Լեգոլենդ
Լեգոլենդ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադիր | Lego Group |
Վայր | Պուլ, Միացյալ Թագավորություն |
Սեփականատեր | Merlin Entertainments? |
Կայք | legoland.com(անգլ.) |
Legoland Վիքիպահեստում |
Լեգոլենդ (դան․՝ Legoland «Լեգոյի երկիր») մանկական թեմատիկ զվարճություններ այգիների համակցություն է, գրեթե ամբողջությամբ կառուցված են Lego կոնստրուկտորներից[1][2]։
Աշխարհում առաջին «Լեգոլենդը» բացվել է 1968 թվականին՝ Բիլունդ քաղաքում (Դանիա)։ Այսօր աշխարհում կա մի քանի «Լեգոլենդ»՝ Բիլլունում, Գյունցբուրգում (Գերմանիա), Վինձորում (Անգլիա), Կալիֆոռնիայում (ԱՄՆ)։ 2011 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայում (ԱՄՆ) բացվել է նոր այգի։ Ասիական առաջին լեգոլենդը բացվել է Մալազիայում՝ Ջոխոր-Բարում։ Նոր Լեգոլենդ է բացվել նաև Դուբայում։
Լեգոլենդ Բիլլունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում առաջին Լեգոլենդը կառուցվել է 1968 թվականին՝ Lego անունով կոնստրուկտորի հայրենիքում՝ Դանիայում՝ Յուտլանդիա թերակղզու կենտրոնում գտնվող Բիլլուն անունով փոքրիկ քաղաքում։ Այսօր սա աշխարհի ամենամեծ Լեգոլենդն է, որը կազմված է ընդհանուր առմամբ 46 միլիոն հատ տարբեր չափսերի Lego խորանարդներից։ Այգին զբաղեցնում է մոտ 100․000 քմ(10 հեկտար) տարածք։
Դանիական Լեգոլենդի այգին բաժանված է թեմատիկ հատվածների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է որոշակի տարիքի երեխաների համար։
Թեմատիկ գոտիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս դանիական Լեգոլենդը կազմված է 8 թեմատիկ գոտիներից՝ Miniland, DUPLO Land, Imagination Zone, LEGOREDO Town, Pirate Land, Knight’s Kingdom, Adventure Land, Lego City։
- Մինիլենդ (Miniland)
«Մինիլենդը» Լեգոլենդի սիրտն է, հենց այստեղից է սկսել այգու կառուցումը և հետևաբար այստեղ են օգտագործվել ամենաշատ քանակությամբ Lego խորանարդները (շուրջ 20 միլիոն)։ Այգու այս գոտին իրենից ներկայացնում է աշխարհի մանրակերտը և նախատեսված է երեխաների և մեծահասակների համար։ Մինիլենդն իրենից ներկայացնում է աշխարհի ամենահայտնի անկյունների խտացումը, որոնք փոքր չափերով կառուցված են Lego կոնստրուկտորներով։ Այստեղ կարելի է տեսնել Lego-ով պատրաստված Ազատության արձանը, հայտնի Բիգ Բենը, մեծաթիվ հայտնի փողոցներ, հրապարակներ, արվեստի և մշակույթի հուշարձաններ, օդանավակայաններ, երկաթգծային կայաններ և նավահանգիստներ։
- Դուպլոյի աշխարհ (World of Duplo)
Դուպլոլենդը Լեգոլենդի գոտիներից է, առկա է հատուկ փափուկ ծածկույթ, որը փոքրիկներին պաշտպանում է ընկնելուց, դրա համար էլ նախատեսված է ամենափոքր այցելուների համար։ Այգու այս հատվածը հայտնի է երեխաների համար նախատեսված ավտոդպրոցով՝ SEAT Traffic School։ Այստեղ երեխաները սովորում են երթևեկության կանոնները և համարյա իրական քննություններ հանձնելուց հետո կարող են ստանալ մանկական վարորդական վկայականներ։
- Երևակայության աշխարհ
Imagination Zone այգու գոտիներից է, որը նախատեսված է ավելի մեծ երեխաների համար, այստեղ գտնվում է LEGO MINDSTORMS Center կենտրոնը, որտեղ երեխաները Lego-ով կարող են պատրաստել իրենց ուզած խաղալիքները։ Այստեղ է գտնվում նաև ժամանակակից 4D կինոթատրոնը, որը զինված է ժամանակակից աուդիո և տեսատեխնիկայի սարքավորումներով, որոնք գրավում են նաև շատ մեծահասակների։
- Լեգոռեդո քաղաք
Լեգոռեդո քաղաքը այգու գոտիներից մեկն է, որն իրենից ներկայացնում է Վայրի արևմուտքի մի անկյուն և դրան համապատասխան ատրակցիոններ և տարբեր զվարճանքներ։ Թեմատիկ հատվածը նախատեսված է ընտանեկան հանգստի համար։
- Ծովահենների երկիր
Ծովահենների երկիրը Լեգոլենդի թեմատիկ գոտիներից է, որը հրավիրում է ճամփորդության։ Այստեղ երեխաներին սպասվում է սուսերներով կռիվ ծովահենների հետ, խորհրդավոր քարանձավներ և իհարկե գանձերի որոնում։
- Ասպետների թագավորություն
Ասպետներ թագավորությունը ասպետների և թագուհիների աշխարհ է՝ միջնադարյան շրջանի հսկայական ամրոցով, որը կառուցված է լեգոյով։ Ամրոցում երեխաներին սպասվում են տարբեր արկածներ, ատրակցիոններ, նույնիսկ հանդիպում թռչող վիշապի հետ։
- Արկածների աշխարհ
Լեգոլենդի այս հատվածը նախատեսված է ավագ տարիքի երեխաների և սուր զգացողությունների սիրահարների համար։ Այստեղ կան մեծաթիվ ատրակցիոններ՝ սկսած ջրային ուրախ ատրակցիոններից մինչև ամերիկյան բլուրներ ու ճոպանուղիներ։
- LEGO քաղաք
«LEGO քաղաքը» «Լեգոլենդի» գոտիներից է, որն իրենից ներկայացնում է իրական քաղաք։ Այստեղ կան հրշեջ կայաններ, արտադրական ֆաբրիկաներ, որոնք կառուցված են Lego-ով։
Բիլունդի Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծովահենների կարուսել
-
LEGO աշտարակ
-
Մոնոպելս
Լեգոլենդ Գյունցբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]48°25′28″ հս․ լ. 10°17′56″ ավ. ե.HGЯO
2002 թվականի մայիսի 17-ին Գյունցբուրգում տեղի է ունեցել «Լեգոլենդ» այգու հանդիսավոր բացումը։ Այգում կան շուրջ 40 տարբեր ատրակցիոններ, ինտերակտիվ խաղեր, շոու և ներկայացումներ։ Այգու տարածքը կազմում է 140 հեկտար և շրջափակված է անտառով[3][4]։ Լեգոլենդը նախատեսված է 2-ից 15 տարեկան երեխաների համար։ Նրա կենտրոնական մասը զբաղեցնում է հեքիաթային աշխարհը՝ 50 միլիոն տարբեր գույների lego աղյուսներից, որը պատրաստվել է 500 աշխատակիցների և դիզայներների ջանքերով։ Այգում կարելի է տեսնել Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Վենետիկի, Ամստերդամի և եվրոպական այլ քաղաքների հայտնի շենքերի և ամբողջական թաղամասերի մանրակերտը։
Գյունցբուրգի Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան դեպի Լեգոլենդ Գյունցբերգում
-
Ատրակցիոն «Flying Ninjago»
-
Ատրակցիոն «Tret-o-Mobil»
-
Ատրակցիոն «Feuerdrache»
-
Պատվո տախտակ
Լեգոլենդ Կալիֆոռնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի մարտի 20-ին Կալիֆոռնիայի Քարլսբադ քաղաքում տեղի է ունեցել Լեգոլենդի բացման արարողությունը։ Այգում կան ավելի քան 60 ատրակցիոններ, 7 ջրային ատրակցիոն, «SeaLife» օվկիանոսարիում և «Legoland Hotel» հյուրանոց։ Այգու տարածքը կազմում է 52 հեկտար։
«ԱՄՆ-ի մանրակերտը» (Miniland Usa)
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԱՄՆ-ի մանրակերտն իրենից ներկայացնում է մանրակերտ այգի՝ մասշտաբների 1:20 հարաբերակցությամբ, Նյու Յորքի, Վաշինգտոնի, Սան Ֆրանցիսկոյի, Նոր Օռլեանի և ԱՄՆ այլ քաղաքների շինությունների փոքրացված պատճեններով։ Այս մինիլենդը կառուցվել է երեք տարվա ընթացքում, օգտագործվել է lego-ի ավելի քան 20 միլիոն դետալ։
Մինիլենդ | Ավելացման տարեթիվ | Նկարագիր |
---|---|---|
Զբոսանք ափով | 1999 | 8 րոպեանոց շրջագայություն նավակով, երբ այցելուները կարող են տեսնել բազմաթիվ արձաններ, օրինակ Սիդնեյի օպերային թատրոնը, Թաջ Մահալը, Ռաշմոր լեռը և Էյֆելյան աշտարակը։ |
Նոր Անգլիա | 1999 | Մինիլենդ՝ Նոր Անգլիայի նավահանգստի տեսարանով։ |
Վաշինգտոն | 1999 | Մինիլենդ Վաշինգտոնի տարբեր հուշարձաններով, ինչպիսիք են Վաշինգտոնի հուշարձանը, Լինքոլնի հուշահամալիրը, Վիետնամական պատերազմի վետերանների հուշամատյանը, Կապիտոլիումը, Սպիտակ տունը, Սմիթսոնյան ինստիտուտի շենքը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը։ |
Փառքի սրահ | 1999 | LEGO-ի այգի՝ հայտնի դեմքերի կիսանդրիով, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Ջորջ Վաշինգտոնը և Ուինսթոն Չերչիլը։ |
Նոր Օռլեան | 1999 | Մինիլենդ՝ Նոր Օռլեանի շենքերով և բազմաթիվ ջրային ուղիներով։ |
Նյու Յորք | 1999 | Մինիլենդ՝ Մանհեթեն կղզով և Նյու Յորքի այլ վայրերով, ինչպիսիք են Նյու Յորքի Կենտրոնական պարկը, Թայմս Սքվերը, Համաշխարհային առևտրի կենտրոնը, Բրոդվեյը, Սողոմոն Գուգենհայմի թանգարանը և Էմփայր Սթեյթ Բիլդինգը։ |
Սան Ֆրանցիսկո | 1999 | Մինիլենդ՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի բազմաթիվ տեղերի տեսքով, ինչպիսիք են Ոսկե Դարպասներ կամուրջը, Պիրց 39-ը, Չայն-Թաունը, Լոմբարդ սթրիթը և «Տրանսամերիկա» աշտարակը։ |
Հարավային Կալիֆոռնիա | 1999 | Մինիլենդ՝ Հարավային Կալիֆոռնիայի և նրա հայտնի տեսարժան վայրերի տեսարաններով, ինչպիսիք են TCL չինական թատրոնը, Հոլիվուդի փառքի ծառուղին, Հանթինգթոն Բիչը։ |
Լաս Վեգաս | 2007 | Մինիլենդ՝ Լաս Վեգաս քաղաքի, նրա հայտնի հյուրանոցներ տեսարաններով, ինչպիսիք են Տրոպիկանա Ռեզորթը և խաղատունը, Mirage Las Vegas և Ստրատոսֆերա Լաս Վեգասը։ |
Աստղային պատերազմների մինիլենդ | 2011 | Մինիլենդ՝ Աստղային պատերազմներ յոթ ֆիլմերի տեսարաններով։ |
ԱՄՆ մինիլենդերի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համաշխարհային 1 առևտրի կենտրոնի Lego-ից պատրաստված կրկնօրինակը՝ Նյու Յորքի մինիլենդում
-
Սար Ռաշմոր
-
Ոսկե դարպասներ կամուրջի Lego մոդել
-
Լինկոլնի հուշարձանը Վաշինգտոնի մինիլենդում
-
Նոր Օռլեանի մինիլենդի հատվածը
-
Զուգարանում գտնվող մարդը՝ պատրաստված Lego-ից՝ Կալիֆոռնիայի կենտրոնական կայարանում
-
Լաս Վեգասի Լեգոլենդի մի հատվածը
-
Սան Ֆրանցիսկոյի մինիլենդի մի հատվածը
-
Հարսանիք Լաս Վեգասի մինիլենդում
-
Նյու Յորքի մինիլենդում Սողոմոն Գուգենհեյմի թանգարանը
-
Սան Դիեգոյի մինիլենդի մի հատվածը
-
Կալիֆոռնիայի մինիլենդում Հոլիվուդի նշանը
-
Ֆերնդեյլ
Լեգոլենդյան ակվապարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա Լեգոլենդի առաջին ակվապարկն է։ Բացվել է Կալիֆոռնիայի Լեգոլենդում։ Շինարարությունը սկսվել է 2009 թվականին, բացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 28-ին։ 2014 թվականի հուլիսի սկզբին այդ ակվապարկում բացվել են ջրային ատրակցիոններ՝ Lego Legends of Chima։ Միայն ակվապարկի համար տոմս գնելը հնարավոր չէ։ Կա ընդամենը 14 ատրակցիոն։ Ավելի ուշ՝ 2012 թվականին Լեգոլենդի ակվապարկ է կառուցվել նաև Ֆլորիդայում։
Կալիֆոռնիայի Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վիշապային ամերիկյան բլուրներ
-
Xbox 360 Կալիֆոռնիայի Լեգոլենդում
-
«SeaLife» օվկիանոսարիում
-
Լեգոլենդի աշխատողը այգու համար Lego-ով շինություն է կառուցում
-
Ատրակցիոն «Ինքնաթիռներ»
-
Ատրակցիոն «Sky Patrol»
-
Ատրակցիոն «Technic Coaster»
Լեգոլենդ Ֆլորիդայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայում տեղի է ունեցել Լեգոլենդի բացումը։ Այգին նախատեսված է 2-ից 12 տարեկան երեխաների համար։ Մակերեսը կազմում է 0,59 քառակուսի կիլոմետր, ինչը երկրորդն է իր մեծությամբ (առաջին տեղում Վինձորի Լեգոլենդն է)։ Այգում կան 45 ատրակցիոններ։ 2012 թվականին այգում կառուցել են ակվապարկ, իսկ 2015 թվականի մայիսի 15-ին բացվել է հյուրանոց։ Ավելի վաղ այգու տարածքում եղել է «Սայփրիս Գարդենս» բուսաբանական այգին, որը փակվել է 2009 թվականին։
Ֆլորիդայի Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ատրակցիոն «Aquazone Wave Racers»
-
Lego գործարան
-
Ամրոց «Lego Kingdoms»
-
Ատրակցիոն «Ասպետական մրցաշար»
-
Lego-ից ստիրակոզավրներ
Լեգոլենդ Վինձորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի մարտին Վինձոր քաղաքում բացվել է Լեգոլենդ։ Սա տարածքով ամենամեծ Լեգոլենդն է (0,61 քառակուսի կիլոմետր)։ Այգին կա ավելի քան 55 ատրակցիոն։ 2015 թվականի ընթացքում այցելուների թիվը կազմել է ավելի քան 2,2 միլիոն մարդ։ Այգին սովորաբար բաց է լինում մարտից մինչև նոյեմբեր։ Այս Լեգոլենդի կարգախոսն է՝ «Awesome Awaits»[1](չաշխատող հղում)։
Վինձորում Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ինդիանա Ջոնս Lego-ով
-
Մոտորանավակների կառավարման դպրոց
-
Սրճարան
-
Ինքնաթիռ Lego-ից
-
Ջրային բլուրներ
-
Ընձուղտը Վինձորի Լեգոլենդի սաֆարի այգում
-
Գնացք
-
Ջոնի Գրոմը Վինձորի Լեգոլենդում
-
Վագրեր Lego-ից
-
Փայտփորիկ Lego-ից
-
Ամերիկյան բլուրներ
Մինիլենդների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լոնդոնի մինիլենդի մի հատվածը
-
Սաքրե Քյոր բազիլիկա
-
Բերքշիր քաղաքի մինիլենդի մի հատվածը
-
Ջրաղաց
-
Ռաշմոր լեռ
-
BT Tower
-
«Mercedes-Benz Citaro» ավտոբուսի մոդել
-
Լոնդոնի մետրոյի մոդել
-
«One Canada Square» երկնաքեր
-
մեքենա Lego-ից
-
Սատանայի անիվ «Լոնդոնի աչք»
-
«Ուեմբլ» մարզադաշտ Lego-ից
-
Ճանապարհորդներ, պատրաստված Lego դետալներից
-
Տոնավաճառ
-
Ամստերդամի Մինիլենդ
-
Էդինբուրգի Ուեվերլի կայարան
-
Լեռնագնացներ, պատրաստված Lego դետալներից
-
«Hamleys» խաղալիքների խանութ
-
Տիեզերակայան, հրթիռի արձակում
-
Շոտլանդացի պարողներ՝ պատրաստված Lego դետալներից
Լեգոլենդ Մալազիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս Լեգոլենդը բացվել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ից՝ Իսկանդար Պուտերի քաղաքում, Մալազիա, Ջոհոր նահանգ։ Հանդիսանում է Ասիայում կառուցված առաջին Լեգոլենդը։ Այգու տարածքը կազմում է 310 հազար քառակուսի մետր։ Բաց է ամբողջ տարին։ Կա նաև ակվապարկ։
Մալազիայի Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անգկոր Վատ, պատրաստված Lego-ից
-
Ատրակցիոն «Dino Island»
-
Ջոհոր Բահրու քաղաքի Լեգոլենդի մի հատվածը
-
«Lego Kingdoms» ամրոց
-
Դինոզավր, պատրաստված Lego-ից
-
Գնացք
-
Վատ Արուն, պատրաստված Lego-ից
-
Թաջ Մահալ, պատրաստված Lego-ից
-
Սինգապուրի սատանայի անիվ, պատրաստված Lego-ից
-
Ատրակցիոն «Technic Twister»
-
Ատրակցիոն «Dragon's Apprentice»
-
Մալազիայի Լեգոլենդի ակվապարկի մուտքը
-
Ատրակցիոն «Project X»
Լեգոլենդ Ճապոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս Լեգոլենդը բացվել է 2017 թվականի ապրիլի 1-ից Նագոյա քաղաքում։ Այգու տարածքը 93 000 քառակուսի մետր է։ Այգում կա շուրջ 40 ատրակցիոն։ Աշխատում է ամբողջ տարվա ընթացքում։
Ճապոնիայի Լեգոլենդի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նագոյաի պարույրաձև աշտարակը՝ պատրաստված Lego-ից
-
Նագոյաի ամրոց՝ պատրաստված Lego-ից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Леголенд — парк детской мечты» (ռուսերեն). ScanGate.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Леголанд в Германии» (ռուսերեն). Deutsche Welle. 11 июня 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 14 мая 2011-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2010 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Legoland Billund — официальный сайт Леголенда в Дании.
- Леголенд в Дании Արխիվացված 2019-07-13 Wayback Machine — основной источник статьи.
- [Леголенд в Германии|http://www.legoland.de/Besuch-planen/Offnungszeiten/]
- Фотографии Леголенда в Дании Արխիվացված 2019-07-13 Wayback Machine
- Парк миниатюр. Леголенд Гюнцбург.