Նոր Նախիջևանի բարբառ
Արտաքին տեսք
Նոր Նախիջևանի բարբառ (նաև՝ Ղրիմի բարբառ), հայերենի բարբառների կը ճյուղին պատկանող բարբառ։
Խոսվում է Նոր Նախիջևան քաղաքի (շրջակա գյուղերով) և Դոնի Ռոստովի հայ բնակչության կողմից, որոնք գաղթել են Ղրիմից (1779 թ.)։
Բաղաձայնական համակարգը երկաստիճան խլազուրկ է (բ, փ, գ, ք)։ Ունի ա, է, ի, ը, ու, ö, ü ձայնավորները։ Քերականությամբ նման է Պոլսի բարբառին։ Տարբերակիչ հիմնական հատկանիշներն են՝ անձի և իրի առումները (ինչպես ում ճյուղում), դասական թվականները կազմվում են ում մասնիկով (էրկուսում, ժեքում «երկրորդ», «երրորդ»), բայերի խոնարհման մեջ շարունակական ձև գոյություն չունի[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչյա Աճառյան, Քննություն Նոր-Նախիջևանի բարբառի, Երևան, 1925։