Jump to content

Նիկոլա Վենտոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Վենտոլա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1978(1978-05-24)[2][3] (46 տարեկան)
Ծննդավայր Գրումո Ապուլա, Բարի, Ապուլիա, Իտալիա
Հասակ 185[1] սմ
Քաշ 80[1] կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1993-1996 Իտալիա Բարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1998 Իտալիա Բարի 45 (12)
1998-2005 Իտալիա Ինտեր 37 (10)
1999-2000  Իտալիա Բոլոնիա 14 (0)
2000-2001  Իտալիա Ատալանտա 28 (10)
2003-2004  Իտալիա Սիենա 28 (4)
2004-2005  Անգլիա Քրիսթալ Փելաս 3 (1)
2005-2007 Իտալիա Ատալանտա 64 (21)
2007-2009 Իտալիա Տորինո 35 (6)
2009-2011 Իտալիա Նովարա 26 (4)
Ազգային հավաքական
1993-1994 Իտալիա Իտալիա (մինչև 16/15) 2 (1)
1995 Իտալիա Իտալիա (մինչև 17) 4 (2)
1995-1996 Իտալիա Իտալիա (մինչև 18) 18 (4)
1996-2000 Իտալիա Իտալիա (մինչև 21) 21 (8)
1997 Իտալիա Իտալիա (օլիմպ.) 4 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլա Վենտոլա (իտալ.՝ Nicola Ventola, մայիսի 24, 1978(1978-05-24)[2][3], Գրումո Ապուլա, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ Հայտնի է իտալական մի շարք ակումբների կազմերում և անգլիական «Քրիսթալ Փելաս» ակումբի կազմում ցուցադրած իր ելույթներով։ Իտալիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է 2000 թվականի Եվրոպայի առաջնությունը, Իտալիայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում հաղթել է Միջերկրածովյան խաղերում և 2000 թվականին մասնակցել է Սիդնեյում ընթացող Օլիմպիական խաղերին։ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմ հրավիրվել է մեկ անգամ՝ 1998 թվականին։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2011 թվականի փետրվարին[4]։

Նիկոլա Վենտոլան ծնվել է 1978 թվականի մայիսի 24-ին Գրումո Ապուլա քաղաքում։ Նրա հայրը Վիտոն, հանդիսանում էր տեղի «Գրումեզե» ակումբի հովանավորը[1]․ տասը տարի անց Վիտո Վենտոլան մահանում է, իսկ նրա անունով դրանից հետո սկսվում է կոչվել Գրումո Ապուլայի մարզադաշտը՝ ի պատիվ ակումբի դիմաց ունեցած նրա մեծ ներդրումների, սակայն ակումբը շուտով կազմալուծվում է[1], իսկ նրա մարզդաշտը ենթարկվում է բարբարոսների մի շարք հարձակումների։ Նիկոլայի պապը՝ Նիկոլա Վենտոլա մեծը նույնպես ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել «Նապոլիի» կազմում։ Նիկոլան մանկության շրջանում շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ իր ընկերների հետ, նրա առաջին ֆուտբոլային մարզիչն է դառնում Ֆրանկո Մորետտին[5]։ Նիկոլա Վենտոլան դառնում է Բարի ակումբի սանը, որի հիմնական կազմում է հենց կատարում է իր առաջին ֆուտբոլային լուրջ քայլերը[1]։

Վենտոլան սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 1994 թվականին։ Նա կատարում է իր նորամուտը ֆուտբոլում 1994 թվականի նոյեմբերի 6-ին մասնակցելով Սերիա A-ի շրջանակներում կայացած «Ֆիորենտինայի» դեմ խաղին[1]։ Այդ ժամանակ նա 16 տարեկան և 166 օրական էր։ Վենտոլան պարտվում է Իգոր Պրոտտիի և Քենետ Անդերսոնի դեմ հիմնական կազմում հանդես գալու համար ընթացող պայքարում և նա թիմի կազմում խաղալու հնարավորություն է ստանում միայն այն ժամանակ, երբ նրանք լքում են ակումբը[6]։ Երիտասարդ Մարկո Դի Վայոյի և Ֆրանչեսկո Ֆլակիի հետ նա կազմում է հարձակվողական տրիո։ Պրոտտիի և Անդերսոնի ակումբը լքելուց հետո հենց առաջին մրցաշրջանում Վենտոլան դառնում է 10 գոլի հեղինակ։ Թիմի մարզիչ Էուջենիո Ֆաշետին վստահում էր տեղը հիմնական կազմում Նիկոլա Վենտոլային[1]։ Արդյունքում Վենտոլան ակումբի կազմում անցկացնում է չորս մրցաշրջան և լքում է ակումբը 1997-98 թվականների մրցաշրջանից հետո[7]։ Ընդհանուր հաշվով հարձակվողը մասնակցել էր 45 հանդիպման և դարձել էր 12 գոլի հեղինակ[8]։

«Ինտեր» և վարձավճարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-98 թվականների մրցաշրջանի Իտալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Բարին» հանդիպել էր «Ինտերին»։ Խաղի հանդիպման հաշիվը բացում է Ռոնալդոն, սակայն Նիկոլա Վենտոլան հավասարեցնում է այն 86-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջում, եզրափակիչ սուլիչից առաջ «Բարին» տանում է ցնցող հաղթանակ շնորհիվ Ֆիլ Մասինգի հեղինակած գոլի[1]։ Հենց «Ինտեր»ն է դառնում Վենտոլայի հաջորդ ակումբը․ նախագահ Մասիմո Մորատտին գնում է ֆուտբոլիստին 9 միլիոն դոլլարի դիմաց[1]։ «Ինտերի» կազմում անցկացրած տարիների ընթացքում Վենտոլան հանդես էր գալիս 78 համարի մարզաշապիկով, քանի որ այդ ձևով ցանկանում էր ցույց տալ իր ծննդյան տարեթիվը։ Համարվում է, որ հենց Վենտոլան է Սերիա A-ում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների համար օրինակ ծառայել․ մասնավորապես նրա օրինակին են սկսում հետևել Ռոնալդինյոն, Անդրեյ Շևչենկոն, Մատյո Ֆլամինին և Լուկա Անտոնինին[9]։

1998-99 թվականների մրցաշրջանում Վենտոլան «Ինտերի» կազմում կատարում է իր նորամուտը Իտալիայի առաջնությունում, իսկ ամբողջ մրցաշրջանային արդյունքներով հարձակվողը մասնակցում է 21 հանդիպման։ «Ինտերի» կազմում Վենտոլայի առաջին հանդիպումն է դառնում 1998 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած «Կալյարիի» դեմ հանդիպումը, որն ընթանում էր Իտալիայի առաջնության շրջանակներում։ Այդ խաղում Վենտոլան փոխարինման է մտնում այն ժամանակ, երբ իր նոր ակումբը պարտվում է 2-0 հաշվով․ խաղի հանդիպման 77-րդ և 83-րդ րոպեներին Վենտոլան դառնում է գոլերի հեղինակ և այդպիսով օգնում է իր թիմին խուսափել վերահաս պարտությունից[10][11]։ Վենտոլան «Ինտերի» կազմում հանդես էր գալիս այնպիսի ֆուտբոլիստների կողքին, ինչպիսիք էին Ջորկաեֆը, Ռոնալդոն, Ռոբերտո Բաջոն, Իվան Սամորանոն և Անդրեա Պիռլոն[1]։ Չնայած այն բանին, որ «Ինտերը» ձախողում է մրցաշրջանը, այնուամենայնիվ Վենտոլային հաջողվում է աչքի ընկնել հեղինակած 11 գոլերով[1]։

Մեկ տարի անց «Ինտերի» գլխավոր մարզիչ է դառնում Մարչելո Լիպին, ով 32 միլիոն ֆունտ սթերլինգ գումար է ծախսում «Լացիոյից» Կրիստիան Վիերիին գնելու նպատակով։ Տրանսֆերային գործարքի արժեքը ֆուտբոլի պատմության մեջ դեռևս չտեսնված էր[1]։ Վենտոլան վարձավճարային հիմունքներով համալրում է «Բոլոնիայի» կազմը[1], սակայն Քենետ Անդերսոնի մրցակցությանը նա ևս մեկ անգամ չի դիմադրում և դառնում է այդ թիմի պահեստային ֆուտբոլիստը։ Ակումբի կազմում անցկացրած 15 խաղերից ոչ մեկում նրան չի հաջողվում դառնալ գոլի հեղինակ[12]։ Ավելի ուշ երկու մրցաշրջան նա անցկացնում է «Ատալանտայում» կրկին վարձավճարային պայմանագրով։ «Բոլոնիայի» կազմում Վենտոլան ընդհանուր հաշվով անցկացնում է 21 հանդիպում, որոնցում դառնում է չորս գոլի հեղինակ, իսկ «Ատալանտայի» կազմում վերջին անցկացրած 28 խաղերում դառնում է 10 գոլի հեղինակ։

2001 թվականին Վենտոլան վերադառնում է «Ինտեր», սակայն որոշ վնասվածքների պատճառով առաջնության շրջանակներում մասնակցում է միայն 16 հանդիպման և դառնում է 4 գոլի հեղինակ, իսկ «Ինտերը» չի կարողանում հաղթել առաջնությունում։ Եվրոգավաթային մրցաշարերում Վենտոլան մասնակցում է 5 հանդիպման, իսկ «Ինտերին» հաջողվում է հասնել մինչև ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ[13]։ Ընդհանուր հաշվով Վենտոլան այս մրցաշրջանում աչքի է ընկնում իր հեղինակած 10 գոլերով[14]։ 2002-03 թվականների մրցաշրջանը Վենտոլան մեծ մասամբ անցկացնում է պահեստային նստարաններին, այդ իսկ պատճառով հարձակվողը կրկին վարձավճարային հիմունքներով համալրում է այլ ակումբի կազմ[1]։ Նրա հաջորդ ակումբն է դառնում «Սիենան», որի կազմում Վենտոլան 2003-04 թվականների մրցաշրջանում անցկացնում է 28 խաղ և դառնում է 4 գոլի հեղինակ[7]։ 2004 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում Վենտոլայի հետ վարձավճարային պայմանագիր է կնքում անգլիական «Քրիսթալ Փելասը», որի կազմում Վենտոլան ծանր վնասվածքի պատճառով հասցնում է մասնակցել ընդամենը երեք հանդիպման և դառնալ մեկ գոլի հեղինակ[15]։

«Ինտերից» հեռանալուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտոլայի «Ինտերի» հետ ունեցած պայմանագրի ժամկետը լրանում է 2005 թվականին և հարձակվողը դառնում է ազատ գործակալ[16]։ Այդպիսի կարգավիճակ ստանալուց հետո Վենտոլան այդ նույն տարվա հուլիսին երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Ատալանտայի» հետ, որի հետ միասին 2005-06 թվականների մրցաշրջանում նրանք հաղթանակ են տանում իտալական Սերիա B-ում, իսկ Վենտոլան անցկացրած 35 հանդիպումներում դառնում է 15 գոլի հեղինակ[7]։ 2006-07 թվականների Սերիա A-ի մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրած 29 հանդիպումներում դառնում է 6 գոլի հեղինակ, իսկ ակումբի հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև մրցաշրջանի ավարտը[6]։ 2007 թվականի հունիսին Վենտոլան երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր կնքելով համալրում է «Տորինոյի» կազմը[17]։ Նոր թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում հարձակվողը մասնակցում է 21 հանդիպման և դառնում է 4 գոլի հեղինակ, իսկ երկրորդ մրցաշրջանում նա անցկացրած 14 հանդիպումներում դառնում է ընդամենը երկու գոլի հեղինակ։ 2008 թվականի սեպտեմբերի 28-ին Նիկոլա Վենտոլան «Լացիոյի» դեմ հանդիպման ժամանակ ստիպված է լինում պաշտպանել թիմի դարպասները Մատեո Սերենիի փոխարեն, քանի որ այդ պահին «Տորինոն» սպառել էր փոխարինումներ կատարելու իր հնարավորությունը, իսկ թիմի դարպասապահը արժանացել էր կարմիր քարտի։ Արդյունքում Վենտոլային չի հաջողվում ետ մղել Մաուրո Սարատեի իրացրած 11 մետրանոց հարվածը, իսկ «Լացիոն» այդ խաղում տանում է 3-1 հաշվով հաղթանակ[18]։ «Տորինոյի» Սերիա B թռիչք կատարելուց հետո, Վենտոլայի պայմանագրի ժամկետը չի երկարաձգվում[19]։

Վենտոլան մտածում էր կարիերան ավարտելու մասին, քանի որ «Բարի» և «Կատանիա» ակումբների հետ կնքվելիք հնարավոր պայմանագրերը վերջնական արդյունք չեն ունենում, իսկ «Ֆրոզինոնե» և «Մոդենա» ակումբների առաջարկները նա մերժել էր[1]։ «Բարիի» նախկին ակումբակիցի խորհրդով Վենտոլան բանակցություններ է սկսում վարել Պրոֆեսիոնալ Լիգայում հանդես եկող «Նովարայի» հետ[20]։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը կնքվում է 2009 թվականի նոյեմբերի 3-ին։ Նոր թիմի կազմում Վենտոլան կատարում է իր նորամուտը նույն թվականի նոյեմբերի 9-ին «Լեկկո» ակումբի դեմ կայացած խաղում[21]։ Վենտոլան նոր ակումբի կազմում հեղինակում է իր առաջին գոլը 2010 թվականի հունվարի 17-ին կայացած «Կոմոյի» դեմ խաղում, իսկ ապրիլի 25-ին «Կրեմոնեզեի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնալով հաղթանակ է պայքարում իր ակումբին, ինչի շնորհիվ էլ ակումբը ստանում է դիվիզիոնային մակարդակի բարձրացում է դուրս է գալիս Սերիա A[20][22]: 2011 թվականի հունվարի 27-ին Նիկոլա Վենտոլան հայտարարում է իր կարիերան ավարտելու մասին առողջական խնդիրների պատճառով։ Ընդհանուր հաշվով իտալացի հարձակվողը ակումբային կարիերայում մասնակցել է 342 պաշտոնական հանդիպման և դարձել է 90 գոլի հեղինակ[7]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի մինչև 16 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Նիկոլան անցկացնում է իր առաջին պաշտոնական հանդիպումը 1994 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Այդ մրցաշարում անցկացրած երկու խաղերում երիտասարդ հարձակվողը դառնում է մեկ գոլի հեղինակ։ Վենտոլան իր հաշվում ունի նաև հեղինակած մեկ գոլ Իտալիայի մինչև 18 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում, որը նա հեղինակել է արդեն մինչև 18 տարեկանների միջև անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Այս մրցաշարի շրջանակներում Վենտոլան հանդես էր գալիս, որպես թմավագ[23]։ Սերնդափոխման արդյունքում Նիկոլային հրավիրում են արդեն Իտալիայի երիտասարդական հավաքականին, որի կազմում նա կատարում է իր նորամուտը 1996 թվականի հոկտեմբերի 3-ին[24]։

Մինչև 21 և 23 տարեկանների հավաքականի կազմում Վենտոլան ընդհանուր հաշվով անցկացրել է 25 հանդիպում և դարձել է 12 գոլի հեղինակ[25]։ 1997 թվականին Իտալիայի հավաքականը Վենտոլայի հետ միասին հաղթանակ է տանում Բարիում ընթացող Միջերկրածովային խաղերում[26], իսկ 2000 թվականին նրանք հաղթանակ են տանում Եվրոպայի մինչև 21 տարեկանների միջև ընթացող առաջնությունում։ Վենտոլան 2000 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից է։ Հավաքականը այդ մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտում է ապագա արծաթե մրցանակակիրներին՝ Իսպանիայի հավաքականին[1][27]։

Նիկոլա Վենտոլան Իտալիայի ազգային հավաքականի կազմ հրավիրվել է ընդամենը մեկ անգամ, հավաքականի գլխավոր մարզիչ Դինո Ջոֆֆի կողմից։ Խաղը որին, որ պետք է մասնակցեր Վենտոլան Շվեյցարիայի ազգային հավաքականի դեմ 1998 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած խաղն էր, որն ընթանում էր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Իտալիայի ազգային հավաքականի այդ խաղում տանում է 2-0 հաշվով հաղթանակ, սակայն Վենտոլան այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս[25][28]։

Վենտոլան տաղանդավոր և ճարպիկ ֆուտբոլիստ է, հարվածներ է կատարում աջ ոտքով և ունի լավ տեխնիկա։ Վենտոլան համարվում էր Բարի ակումբի և ամբողջ իտալական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, սակայն վնասվածքները այդ հարցում նրան շատ են խանգարում։ Նրա հարձակվողական բնութագրերից ընդգծելի է արագությունը, հարվածի հզորությունը, գլխով խաղալու կարողությունը, դիրքային հոտառությունը, խաղադաշտը և մրցակցի դարպասները լավ տեսնելու կարողությունը, ինչպես նաև խորքից գործելու կարողությունը։ Չնայած այն բանին, որ նա մեծ մասամբ հանդես էր գալիս, որպես կենտրոնական հարձակվող, այնուամենայնիվ նա երբեմն գործում է խորքից արդեն որպես ենթահարձակվող, քանի որ կարողանում էր հարթ կերպով աշխատել թիմի մյուս հարձակվողների հետ և նրանց համար վտանգավոր պահեր ստեղծել[14][26][29][30][31][32][33]։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը Վենտոլան իտալական ֆուտբոլում նկատելի դարձած կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված է լինում դադարեցնել իր ֆուտբոլային գործունեությունը[5]։ 2012 թվականի հունվարին Վենտոլան պայմանագիր է կնքում Sky Italia հեռուստաալիքի հետ և սկսում է որպես մեկնաբան աշխատել Սերիա B-ի խաղերի համար։ Այս հարթակում Վենտոլան կատարում է իր նորամուտը 2012 թվականի հունվարին, սակայն շուտով նա լքում է հեռուստաալիքը։ Վենտոլան մերժում է Սերիա B-ից Սերիա A տեղափոխված ակումբներից մեկի սպորտային տնօրեն դառնալու առաջարկը[5]։

Շուտով Վենտոլան իր ընտանիքի հետ միասին տեղափոխվում է ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ[34], որտեղ հանդիպում է ձեռնարկատեր Ջանլուկու Մեկին և սկսում է զբաղվել բիզնեսով։ «Ինտերի» նախագահ Էրիկ Տոխիրի հետ միասին նա սկսում է գովազդել Tisanoreica ընկերության ապրանքատեղակները, որից ստացված հասույթի միջոցով նախատեսվել էր Լոս Անջելեսում սկսել ֆուտբոլային դպրոցի շինարարական աշխատանքներ[35]։ Վենտոլայի կինը՝ Կարտիկա Լույետը Լոս Անջելեսում բացում է կոսմետիկ ընկերություն, որը ստանում է Kure Bazar անունը[5]։

Կարիերան ավարտելուց որոշ ժամանակ անց Վենտոլան ապրում է Դուբայում, որտեղ սկսում է աշխատել անկախ մեկնաբան Abu Dhabi Media-ում[7][29]։ Արաբական Միացյալ Էմիրատների սպորտի նախարարը ծանոթացրել էր Վենտոլային, իր գործակալ Ջովանի Բյանկինին, մի քանի մարզիչների, ֆիզոթերապևտների և սպորտային իրավաբանների՝ ֆուտբոլը երկրում զարգացնելու մի քանի նախագծերի[5]։ Անձամբ Վենտոլան ավարտել է իրավաբանականը, սակայն հավաստիացնում է, որ չի պատրաստվում զբաղվել իրավաբանի կարիերայում և մոտակա ժամանակներս պատրաստվում է հաճախել մարզչական դասընթացների[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ հինգ տարի Վենտոլան հանդիպում էր դերասանուհի և հաղորդավարուհի Բյանկա Գուաչերոյի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս դպրոցում[36]։ Ներկա ժամանակում Վենտոլան ամուսնացած է բրազիլաշվեյցարացի մոդել Կարտիկա Լույետի հետ[7][29][37]։ Զույգը ունի մեկ որդի (ծնվել է 2003 թվականի սեպտեմբերի 22-ին)[29], իսկ Կարտիկան հանուն ընտանիքի հրաժարվել է իր մոդելական կարիերայից[1]։

Ֆուտբոլիստի հայրենի քաղաք Գրումո Ապուլայում ապրում է իր մայրը, այնտեղ թաղված նաև հայրը։ Կինը և երեխան շատ ժամանակ են անցկացնում հաճախ Լոս Անջելեսում[5]։

Նախասիրություններ և կուռքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտոլայի նախասիրություններից մեկը պոկեր խաղալն է․ նա իր նորամուտը Մալթայում ընթացող IPT PokerStars մրցաշարում կատարել է անմիջապես այն բանից հետո, երբ պայմանագիր է կնքել Bet1128 բուքմեյքերական ընկերության հետ[38]։ 2013 թվականին «Ինտերի» նախագահ Էրիկ Տոխիրը ներկայացրել է Նիկոլա Վենտոլային որպես իր սիրելի ֆուտբոլիստ և ճանաչել է «Ինտերի» պատմության լավագույն հարձակվողref>«Inter, Thohir: "Il mio preferito? Ventola. E mio figlio tifa Juve"» (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.</ref>։ Նիկոլայի կուռքն է համարվում Ջանֆրանկո Զոլան[1]։

Վենտոլան ֆուտբոլի հետ կապված երկու դատական գործերում մեղդրյալի թեկնածու է եղել։ 2003 թվականին նրան մեղադրում են տոտալիզատորով իրականացրած անօրինական խաղում, սակայն դատարանը վերջնական արդյունքներով նրան անմեղ է ճանաչում։ 2010 թվականին նրա նկատմամբ մեղդրանք է առաջադրվում պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելու առիթով։ 2012 թվականի հունիսի 18-ին իտալական դատարանը որակազրկում է արդեն կարիերան ավարտած Վենտոլային երեք ու կես տարի ֆուտբոլով չզբաղվելու պայմանով[39], սակայն արդեն 2013 թվականին Վենտոլային թույլատրվում է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Егор Лукьянов (2009 թ․ դեկտեմբերի 14). «Тот, кто не дождался Моуриньо» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Nicola Ventola finisce la carriera, ecco la storia di un talento puro» (իտալերեն). Panorama. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «INTERVISTA ESCLUSIVA AL GRUMESE NICOLA VENTOLA» (իտալերեն). 2013 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 Filippo Di Chiara (2005 թ․ նոյեմբերի 18). «Io, Ventola rinato mille volte» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Che fine ha fatto Nicola Ventola» (իտալերեն). Bergamo Post. 2015 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  8. «VENTOLA NICOLA» (իտալերեն). Tutto Calciatori. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Тот «Милан» снова в призёрах» (ռուսերեն). ACMilanFan.ru. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. Recoba-20 (2015 թ․ փետրվարի 12). «Удачный дебют» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Calendario e Risultati. Stagione 1998-99. 1^ Giornata. Cagliari 2:2 Inter» (իտալերեն). Lega Serie A. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  12. «ARRIVA IL GIOVANE COLOMBO DALL'ATALANTA» (իտալերեն). «Интер». 2000 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  13. «"Милан" остановил грозу авторитетов» (ռուսերեն). РИА «Новости». 2002 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. 14,0 14,1 Edo Dalmonte (2017 թ․ մայիսի 24). «Whatever happened to Nicola Ventola?». Football Italia. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  15. «C Palace 2-2 Southampton» (անգլերեն). BBC. 2005 թ․ մայիսի 7. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Василий Епанчинцев (2011 թ․ փետրվարի 10). «10 неудачных покупок Массимо Моратти» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. «Toro seal triple swoop». football.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  18. «Lazio a valanga a Torino, il sogno continua» (իտալերեն). tuttomercatoweb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  19. «UFFICIALE: Nicola Ventola firma con il Torino» (իտալերեն). tuttomercatoweb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  20. 20,0 20,1 Gianni Gardon (2014 թ․ մայիսի 8). «Stelle Comete - Nicola Ventola» (իտալերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  21. «UFFICIALE: Novara, preso Ventola» (իտալերեն). tuttomercatoweb.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  22. «Nicola Ventola lascia la maglia Azzurra» (իտալերեն). Novara Calcio. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  23. Match Report Արխիվացված 2017-10-06 Wayback Machine (իտալ.)
  24. «MOLDAVIA-ITALIA: Match Report» (իտալերեն). FIGC. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  25. 25,0 25,1 «Convocazioni e presenze in campo: Nicola Ventola» (իտալերեն). FIGC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  26. 26,0 26,1 «Ai Giochi del Mediterraneo un successo senza gioia: continua l'ostracismo nei confronti del giovane attaccante azzurro Tutti contro Ventola, ma l'Italia è in finale Invasione dei tifosi del Lecce per punire il barese Colpito anche Tardelli che lo stava difendendo» (իտալերեն). Il Tirreno. 1997 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  27. «Italia sconfitta» (իտալերեն). RaiSport. 2000 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  28. «Italia-Svizzera 2-0» (իտալերեն). RAISport. 1998 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Pasquale Caputi (2015 թ․ սեպտեմբերի 23). «Dallo stadio di Bari alla tv di Dubai Ecco la favola di Nicola Ventola» (իտալերեն). Il Corriere del Mezzogiorno. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  30. «Campioncini d'Europa» (իտալերեն). Rai Sport. 2000 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  31. Ilario Imparato (2007 թ․ հունիսի 22). «Toro: Bjelanovic e Ventola promettono scintille» (իտալերեն). TuttoMercatoWeb.com. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  32. «Diretta centro Sisport» (իտալերեն). Tutto Toro. 2007 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  33. «Ottimo esordio dell' under 23» (իտալերեն). Rai Sport. 1997 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  34. Dario Pelizzari (2013 թ․ հոկտեմբերի 25). «Inter, Thohir sceglie Ventola come idolo neroazzurro. Merito di Kartika?» (իտալերեն). Il Sole 24 Ore. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  35. Asigliano Veneto (2014 թ․ հունվարի 9). «Nicola Ventola e Tisanoreica: sport e corretta alimentazione negli USA» (իտալերեն). informazione.it. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  36. «VENTOLA: TRA TERRA E .... ACQUA» (իտալերեն). astrogoal.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  37. «Kartika, che (s)Ventola di moglie!» (իտալերեն). calciomercato.it/news. 2009 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  38. «Nicola Ventola, passa dal calcio al poker» (իտալերեն). Poker Italia Web. 2011 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  39. Александр Скворцов (2012 թ․ օգոստոսի 16). «20 главных пострадавших от ставочного скандала в Италии» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Վենտոլա» հոդվածին։