Jump to content

Սեզարիա Էվորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեզարիա Էվորա
Բնօրինակ անունպորտ.՝ Cesária Évora
Ծնվել էօգոստոսի 27, 1941(1941-08-27)[1][2][3][…]
Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե[4]
Երկիր Կաբո Վերդե
Մահացել էդեկտեմբերի 17, 2011(2011-12-17)[5][1][6][…] (70 տարեկան)
Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե
ԳերեզմանՄինդելու (Կաբո Վերդե)[7]
ԺանրերՖադու[8][9][10], morna?[11] և modinha?
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1957-2011
ԼեյբլLusafrica?
Պարգևներ
Կայքcesaria-evora.com
 Cesária Évora Վիքիպահեստում
Սեզարիան 2009 թվականին

Սեզարիա Էվորա (պորտ.՝ Cesária Évora, «Ոտաբոբիկ փերի», օգոստոսի 27, 1941(1941-08-27)[1][2][3][…], Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե[4] - դեկտեմբերի 17, 2011(2011-12-17)[5][1][6][…], Մինդելու (Կաբո Վերդե), Կաբո Վերդե[12]), երգչուհի Կաբո Վերդեից։ Կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտական ոճերում։ Երգել է կաբովերդեի լեզվով, որը պորտուգալերենի կրեոալական բարբառ է։ Երգերն ուղեկցվում էին ռոյալի, հավայան կիթառի, ակորդեոնի, ջութակի և կլարնետի նվագակցությամբ։

Երգչուհին մշտապես բեմ է բարձրացել բոկոտն. սա խորհրդանշում էր իր երկրի աղքատությունը։ Նա ոտաբոբիկ էր շրջում նաև կյանքում։ Սեզարիան հագել է միայն սանդալներ այն դեպքում, երբ հյուրախաղերի էր մեկնում բարեխառն կլիմա ունեցող երկրներ[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեզարիա Էվորայի արձանը Կաբո Վերդեի օդանավակայանի տարածքում

1958 թվականից, դեռևս երբ երգչուհին 17 տարեկան էր, սկսել է երգել Մինդելուի բարերում[14]։ Սկզբնական շրջանում Սեզարիան երգել է «մորնա» (պորտ.՝ morna) ոճով, որը Կանաչ հրվանդանի կղզում ավանդական էր համարվում, ինչպես նաև երգել է աֆրիկյան երգեր «ֆադու» (պորտ.՝ fado) ոճում։

Իր առաջին սոլո ալբոմը երգչուհին ձայնագրել է 43 տարեկանում Լիսաբոնում։ Նրա առաջին պրոդյուսերը դարձավ կաբովերդյան ուրիշ հայտնի երգիչ Տիտո Պարիսը։ Հենց այնտեղ էլ, Լիսաբոնում, «Enclave» ռեստորանում (որտեղ հավաքվում էին լիսաբոնյան կաբովերդեցիները), նրան լսել է Ժոզե դա Սիլվան։ Վերջինս ֆրանսիացի էր՝ արմատներով Կաբո Վերդեից։ Նա հիացավ Սեզարիայի ձայնով և իր կյանքի երեք տարիները նվիրեց այն բանին, որ երգչուհուն հայտնի դարձնի։ Նա արդեն 47-ամյա Սեզարիային բերեց Ֆրանսիա[14]։ Հենց այդ պահից էլ սկսվեց նրանց համագործակցությունը «Lusafrica» շրջանակներում։

1980-ականներին Սեզարիա Էվորան սկսել է Եվրոպայում իր շրջագայությունները։ Իսկ արդեն 1988 թվականին նա դարձավ աշխարհահռչակ երգչուհի։ Հատուկ ճանաչում ստացավ իր «Միսս Պերֆումադու»՝ թվով 4-րդ ալբոմի լույս ընծայելուց հետո։

Երգչուհու առաջին ելույթը Ռուսաստանում կայացել է 2002 թվականի ապրիլին Անատոլի Վասիլևնայի անվան դրամատիկ թատրոնում։ Այս համերգը փակ ձևաչափով էր և պաշտոնապես նրա գալստյան մասին հայտարարություն չեղավ։ Երկրորդ համերգն եղավ նույն թվականի մայիսին Փոքր թատրոնում[15]։ Հաջորդող տարիներին երգչուհին բազմաթիվ համերգներ տվեց ՌԴ-ում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, Պերմում, Տվերում, Արխանգելսկում, Ուֆայում, Յարոսլավլում, Սամարայում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Օմսկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Վլադիվոստոկում, Խաբարովսկում և Կազանում։

2010 թվականի մայիսին երգչուհին չեղյալ համարեց իր բոլոր պլանավորած համերգները սրտի հիվանդության պատճառով[16]։ 2011 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց իր երաժշտական կարիերայի դադարեցման մասին[17][18]։

2011 թվականի դեկտեմբերի 17-ին Էվորան մահացավ Կաբո Վերդեում 70 տարեկան հասակում[19]։ Մահվան պատճառը սիրտ-թոքային անբավարարարությունն էր և զարկերակային գերճնշումը։

  • Սեզարիա Էվորան համարվում է ֆրանսիական «Վիկտուար դե լա մյուզիք» երաժշտական մրցույթի կրկնակի դափնեկիր (2000 թվին Café Atlantico և 2004 թվին Voz d’Amor ալբոմների համար)։
  • Հինգ անգամ նոմինացվել է «Grammy» մրցույթում (1995 թվին «Cesária», 1997՝ «Cabo Verde», 1999՝ «Miss Perfumado», 2000՝ «Café Atlantico», 2001՝ «Café Atlantico» ալբոմների համար), որից «Voz d’Amor» ալբոմի համար 2004 թվին հաղթել[20]։
  • Կաբո Վերդեի թղթադրամ՝ երգչուհու դիմանկարով
    2009 փետրվարի 6ին Սեզարիա Էվորան պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանով[21]։
  • 2012 թվականի մարտի 8-ին Կաբո Վերդեի օդանավակայաններից մեկը՝ Սան Վինսենտ կղզու վրա գտնվողը, վերանվանվեց ի հիշատակ Սեզարիայի (պորտ.՝ Aeroporto Internacional Cesária Évora
  • Բելգիացի ռեփեր Stromae-ն նվիրեց Սեզարիային «Racine Carrée» (2013) ալբոմը և «Ave Cesaria» երգը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Rotcha Scribida» երգը համարվում է ինքնակենսագրական երգ, գրվել է երգչուհու մոր մահվան օրը։
  • Իր երկրում երգչուհին ֆինանսավորել է բոլոր տարրական դպրոցներին[22]։ Ինչպես նաև հովանավորել է մի շարք միջնակարգ դպրոցներին։ Նրա փողերով էր պահպանվում երկրի առողջապահության շուրջ կեսը, ինչպես նաև մի քանի հիվանդանոցներ։
  • 2004 թվականին Սեզարիան «Il ragazzo della via Gluck» երգը ձայնագրեց իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոյի հետ։ Երգը թողարկվել է C’è sempre un motivo ալբոմում։
  • 2004 թվականին ռուս երգիչ Սերգեյ Պենկինը ձայնագրեց «Նվիրվում է Սեզարիա Էվորային» երգը, որը տեղ գտավ «Մի մոռացիր» ալբոմում։
  • 2013 թվականին բելգիացի երգիչ Stromae նվիրեց իր «Ave cesaria» երգը Էվորայի հիշատակին, որը տեղ գտավ «Racine Carrée» ալբոմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20110305175123/http://www.bbc.co.uk/music/artists/ceafdf2f-bc18-4b99-8c71-d1834b0065c3
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://www.theguardian.com/music/2011/dec/17/cesaria-evora
  5. 5,0 5,1 5,2 Singer Cesaria Evora dies at the age of 70 // BBC News Online — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. Find A Grave — 1996.
  8. http://8tracks.com/discount/dinner-again-but-more-portuguese-spoken
  9. http://www.portaldofado.net/eng/content/view/424/339/
  10. http://www.descarga.com/cgi-bin/db/review080801
  11. Rate Your Music — 2000.
  12. Lenta.ru: Երաժշտություն։ Մահացել է երգչուհի Սեզարիա Էվորան
  13. «Ինչո՞ւ է Սեզարիան Էվորան երգում ոտաբոբիկ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  14. 14,0 14,1 «Երգչուհին չեղյալ է համարել եվրոպական շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով». NEWSru.com - Մշակույթ (ռուսերեն). NEWSru.com. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «Սեզարիա Էվորան մտափոխվել է դադարեցնել իր կարիերան և գնում է Մոսկվա». NEWSru.com - Մժակույթ (ռուսերեն). NEWSru.com. 2005 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «Սեզարիա Էվորան անցել է սրտի վիրահատություն». Lenta.ru: Երաժշտություն (ռուսերեն). ООО «Лента.Ру». 2010 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Սեզարիա Էվորան դադարեցնում է իր էստրադային կարիերան առողջական խնդիրների պատճառով». ՌԻԱ Նովոստի. 23.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  18. Lenta.ru: Երաժշտություն։ Սեզարիա Էվորան դադարեցրել է իր երաժշտական կարիերան
  19. «Մահացել է Սեզարիա Էվորան» // «Новый Взгляд»
  20. Past Winners Search | GRAMMY.com
  21. " Légion d’honneur pour Césaria Evora, " diva aux pieds nus et à la voix d’or " ", La Dépêche, 9 février 2009.
  22. Սեզարիա Էվորան հովանավորում է դպրոցներին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզարիա Էվորա» հոդվածին։