Հարլան Էլիսոն
Հարլան Էլիսոն անգլ.՝ Harlan Jay Ellison | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո[3] |
Վախճանվել է | հունիսի 28, 2018[4][5][1][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա[3] |
Գրական անուն | Cheech Beldone[6] և Phil Beldone[6] |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, լրագրող, կինոքննադատ և խմբագիր |
Ազգություն | ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օհայո նահանգի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Dangerous Visions?, A Boy and His Dog?, I Have No Mouth, and I Must Scream?, "Repent, Harlequin!" Said the Ticktockman?, Again, Dangerous Visions?, The Last Dangerous Visions?, Life Hutch? և Harlan Ellison's Watching? |
Անդամակցություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[7] |
Պարգևներ | |
Ամուսին | Lory Patrick?[18], Lori Horwitz?[18], Susan Ellison?[18][3], անհայտ և անհայտ |
Կայք | harlanellison.com |
Harlan Ellison Վիքիպահեստում |
Հարլան Էլիսոն (անգլ.՝ Harlan Jay Ellison, մայիսի 27, 1934[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո[3] - հունիսի 28, 2018[4][5][1][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[3]), ամերիկացի ֆանտաստ գրող և սցենարիստ։ Փառքի է արժանացել որպես կարճ արձակի առավել արդյունավետ հեղինակի և որպես առավել տիտղոսակիր հեղինակ իր ծավալուն գրական ստեղծագործության համար։ Գրել է ավելի քան երկու հազար պատմվածքներ, էսսեներ, ակնարկներ և հոդվածներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիքում վռնդվել է համալսարանից գրականության պրոֆեսորին վիրավորելու համար, որը հայտարարել է, թե Էլիսոնը տաղանդ չունի, և չարժի, որ նա ստեղծագործի։ Էլիսոնը դա ընկալել է որպես ամենադաժան վիրավորանք, որպես իր ողջ կյանքի երազանքի սպանություն և պատասխանել է իրեն բնորոշ կոպիտ ձևով, ինչի համար անմիջապես հեռացվել է համալսարանից։ Հետագա քսան տարիների ընթացքում նա իր յուրաքանչյուր հրապարակումն ուղարկել է այդ պրոֆեսորին[19], սակայն ոչ մի պատասխան չի ստացել։
Մեծանալով ամերիկա-հրեական[20] ոչ հարուստ ընտանիքում և լինելով ցածրահասակ (159 սմ)՝ Հարլանը մանկուց տառապել է թերարժեքության բարդույթով և ամբողջ կյանքում փորձել է ապացուցել, որ ինքն ինչ-որ բան արժի։
1950-ականներին համալսարանից հեռանալուց հետո սկսնակ գրողն առանց փողի տեղափոխվել է Նյու Յորք։ Բնակարան չունենալու պատճառով նա հաճախ գիշերել է ընկերների մոտ, իսկ երբեմն էլ որտեղ պատահի։ Առաջին պատմվածքը նա գրել է երկու գիշերվա ընթացքում ծանոթների խոհանոցում, որտեղ գիշերում էր։ Նա պատմվածքը ներկայացրել է բոլոր առաջատար ամսագրերին և ստացել մերժում։ Բայց հետո խմբագիրներից մեկը համաձայնել է և տվել 40 դոլար հոնորարի անդորրագիր։ Դա Էլիսոնին վստահություն է ներշնչել, որ ինքը կկարողանա դառնալ պրոֆեսիոնալ գրող։
Իր ստեղծագործական կյանքի հիսուն տարվա ընթացքում Հարլան Էլիսոնը գրել է ավելի քան 2000 պատմվածքներ, հոդվածներ, ակնարկներ և էսսեներ։ Էլիսոնը երբեք ոչ մի տեղ չի աշխատել, զբաղվել է միայն գրական գործունեությամբ՝ իրականացնելով իր երազանքը` դառնալ պրոֆեսիոնալ գրող։ Իր բռնկուն բնավորութ և ազատ լինելու, իր ցանկացածն ասելու և անելու պատճառով գրողը բազում թշնամիներ է ունեցել։
Մի անգամ, երբ Էլիսոնին հրավիրել էին համագործակցելու Ուոլթ Դիսնեյի ընկերության հետ, ժնա հարցրեց իր գործակալին. «Նրանք խենթացե՞լ են, դուք վստա՞հ եք, որ նրանք ցանկանում են հենց ինձ՝ Հարլան Էլիսոնիս, այլ ոչ թե, օրինակ, Բոբ Էլիսոնին։ Ես խենթ եմ, ծայրահեղական, ռումբեր նետող մի կոպիտ մարդ, որը գրում է պատմություններ երևույթների մասին, որոնք դուրս են գալիս զուգարաններից, որ կծեն նորածինների հետույքները»։ Շնորհանդեսի ժամանակ սեքսուալ Միկի Մաուս ստեղծելու վերաբերյալ Էլիսոնի կատակից հետո ստուդիայի հետ նրա պայմանագիրն անմիջապես չեղարկվել է։
Գրողը մասնագիտացել է «ցնցող» բնույթի պատմվածքներ և փոքր պատմություններ գրելու վրա։ Գրական գործունեության սկիզբը 1956 թվականին եղել է «Լուսատտիկ» պատմվածք։ Այն պատմում է Երկրի վրա ապրող վերջին մարդու՝ գաղտնի փորձերի առարկա, շողացող մուտանտի մասին։ Մնալով միանգամայն մենակ՝ նա որոշում է նորոգել տիեզերանավը և գնալ մարդկանց գաղութ Պրոքսիմա II-ի վրա։
Էլիսոնը գիտական ֆանտաստիկայի ոլորտում շնորհվող մրցանակների ամենատիտղոսակիր դափնեկիրներից է։ Ի թիվս այլ մրցանակների նա արժանացել է ամենահեղինակավոր՝ «Հյուգո» (11 անգամ), «Նեբուլա» (5 անգամ) և բազմաթիվ այլ գրական մրցանակների։ Դրան նպաստել են հեղինակի՝ շատ ստեղծագործությունները գրելու հանգամանքը (2000 պատմվածք), նրա մասնակցությունը բոլոր մրցույթներին, էպատաժային ոճը և անլիարժեքության զարգացած բարդույթի դեմ պայքարը։
Էլիսոնի կողմից սկսված հեղինակային իրավունքին վերաբերող ամենահայտնի պատերազմներից մեկը կապված է «Տերմինատոր» ֆիլմի հետ։ Ֆիլմի թողարկվելուց հետո Էլիսոնը դատական հայց է ներկայացրել նրա ստեղծողների դեմ` նրանց մեղադրելով գրագողության մեջ և պնդելով, որ սյուժեն վերցված է իր «Զինվոր» և «Ապակե ձեռքով դևերը» պատմվածքներից[21][22][23]։ Դատարանը բավարարել է Էլիսոնի հայցը։
Էլիսոնի ոճի բնորոշ օրինակ կարող է ծառայել «Տղան ու նրա շունը» վիպակ-հակաուտոպիան։ Պատերազմից հետո աշխարհում տիրում են ավերածություններ, մուտանտներն ու խուլիգանական խմբավորումները։ Գոյատևելու համար գլխավոր հերոսը պետք է սպանի բոլորին իր տելեպատ շան օգնությամբ։ Մի անգամ նա հանդիպում է մի աղջկա և սիրահարվում նրան, ինչը վտանգում է շան հետ իր ամուր կապը։ Եվ գլխավոր հերոսը պետք է ընտրի մեկին։
Հարլան Էլիսոնի ամենահայտնի պատմվածքը՝ «Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ», պատմում է Ա.Մ. («Միջուկային մանիպուլյատոր») գերհամակարգչի մասին, որը ոչնչացրել է ողջ մարդկությունը և կենդանի թողել միայն հինգ մարդու։ Նրանց տալով անմահություն՝ գերհամակարգիչը, ատելով իր ստեղծողներին, վրեժ է լուծում իր գերիներից։ Համակարգիչն այդ հինգ մարդում ենթարկում է սովի, ցրտի, տանջում նրանց վախով և գայթակղություններով 109 տարի։ Ի վերջո գլխավոր հերոսը գտնում է մի ելք՝ սպանելով իր ընկերներին, որպեսզի փրկի նրանց տանջանքներից, բայց վրեժխնդրության համար համակարգիչը նրան զրկում է մարդկային տեսքից և շարունակում է ակտիվորեն տանջել նրան։ Պատմվածքն այնպիսի ճանաչում է ձեռք բերել, որ նրա վերնագիրն սկսել է օգտագործվել որպես գովազդ այնպիսի երևույթների համար, որոնք ոչ մի կապ չունեին ստեղծագործության հետ։ Օրինակ, քիչ հայտնի մի հեղինակ, որի ստեղծագործությունն այդ ժամանակ բեմադրվում էր, որոշել է փոխել իր ներկայացման անվանումը պատմվածքի վերնագրով։ Այդպիսի մի քանի դեպքերից հետո Էլիսոնը սկսել է դատական գործ, և դատավորի վճիռը եղել է նրա օգտին՝ հետևյալ ձևակերպմամբ. «Չնայած պատմվածքի վերնագիրն ամբողջությամբ չի կարող լինել հեղինակային սեփականություն և այն ամբողջությամբ պաշտպանել չի կարելի, այնուամենանիվ այն ապրանքանիշ է և պետք է պաշտպանված լինի»։ Պատմության սյուժեն հիմք է հանդիսացել I Have No Mouth, and I Must Scream (1995) համակարգչային խաղի համար, որում գրողը հնչյունավորել է գլխավոր բացասական կերպարին` Ա.Մ. գլոբալ համակարգչին։ Նույն խաղում Ալիսոնը վերջապես ավարտել է սյուժեն՝ պատասխանելով այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «Ինչո՞ւ է Ա.Մ.-ն ընտրել այս հինգ հոգուն» և «Ի՞նչ անցյալ ունի նրանցից յուրաքանչյուրը»։
Հարլան Էլիսոնն ընկերական հարաբերություններ է ունեցել հայտնի հեղինակների հետ և համագործակցել նրանց հետ, ինչպիսիք են Հենրի Սլեզարը (հումորային պատմվածք «Կանաչ հյուրը»), Ռոբերտ Շեկլին («Տեսնում եմ՝ մարդը նստած է աթոռին, և աթոռը կծում է նրա ոտքը» պատմվածք)։
Իր էջում Էլիսոնը գրել է կյանքի երեք կարևորագույն երևույթների մասին։ Նրա կարծիքով՝ դրանք են մարդու սեռը (նկատի ունենալով սեռերի պատերազմը և տղամարդկանց ու կանանց խենթ դիմակայությունը և տարբերությունը), բռնությունը (այս աշխարհը կառուցվում է դրա վրա, և դա սարսափելի է) և հարաբերությունները աշխատանքի վայրում (հարյուրից 99 մարդ պատրաստ է գնալ ցանկացած նվաստացման հանուն աշխատանքի պահպանման և կարիերայի)։
Քննադատների և ընթերցողների կարծիքով՝ հեղինակի լավագույն ստեղծագործությունները նրա սակավաթիվ ռեալիստական պատմվածքներն են, իր մասին ակնարկները, այլ ոչ թե բազմաթիվ ֆանտասմագորիկ պատմությունները։
Հարլան Էլիսոնը մահացել է 2018 թվականի հունիսի 28-ին՝ 85-տարեկան հասակում, Կալիֆոռնիայի իր տանը[24][25][26]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ապաշխարիր, Առլեքին»,— ասաց Թիքթաքչիկը (1965 թվական), «Նեբյուլա» մրցանակ 1965 թվականին
- «Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ» (1967 թվական), «Հյուգո» մրցանակ 1968 թվականին
- «Գազանը, որ սեր էր գոռում աշխարհի սրտում» (1968 թվական)
- «Էրոտոֆոբիա»։ «Penthouse» (1971 թվականի օգոստոս)
- «Փյունիկ առանց մոխրի» (1975 թվական, Էդվարդ Բրայանտի համահեղինակությամբ)
- «Ջեֆտին հինգ տարեկան է» (1977 թվական)
- «Ես ռոբոտ եմ» (1994 թվական, սցենար Այզեկ Ազիմովի պատմվածքների հիման վրա)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղան և իր շունը (1974)
- Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ (տեսախաղ, 1995)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Sandomir R. Harlan Ellison Dies at 84; Prolific, Irascible (Science) Fiction Writer — 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 http://harlanellison.com/
- ↑ 5,0 5,1 5,2 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://directories.wga.org/member/db0dea76-5fc8-40cd-8563-ccddb3c3cd75
- ↑ http://harlanellison.com/awards.htm
- ↑ Ellison Wins Prometheus Hall of Fame Award // Locus — Oakland: 2015. — ISSN 0047-4959
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1966-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1968-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1969-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1974-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1975-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1978-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1986-hugo-awards/
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ 18,0 18,1 18,2 Holland S. Harlan Ellison obituary — 2018.
- ↑ Levy, Michael (2002 թ․ նոյեմբեր). «Books in Review, "Of Stories and the Man."». Science Fiction Studies. 29 (Part 3). Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Jewish Journal: "Top 5 Jewish moments in 'Trek'" by Adam Wills Արխիվացված 2016-10-09 Wayback Machine May 7, 2009
- ↑ Marx, Andy (1991 թ․ հուլիսի 7). «IT'S MINE: All Very Well and Good, but Don't Hassle the T-1000». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Walter, Damien (2013 թ․ հունիսի 14). «Q&A: Harlan Ellison». The Guardian. London.
- ↑ Ellison, Harlan (2001 թ․ օգոստոսի 12). «The Ellison Bulletin Board: Comments Archive — 07/31/01 to 08/27/01». harlanellison.com. Harlan Ellison. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Harlan Ellison (1934–2018)». Locus Online (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Harlan Ellison, Science Fiction Master, Dies at Age 84». The New York Times. Associated Press. 2018 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ McLellan, Dennis (2018 թ․ հունիսի 28). «Harlan Ellison dies at 84; acclaimed science fiction writer was known for combative style». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարլան Էլիսոն» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հունիսի 28 մահեր
- 2018 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կինոքննադատներ
- Ամերիկացի սարսափ ժանրի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ