickley Paradigm Press, 2003, pp. 4–5, 9.
  7. Edmond and Jules de Goncourt, French Eighteenth-Century Painters. Cornell Paperbacks, 1981, pp. 222–225. 0-8014-9218-1
  8. Dickson, Harold Edward (1943). Observations on American Art: Selections from the Writings of John Neal (1793–1876). State College, Pennsylvania: Pennsylvania State College. էջ ix.
  9. Sears, Donald A. (1978). John Neal. Boston, Massachusetts: Twayne Publishers. էջ 118. ISBN 080-5-7723-08.
  10. Joanna Richardson, Baudelaire, St. Martin's Press, New York, 1994, p. 191, 0-312-11476-1.
  11. J'accuse letter at French wikisource
  12. Lunn, Margaret Rauschenbach (15 October 1982). «G.-Albert Aurier, Critic and Theorist of Symbolist Art» (PDF) (PhD thesis). Massachusetts Institute of Technology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 June 2011-ին.
  13. Grayling, A.C; Goulder, Naomi; Pyle, Andrew, eds. (2006). Bell, Arthur Clive Heward – Oxford Reference (անգլերեն). doi:10.1093/acref/9780199754694.001.0001. ISBN 9780199754694. Վերցված է 2018-09-17-ին.
  14. Ian Chilvers, ed. (1990). «Fry, Roger». The Concise Oxford Dictionary of Art and Artists. Oxford and New York: Oxford University Press. էջ 169.
  15. [1], Refurbished Reputation for a Nervy Painter.
  16. From "A Short Chronology", in Donald Allen: The Collected Poems of Frank O'Hara.
  17. This theory has been described as an "influential theory about the nature of art", according to Philosophy Now, November 2013
  18. «John Berger obituary». The Guardian. 2 January 2017. Վերցված է 3 January 2017-ին.
  19. «I think the dead are with us": John Berger at 88». The New Statesman. 11 June 2015. Վերցված է 3 January 2017-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիիքպահեստ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի քննադատ» հոդվածին։