Ռոբերտ Դաունի Կրտսեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Դաունի (այլ կիրառումներ)
Ռոբերտ Ջոն Դաունի-կրտսեր (անգլ.՝ Robert John Downey Jr - ապրիլի 4, 1965[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ կոմպոզիտոր և երգիչ։ Հոլիվուդի և առհասարակ, աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկը։ Առավել հայտնի դարձավ «Չապլին» կենսագրական ֆիլմից, որտեղ մարմնավորել է աշխարհահռչակ կոմիկ դերասան Չարլի Չապլինի կերպարը։ Այդ դերի համար արժանացել է «BAFTA»-ի մրցանակի որպես «լավագույն դերասան, ինչպես նաև նույն դերի համար ներկայացվել է «Օսկար»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի «լավագույն դերասան» անվանակարգում։ «Օսկար»-ի է ներկայացվել նաև 2009 թվականին «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում՝ Բեն Սթիլերի «Tropic Thunder» ֆիլմում Կիրկ Լազարուսի կերպարը մարմնավորելու համար։ Բացի սրանցից ունի բազմաթիվ այլ մրցանակներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Դաունի-կրտսերը ծնվել է Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում, ընտանիքում երկու զավակ են, նա կրտսերն է։ Նրա հայրը՝ Ռոբերտ Դաունի-ավագը, նույնպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր է, իսկ մայրը՝ Էլսին դերասանուհի է։ Դաունիի հայրն ունի իռլանդական և ռուս-հրեական ծագում, իսկ մայրը՝ գերմանական և շոտլանդական ծագում։ Դաունիի հայրը ծնվել է Ռոբերտ Էլիաս անունով, բայց երբ նա անչափահաս էր և ուզում էր զորակոչվել բանակ ծառայելու, փոխել է ազգանունը և դարձրել է Դաունի (որը իր խորթ հոր ազգանունն է)։
Դաունիի հայրը նրան փոքրիկ դերեր էր տալիս իր կազմակերպած թատերական նախագծերում։ 5 տարեկան հասակում Դաունին նշեց իր դեբյուտը կինոյում, խաղալով իր հոր «Pound» (1970) ֆիլմում։ 7 տարեկան հասակում խաղաց «Գրիսսերի ամրոցը» (1972) ֆիլմում։ 10 տարեկան հասակում նա ապրում էր Անգլիայում, որտեղ ուսումնասիրում էր դասական բալետ։ Մեծացել է Մանհեթենի «Գրինվիչ-Վիլլիջ» թաղամասում։ Դեռահասության շրջանում սովորել է «Stagedoor Manor» մշակութային կենտրոնում, որը գտնվում էր Նյու Յորքի հյուսիսային մասում։ Երբ 1978 թվականին նրա ծնողները բաժանվեցին, Դաունին հոր հետ տեղափոխվեց Կալիֆոռնիա, որտեղի Սանտա Մոնիկա թաղամասում սկսեց շարունակել ուսումը, սակայն զգաց, որ իր ապագան կինոյում է և ստիպված թողնելով ուսումը վերադարձավ Նյու Յորք, որպեսզի շարունակի դերասանական կարիերան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թ.-ին, 20 տարեկան հասակում Դաունի-կրտսերը միացավ հանրահայտ «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հեռուստաշոուի անձնակազմին։ Այնտեղ հեռուստատեսության բնագավառում բավականին մեծ փորձ հավաքելուց հետո Դաունին վերջնականապես որոշում կայացրեց դառնալ դերասան և տեղափոխվեց Հոլիվուդ։ 1987 թվականին Դաունին Ջեյմս Տոբեկի «The Pick-Up Artist» ֆիլմում ստացավ գլխավոր դեր։ Դերեր խաղալով մի քանի դեռահասական կատակերգություններում, Դաունին կերտեց դեռահաս թմրամոլի կերպար Մարեկ Կանեվսկայի «Ավելի քիչ, քան զրոն» (1987) ֆիլմում, ինչից հետո դարձավ ավելի կուլտային և հաջողակ։
1992 թվականին էկրան բարձրացավ Ռիչարդ Ատենբրոյի «Չապլին» ֆիլմը, որում Դաունին կերտեց լեգենդար դերասանի կերպարը։ Ֆիլմում Դաունի-կրտսերի փայլուն դերասանական խաղը արժանացավ բարձր գնահատականի և դերասանը Չապլինին մարմնավորելու համար արժանացավ «լավագույն դերասան» մրցանակին Բրիտանական Կինոակադեմիայի կամ՝ «BAFTA»-յի կողմից, ինչպես նաև ներկայացվեց «Ոսկե Գլոբուս»-ի և «Օսկար»-ի «լավագույն դերասան» անվանակարգում (երկու մրցանակներն էլ ստացավ Ալ Պաչինոն «Կնոջ Բույրը» ֆիլմի համար)։ Կինոքննադատներն ու հանդիսատեսը Դաունի-կրտսերին համարեցին նոր սերնդի ամենախոստումնալից դերասաններից մեկը։
Սակայն նույն ժամանակահատվածում Դաունին տարվում է թմրամոլությամբ, ինչի արդյունքում, մի քանի սկանդալներից հետո նրան հեռացրին ստուդիայից, որտեղ նա զբաղվում էր նկարահանումներով։ Հերոին, Կոկաին և զենք օգտագործելու համար 1996 թ.-ին նրա դեմ հարուցվեց դատական գործ։ Ինչի արդյունքում նա ազատազրկվեց 16 ամսով Լոս Անջելեսի բանտում, դրա հետ զուգահեռ նա նաև բուժվում էր։ Հետո Դաունին ասել է, որ մարիխուանա առաջին անգամ օգտագործել է 8 տարեկան հասակում, բայց իր հայրը դրա հետ ոչ մի կապ չի ունեցել։
Իր թմրամոլության պատճառով Դաունին բաժանվեց իր առաջին կնոջից, երգչուհի և մոդել Դեբորա Ֆալկոնեից, ումից նա ունի մեկ որդի՝ Ինդիո Ֆալկոներ Դաունի։ Դաունի-կրտսերի կյանքում շրջադարձային եղավ «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ պրոդյուսեր Սյուզան Լեվինի հետ ծանոթությունը։ Ֆիլմում նա խաղում էր Հոլի Բերիի և Պենելոպե Կրուսի հետ։ Սյուզանի հանդեպ իր սիրո համար Դաունին բուժման հերթական կուրսը անցավ Լոս Անջելեսում և վերջնականապես բուժվեց, ինչից հետո ամուսնության առաջարկություն արեց նրան։
Դաունիի դերասանական խաղը դրական արձագանքների արժանացավ նաև «Kiss Kiss Bang Bang» ֆիլմում։ Այդ պրոեկտին զուգահեռ Դաունին ձայնագրեց իր առաջին երգի ալբոմը՝ «The Futurist» անվանմամբ, որի երգերի հեղինակն ու կատարողը հենց ինքն էր։ Սրանով Ռոբերտը հանրությանը ներկայացրեց իր հրաշալի վոկալային և երաժշտական տաղանդը։ 2006 թվականին նկարահանված «Mex» ֆիլմում նրա կերտած ոմն առեղծվածային Լայոնելի կերպարը, Դաունիին արժանացրեց քննադատների հիացական արձագանքներին։ Ֆիլմում նրա զուգընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանը։
Սակայն դերասանի իսկական վերածնունդը եղավ «Երկաթե մարդը» ֆիլմի գլխավոր կերպարը կերտելուց հետո։ Ֆիլմի դուրս գալուց հետո ամենահեղինակավոր կինոընկերությունները իրար հերթ չէին տալիս դերասանին տարբեր առաջարկություններ անելու համար։
2008 թվականին դուրս եկավ Բեն Սթիլերի «Tropic Thunder» ֆիլմը։ Ֆիլմում պատմվում է մի խումբ դերասանների պատմությունը, որոնք ընկել են իսկական պատերազմ, բայց դա համարում են պարզապես նկարահանումներ։ Ֆիլմում Ռոբերտը խաղում է Կիրկ Լազարուսի կերպարը, որն իբր հնգակի Օսկարակիր դերասան էր և նոր դերի համար փոխել էր մաշկի գույնը։ Դաունի-կրտսերի փայլուն դերասանական խաղը նրան բերեց «Օսկար»-ի երկրորդ թեկնածությունը («Օսկար»-ը հետմահու ստացավ Հիթ Լեդջերը՝ «Մռայլ ասպետը» ֆիլմում «Ջոկեր»-ի կերպարը կերտելու համար) և ներկայացվեց մեկական «Ոսկե Գլոբուս»-ի և «Բրիտանական ակադեմիա»-յի մրցանակաբաշխություններում։
2009 թվականի վերջին դուրս եկավ Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս» ֆիլմը, որտեղ Դաունին կերտել է խուզարկու Հոլմսի կերպարը, իսկ նրա խաղընկերը՝ Ջուդ Լոուն Հոլմսի մոտ ընկեր՝ Դոկտոր Վաթսոնի կերպարը։ Առաջին իսկ շաբաթվա ընթացքում ֆիլմի կազմած հասույթը գրանցեց բոլոր ռեկորդները, իսկ Դաունի-կրտսերը արժանացավ «Ոսկե Գլոբուս»- մրցանակի՝ «լավագույն դերասան» անվանակարգում։
2010 թվականին էկրան բարձրացավ «Երկաթե մարդը» սիքվելի երկրորդ մասը՝ «Երկաթե մարդը 2»։ Ռոբերտը արդեն ուներ պայմանագիր սիքվելի 3-երրորդ մասում և «Վրիժառուները» ահռելի մեծ պրոեկտներում նկարահանվելու համար։ Այդ երկու ֆիլմերի ընդհանուր բյուջեն հասնում է 420 միլիոն․ դոլարի։
2011 թվականին դուրս եկավ Շերլոկ Հոլմսի մասին Գայ Ռիչիի երկրորդ ֆիլմը՝ «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը», որտեղ Ռոբերտի խուզարկու կերպարը պայքարում է չարագործ պրոֆեսոր Մորիարտիի հետ։ Այստեղ նրա հին խաղընկերներ Ջուդ Լոուին և Ռեյչել Մաքադամսին միացել էր նաև շվեդ դերասանուհի Նումի Ռապասը։
2012 թվականին դուրս եկավ տարվա ամենասպասված ֆիլմը՝ «Վրիժառուները», որն իր հասույթի չափսով երրորդն է կինոյի պատմության մեջ, զիջելով միայն Ջեյմս Քեմերոնի երկու գլուխգործոցներին՝ «Ավատար»-ին և «Տիտանիկ»-ին։ Դաունին չէր կարող անմասն մնալ այս հասույթից, և իր աշխատավարձին գումարելով հասույթից եկած տոկոսները, Դաունին այս ֆիլմից ունեցավ ահռելի եկամուտ։
2013 թվականին մեծ էկրան բարձրաացավ Տոնի Ստարկի մասին պատմող տրիլոգիայի երրորդ մասը՝ «Երկաթե մարդը 3» ֆանտաստիկան, որտեղ Դաունին շարունակեց խաղալ իր ինքնատիպ դերասանական խաղով։ Այս ֆիլմը նույնպես ունեցավ անհավանական հաջողություն։
Դաունին կարծես հոգնեց այս մեծամասշտաբ պրոեկտներից, և սկսեց խաղալ ոչ այնքան մեծ ֆիլմերում, ինչպես, օրինակ «Երկաթե մարդը» և «Վրիժառուները» ֆիլմերի անբաժանելի մաս կազմող Ջոն Ֆավրոյի «Խոհարար անիվների վրա» կատակերգությունն է, որում Դաունի-կրտսերը էպիզոդիկ դեր է խաղում։
2015 թ․-ին Դաունի-կրտսերը կրկին պետք է մտնի իր երկաթե կոստյումի մեջ և շարունակի մարմնավորել Տոնի Ստարկին, կամ «երկաթե մարդուն», բայց ոչ թե համանուն տրիլագիայում, այլ արդեն մեծամասշտաբ սիքվել դարձած «Վրիժառուներ»-ի երկրորդ մասում։ «Վրիժառուները։ Ալթրոնի Դարաշրջանը» ֆիլմը էկրան կբարձրանա 2015 թվականի ապրիլի 22-ին։
Խոսակցություններ են գնում, Ռոոբերտը երրորդ անգամ է մարմնավորելու Շերլոկ Հոլմսին համանուն տրիլոգիայի երրորդ մասում, որի ստեղծման ամսաթվը դեռ պարզ չէ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Դաունին 7 տարի շարունակ հանդիպում էր հանրահայտ դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերի հետ, որի հետ կապերը խզեց 1991 թվականին։
1992 թվականից մինչև 2004 թվականը ամուսնացած է եղել երգչուհի և մոդել Սառա Ֆալկոնեյի հետ։ Նրանից ունի մեկ որդի՝ Իդինո (ծնվել է 1993 թ.-ի սեպտեմբերի 7-ին)
2003 թ.-ին «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպել է ֆիլմի պրոդյուսեր Սյուզան Լեվինին, որի հետ ամուսնացել է 2005 թվականի օգոստոսի 27-ին։ 2011 թ.-ի օգոստոսի 31-ին Սյուզանի մորաքույր՝ Նենսի Միլլերը հայտարարեց, որ իր զարմուհին երեխայի է սպասում։ 2012 թվականի փետրվարի 7-ին լույսաշխարհ եկավ Էքսթոն Էլիաս Դաունին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1970 | Pound | Շնիկ |
1983 | Baby It's You | Ստյուարտ |
1984 | Firstborn | Լի |
1985 | Tuff Turf | Ջիմմի Փարքեր |
1985 | Weird Science | Իեն |
1986 | Կրկին վերադարձ դեպի դպրոց | Դերեք |
1986 | Ամերիկա | Պաուլի Հաքլի |
1987 | The Pick-up Artist | Ջեք Ջերիչո |
1987 | Ավելի քիչ, քան զրոն | Ջուլիան Ուելլս |
1988 | Ջոննի, խելոք եղիր | Լեո Ուիգգինս |
1988 | Վարձով շրթունքներ | Վոլֆ Դենգլեր |
1988 | True Believer | Ռոջեր Բերոն |
1989 | Շանս կա | Ալեքս Ֆինչ |
1989 | Այդ ադեկվատ է | Ալբերտ Էյնշտեյն |
1990 | Էյր Ամերիկա | Բիլլի |
1990 | Չափից դուրս շատ արև | Ռիդ Ռիչմոնդ |
1990 | Soapdish | Դեվիդ Սեթոն Բերնս |
1992 | Չապլին | Չարլի Չապլին |
1993 | Սիրտ և հոգիներ | Թոմաս Ռեյլի |
1993 | Կարճ մոնտաժ | Բիլլի Բուշ |
1994 | Ավե, Սեզար | Ջերրի |
1994 | Բնածին Մարդասպաններ | Ուեյն Գեյլ |
1994 | Միայն դու | Պիտեր Ռայթ |
1995 | Ռիչարդ III | Լորդ Ռիվերս |
1995 | Home for the Holidays | Թոմմի Լարսոն |
1995 | Թագավորական գթասրտություն | Ռոբերտ Մարիվել |
1995 | Վտանգավոր գոտի | Ջիմ Սքոթ |
1997 | Հանդիպում մեկ գիշերով | Չարլի |
1997 | Սիրային եռանկյունի | Բլեյք Ալլեն |
1997 | Հյուգոյի խումբը | Ֆրանց Մազուր |
1997 | Անտառապայ | Քլայդ Փելլ |
1998 | Օրենքներին ծառայողները | Գործակալ Ջոն Ռոյս |
1999 | Երազատեսություն | Վիվիեն Թոմփսոն |
1999 | Ընկերներ և սիրեկաններ | Հանս |
1999 | Bowfinger | Ջերրի Ռենֆրո |
1999 | Սև և սպիտակ | Թերրի Դոնեջեր |
2000 | Հրաշամանուկները | Թերրի Քրաբթրի |
2003 | Երգող դետեկտիվ | Դեն Դարք |
2003 | Գոթիկա | Պիտ Գրեմ |
2004 | Էրոս | Նիք Փենռոս |
2004 | Որոշիչ խաղ | Սթիվեն Շվիմմեր |
2005 | Kiss Kiss Bang Bang | Հարրի Լոքհարթ |
2005 | Բարի գիշեր և հաջողություն | Ջո Վերշբա |
2006 | Փրչոտ հայրիկ | Բժիշկ Կոզակ |
2006 | Մթագնում | Ջեյմս Բարրիս |
2006 | Mex | Լայնել Սուինի |
2006 | Ինչպես ճանաչել մեր սրբերին | Դիտո |
2007 | Զոդիակ | Փոլ Էվերի |
2007 | Հաջողակ | Ջեք |
2007 | Չարլի Բարթլեթ | Նաթան Գարդներ |
2008 | Երկաթե մարդը | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2008 | Tropic Thunder | Քիրք Լազարուս |
2009 | Սոլիստ | Սթիվ Լոպես |
2009 | Շերլոկ Հոլմս | Շերլոկ Հոլմս |
2010 | Երկաթե մարդը 2 | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2010 | Due Date | Պիտեր Հայմեն |
2011 | Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը | Շերլոկ Հոլմս |
2012 | Վրիժառուները | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2013 | Երկաթե մարդը 3 | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2014 | Խոհարար անիվների վրա | Մարվին |
2014 | Դատավոր | Հենք Պալմեր |
2015 | Վրիժառուները։ Ալթրոնի Դարաշրջանը | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2016 | Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2017 | Սարդ֊մարդը։ Վերադարձ տուն | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2018 | Վրիժառուները։ Անվերջության պատերազմ | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2019 | Վրիժառուները։ Վերջնախաղ | Տոնի Ստարկ / Երկաթե մարդ |
2020 | Դուլիթլը («Դոկտոր Դուլիթլի ճանապարհորդություն») | Բժիշկ Ջոն Դուլիթլ |
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերջին խնջույքը» (1993)
Կոմպոզիտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիրային եռանկյունի» (1997)
Հոնորարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռիչարդ III» - $ 50 000
- «Վտանգավոր գոտի» - $ 500 000
- «Որոշիչ խաղ» - $ 100 (օրական)
- «Երկաթե մարդը» - $ 500 000
- «Շերլոկ Հոլմս» - $ 9 000 000
- «Երկաթե մարդը 2» - $ 10 000 000
- «Due Date» - $ 12 000 000
- «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը» - $ 15 000 000
- «Վրիժառուները» - $ 50 000 000
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացած մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 - BAFTA - լավագույն դերասան, «Չապլին» ֆիլմի համար
- 1994 - Սատուրն - լավագույն դերասան, «Սիրտ և հոգիներ» ֆիլմի համար
- 2001 - Ոսկե Գլոբուս - լավագույն երկրորդ պլանի դերասան հեռուստասերիալում կամ մինիսերիալում, «Էլլի Մաքբիլ» հեռուստասերիալի համար
- 2001 - ԱՄՆ-ի Կինոդերասանների Գիլդիա - լավագույն դերասան հեռուստասերիալում, «Էլլի Մաքբիլ» ֆիլմի համար
- 2009 - Սատուրն - լավագույն դերասան, «Երկաթե մարդը» ֆիլմի համար
- 2010 - Ոսկե Գլոբուս - լավագույն դերասան կատակերգությունում կամ մյուզիքլում, «Շերլոկ Հոլմս» ֆիլմի համար
- 2014 - Սատուրն - լավագույն դերասան «Երկաթե մարդը 3» ֆիլմի համար
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 - Ոսկե Գլոբուս - լավագույն դերասան դրամայում, «Չապլին» ֆիլմի համար
- 1993 - Օսկար - լավագույն դերասան, «Չապլին» ֆիլմի համար
- 2001 - Էմմի - լավագույն երկրորդ պլանի դերասան հեռուստասերիալում, «Էլլի Մաքբիլ» հեռուստասերիալի համար
- 2006 - Սատուրն - լավագույն դերասան, «Kiss Kiss Bang Bang» ֆիլմի համար
- 2009 - ԱՄՆ-ի Կինոդերասանների Գիլդիա - լավագույն երկրորդ պլանի դերասան, «Tropic Thunder» ֆիլմի համար
- 2009 - BAFTA - լավագույն երկրորդ պլանի դերասան, «Tropic Thunder» ֆիլմի համար
- 2009 - «MTV» - լավագույն դերասան, «Երկաթե մարդը» ֆիլմի համար
- 2010 - Սատուրն - լավագույն դերասան, «Շերլոկ Հոլմս» ֆիլմի համար
- 2011 - Սատուրն - լավագույն դերասան, «Երկաթե մարդը 2» ֆիլմի համար
- 2013 - «MTV» - լավագույն էկրանային դուետ, «Վրիժառուները» ֆիլմի համար
- 2014 - «MTV» - լավագույն հերոս, «Երկաթե մարդը 3» ֆիլմի համար
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Futurist | |
---|---|
Թողարկված | նոյեմբերի 23, 2004 |
Ձայնագրված | Elias Arts, Սանտա Մոնիկա The Village Recorder, Լոս Անջելես |
Ժանր | Փոփ, Ռոք |
Լեզու | Անգլերեն |
Լեյբլ | Sony Classical |
Պրոդյուսեր | Ջոնաթան Էլայես |
Մասնագիտական ակնարկ | |
Ռոբերտ Դաունի-կրտսերի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2004 թ.-ի նոյեմբերի 23-ին՝ «Sony Classical»-ում։ Բիլբորդ 200-ի չարթերում ալբոմը նշեց իր դեբյուտը 121-րդ հորիզոնականում և թողարկման առաջին իսկ շաբաթում վաճառվեց 16 հազար օրինակով։
Ալբոմի պրոդյուսերը դարձավ Ջոնաթան Էլայեսը, իսկ «Broken» և «Smile» երգերի պրոդյուսերը՝ Մարկ Հադսոնը։ Ինքը՝ Դաունին բացի երգերը կատարելուց նաև մի քանի երգերում դաշնամուր է նվագել։
The Futurist-ը ներառում է 8 կոմպոզիցիա, որոնք իրենցից ներկայացնում են վոկալային ռոք՝ ջազային մոտիվներով, ինչպես նաև երկու քովեր տարբերակ. Չարլի Չապլինի «Smile» երգը, որը Դաունին արդեն կատարել էր «Չապլին» ֆիլմում, և «Your Move»-ը՝ Yes խմբի «I’ve Seen All Good People» երգի առաջին մասը։ «Your Move» երգում որպես վոկալիստ հանդես էր գալիս Ջոն Անդերսոնը։ «Hannah» երգը հանդիսանում է «Հրաշամանուկները» ֆիլմի սաուդթրեքերից մեկը, որում խաղում է նաև Դաունի-կրտսերը։ «Broken» երգը հնչում է «Kiss Kiss Bang Bang» ֆիլմի տիտրերի ժամանակ, ֆիլմը դուրս է եկել 2005 թ.-ին։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | ««Man Like Me»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր, Ջեննի Հարդինգ-Մորրիս | 3:56 |
2. | ««Broken»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր, Մարկ Հադսոն | 5:12 |
3. | ««Kimberly Glide»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր | 4:53 |
4. | ««Futurist»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր, Մարկ Հադսոն | 5:00 |
5. | ««Little Clownz»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր | 3:47 |
6. | ««5:30»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր | 4:11 |
7. | ««Your Move»» | Ջոն Անդերսոն, Քրիս Սքվայր | 4:11 |
8. | ««Details»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր | 3:59 |
9. | ««Hannah»» | Ռոբերտ Դաունի-կրտսեր | 4:50 |
10. | ««Smile»» | Չարլի Չապլին, Ջեֆրի Փարնսոն, Ջոն Թերներ | 3:48 |
Ձայնագրության մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Դաունի-կրտսեր - վոկալ, դաշնամուր
- Մարկ Հադսոն - կիթառ, ակուստիկ կիթառ, պերկուսիա, բեկ-վոկալ
- Քեմերոն Սթոուն - թավջութակ
- Ջեֆֆ Բաննել - ֆլյուգերգորն
- Ջիմ Կոքս - Համմոնդ Օրգան
- Թոմ Քենինգ - Համմոնդ Օրգան
- Արմանդ Սաբալ-Լեկո - բաս-կիթառ
- Գրեգ Բիսոնետտի - հարվածային գործիքներ
- Վիննի Կոլայուտա - հարվածային գործիքներ
- Չեդ Ուէքերման - հարվածային գործիքներ
- Ջոն Անդերսոն - բեկ-վոկալ «Your Move» երգում
- Ջոնաթան Էլայես - ալբոմի պրոդյուսեր
- Մարկ Հադսոն - «Broken» և «Smile» երգերի պրոդյուսեր
- Բրյուս Շուգար - ինժեներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/entertainment/la-et-robert-downey-jr-pictures-photogallery.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.stuff.co.nz/entertainment/celebrities/378902/Drugs-ruined-my-relationships-Downey-says
- ↑ Moreau J. Golden Globes: ‘Oppenheimer’ Leads With Five Wins, ‘Succession’ Tops TV With Four (Complete Winners List) — 2024.
- ↑ https://www.theguardian.com/film/2024/feb/18/baftas-2024-oppenheimer-takes-awards-but-poor-things-and-zone-of-interest-also-triumph
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2024
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- allmovie կայքում (անգլ.)
- Ռոբերտ Դաունիի ֆան-կայք Արխիվացված 2014-08-04 Wayback Machine(անգլ.)
- allmusic կայքում(անգլ.)
- Robert Downey, Jr. պաշտոնական էջ Ֆեյսբուքում
- Robert Downey, Jr. պաշտոնական էջ Թվիթթերում
- Robert Downey, Jr. պաշտոնական էջ Ինստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Դաունի Կրտսեր» հոդվածին։ |
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ