Ժորժ Մելիես
Ժորժ Մելիես ֆր.՝ Georges Méliès | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հունվարի 21, 1938[4][5][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[7][4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Georges Méliès |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ (1880) և Lycée Michelet, Vanves? |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, մոնտաժող, սցենարիստ, ձեռնածու-աճպարար, կինեմատոգրաֆ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ, կինոդերասան և գծանկարիչ |
Ամուսին | Ժաննա դ'Ալսի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Georgette Méliès? |
Կայք | melies.eu |
Ստորագրություն | |
Georges Méliès Վիքիպահեստում |
Ժորժ Մելիես (դեկտեմբերի 8, 1861[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հունվարի 21, 1938[4][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա[7][4], լրիվ անունը՝ Մարիա-Ժորժես Ժան Մելիես), ֆրանսիացի իլուստրատոր և ֆիլմաստեղծ։ Հայտնի է իր տեխնիկական և պատմողական նորամուծութուններով ֆիլմի վաղ օրերին։ Մելիեսը նորարար էր հատուկ էֆեկտներով, պատահաբար հայտնաբերեց մի ֆիլմի հնարք stop thick 1896 թ։ Նա նաև ֆիլմաստեղծներից առաջինն էր, ով օգտագործեց multiple exposure, time-lapse photography, լուծանցումներ և ձեռքով նկարած գույներ իր ֆիլմերում։ Իր թվացյալ կեղծման և կինոյի միջոցով իրականության փոփոխման կարողությունների շնորհիվ նա երբեմն համարվում է առաջին կինոկախարդ[8]։ Իր ամենահայտնի 2 ֆիլմերն են՝ «Ճանապարհորդություն դեպի լուսին» և «Անհնարին ուղևորություն»։ Երկու ֆիլմերն էլ ներառում են տարօրինակ, սյուրռեալիստական ուղևորություններ նման Ժյուլ Վեռնի ոճին և համարվում են առաջին ամենակարևոր գիտաֆանտաստիկ ֆիլմերից, չնայած նրանք ավելի շատ ֆանտաստիկ էին։
Վաղ կյանքը և կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիեսը ծնվել է դեկտեմբերի 8-ին 1861 Փարիզում։ Հայրը տեղափոխվել է Փարիզ 1843 թվականին և այստեղ հանդիպել մորը և նրանք միասին հիմնադրել են որակյալ մարզակոշիկների գործարան։ Նրանք ունեցան երեք երեխա՝ Հենրին, Գասթոնը և Ժորժը։ Ժորժի ծնվելու ժամանակ ընտանիքը արդեն բավական հարուստ էր։
Մելիեսը հաճախել է Միշելետ լիցեյ 7 տարեկանից մինչև որ լիցեյը ռմբակոծվեց ֆրանս-գերմանական պատերազմի ժամանակ։ Հետո նա ընդունվեց հեղինակավոր Լուիս-Լե-Գրանտ լիցեյը։ Շատ ֆիլմաստեղծների կոչում էին «անգրագետ և անընդունակ ստեղծելու որևէ արտիստիկ բան»։ Մելիեսը ընդգծում է իր դասական կրթությունը որպես այդ մեղադրանքներին դեմ իր վաղ կարիերայում։ Այնուամենայնիվ նա խոստովանում է, որ իր ստեղծարար բնազդները գերակշռում էին ինտելեկտուալ բնազդներին։
Դպրոցում ուսուցիչները միշտ նախատում էին նրան տետրերը նկարազարդելու համար այդ պատճառով նա սկսեց ստվարաթղթե հարուստ կենսափորձ ունեցող մարիոնետներ պատրաստել։ Մելիեսը ավարտեց լիցեյը բակալավրի աստիճանով 1880 թվականին։
Բեմական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՒսումն ավարտելուց հետո նա միացավ իր եղբայրներին ընտանեկան կոշիկի բիզնեսում, որտեղ նա սովորեց կարել։ Երեք տարի պարտադիր զինվորական ծառայությունից հետո հայրը նրան ուղարկեց Լոնդոն` ընտանիքի բարեկամի մոտ որպես քարտուղար աշխատելու։ Լոնդոնում գտնվելու ժամանակ նա սկսեց այցելել «Եգիպտական սրահ» կոչվող ցուցահանդեսը, որը հիմնադրել էր լոնդոնցի հայտնի իլուզիոնիստ Ջոն Նեվիլ Մասկելինը։ Նրա մեջ ձևավորվեց հավերժ մեծ կիրք դեպի բեմի կախարդանքը։
Մելիեսը վերադարձավ Փարիզ 1885 թվականին նոր ձգտումով` սովորել նկարչություն Գեղեցիկ արվեստների դպրոցում։
Վաղ ֆիլմի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի դեկտեմբերի 28-ին Մելիեսը ներկա էր Լյումիեր եղբայրների առաջին ֆիլմերի հանրային ցուցադրությանը Գրանդ կաֆեում Փարիզում։ Մելիեսը միանգամից առաջարկեց 10.000 ֆրանկ եղբայրների մեկ տեսախցիկի համար, որը նրանք մերժեցին։ Մելիեսը ուղևորվեց Լոնդոն մի քանի ֆիլմ և անիմատոգրաֆ ֆիլմի պրոյեկտոր գնելու համար հայտնագործող Ռոբերտ Վ. Փոլից։ 1896 թվականի ապրիլին Ռոբերտ Հոուդինի թատրոնը սկսեց ֆիլմեր ցուցադրել, որպես իր օրական ցուցադրումների մի մաս[9]։ Մելիեսը օգտագործեց անիմատոգրաֆը որպես ուղեցույց, որ պատրաստի ֆիլմի խցիկ մեխանիկներ Լուսիեն Կոստենի և Լուսիեն Ռեուլոսի օգնությամբ։ Նրանք կարողացան ստեղծել աշխատող տեսախցիկ օգտագործելով Մելիեսի սարքավորումների մի մասը և հատուկ էֆեկտների սարքավորումներ։ Սակայն այս ամենը կազմակերպելը դեռ մատչելի չէր Փարիզում։ Այդ պատճառով Մելիեսը ստիպված էր գնել որոշ բաներ Լոնդոնից և միայնակ զարգացնել ու ստեղծել ֆիլմեր փորձարկումներով և սխալներով[9]։
1896-1913 թվականների ընթացքում Մելիեսը ստեղծեց 531 ֆիլմ 1-ից մինչև 40 րոպե տևողությամբ։ Այս Ֆիլմերում նա հիմնականում օգտագործում էր բեմական կախարդական հնարքներ՝ օրինակ առարկայի անհետացում կամ չափսի փոփոխում։ Այս հատուկ էֆեկտներով ֆիլմերը սյուժեյից զուրկ էին։ Այս հատուկ էֆեկտները հիմնականում օգտագործվում էին որպեսզի ցույց տային թե ինչ կարելի է անել այլ ոչ թէ զարգացնեին սյուժեն։ Հիմնականում մեկ խցիկով արվող էֆեկտները ֆիլմը ամբողջացնելու համար էին։
1896 թ մայիսին Մելիեսը սկսեց նկարել իր առաջին ֆիլմերը և ցուցադրել դրանք Ռոբերդ Հոուդինի թատրոնում։ 1896 թվականի վերջին նա և Ռեուլոսը հիմնեցին «Աստղ» ֆիլմընկերությունը Կորստենի հետ, որը օպերատորն է։ Նրա վաղ ֆիլմերից շատերը Լումիեր եղբայրների ֆիլմերի կրկնօրինակն էին, որոնք ստեղծվում էին լրացնելու Գրանդ կաֆեի 2000 օրական այցելուներին։ Այս ֆիլմերի մեջ էր նաև իր 1-ին ֆիլմը «Խաղաքարտերը», որը համարյա նույնն էր ինչ Լումիերներինը։ Սակայն նրա մյուս ֆիլմերը արտահայտում են Մելիեսի ամեն ինչ թատերականացնելու հնարամտությունը՝ օրինակ «Ահավոր գիշերը»։
Լումիեր եղբայրները օպերատորներ էին ուղարկում աշխարհով մեկ, որպեսզի վավերացնեին ազգագրական նյութեր, մտադրվելով իրենց հայտնագործությունը դարձնել գիտականորեն և պատմականորեն կարևոր։ Իսկ Մելիեսի «Աստղ» կինոընկերությունը ավելի հեռանկարային նպատակներ ուներ և հաճախորդներ ովքեր հետաքրքրված էին նրա բրենդային կախարդական ու իլուզիոն արվեստով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Marie Georges Jean Melies (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мельес Жорж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/films/news/hugo-vs-the-artist-its-a-battle-of-the-ages-as-nostalgia-sweeps-the-oscars-6294098.html
- ↑ Méliès, le cinémagicien, documentary.
- ↑ 9,0 9,1 Rosen, Miriam (1987), «Méliès, Georges», in Wakeman, John (ed.), World Film Directors: Volume I, 1890–1945, New York: The H. W. Wilson Company, էջեր 747–765
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Մելիես» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1938 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի մուլտիպլիկատորներ
- Քաղցկեղից մահացածներ