Jump to content

Հերց (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լույսերը թարթում են f հաճախությամբ, որը ցույց է տալիս վայրկյանում թարթումների քանակը։ Т-ն երկու հաջորդական թարթումների միջև ընկած ժամանակահատվածն է՝ վայրկյաններով։

Հերց (նշանակումը՝ Հց, Hz), Միավորների միջազգային համակարգում պարբերական պրոցեսների հաճախության չափման միավոր։

Միավորն իր անունն ստացել է 19-րդ դարի գերմանացի գիտնական Հայնրիխ Հերցի պատվին, որը մեծ ներդրում է ունեցել էլեկտրամագնիսական ալիքներն ուսումնասիրելու գործում։
Համաձայն գիտնականների անունով դրված ածանցյալ միավորների վերաբերյալ ՍԻ-ի կանոնադրության, միավորի անունը (հերց) գրվում է փոքրատառով, իսկ նշանակումը (Հց)՝ մեծատառով։

1 Հց-ով արտահայտվում է պարբերաբար կրկնվող գործողության այն հաճախությունը, երբ այն կատարվում է վայրկյանը մեկ։ Համապատասխանաբար, օրինակ, 10 Հց-ը նշանակում է, որ գործողությունը կատարվում է վայրկյանում տասը անգամ։

Արտահայտումը վայրկյաններով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրկյաններով 1 Հց-ն արտահայտվում է հետևյալ կերպ՝

1Հց=վրկ-1=1/վրկ։

Յունիկոդի միավորները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել գործածական միավորներն են՝

Կիլոհերց՝ 1կՀց = 1000 Հց
Մեգահերց՝ 1ՄՀց = 106 Հց
Գիգահերց՝ 1ԳՀց = 109 Հց
Տերահերց՝ 1ՏՀց = 1012 Հց

Ձայնային ալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ականջի համար լսելի դիպազոնն է 16000ից մինչև 20000 Հց հաճախության ալիքները։
20 Հց-ից պակաս հաճախություն ունեցող ձայնը անվանվում է ինֆրաձայն, իսկ 20 կՀց–ից մեծ հաճախականությամբ ձայնը ուլտրաձայն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերց (չափման միավոր)» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 383