Jump to content

Լևոն Եզեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եզեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Եզեկյան
Ծնվել էհունիսի 13, 1941(1941-06-13)[1]
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 14, 2016(2016-08-14)[2] (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1968)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (1991)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Լևոն Կորյունի Եզեկյան (հունիսի 13, 1941(1941-06-13)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2016(2016-08-14)[2], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), Ռուսաստանի հումանիտար Գիտությունների ակադեմիայի անդամ (1997ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011)[3]:

Պատմաբան Ռևիկ Եզեկյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ 1991-2013 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պատվավոր վարիչ[4]։ Եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող 019 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ հայ բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների գիտխորհուրդների անդամ, «Լեզվաբանության» խորհրդի անդամ։ Արժանացել է Համբուրգի և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի[5]։

Ուսումնասիրությունները վերաբերում են լեզվաբանության և ոճաբանության հարցերին։

  • Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Երևան, 1975։
  • Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի մի քանի հարցեր, Երևան, 1986։
  • Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, Երևան, 1990։
  • Հայերենի գործառական ոճերը, Երևան, 1999։
  • Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003[6]։
  • Հայոց լեզու, Երևան, 2005։
  • Լեզու-նորմա-համակարգ, Երևան, 2007։
  • Խոսքի մշակույթի և ոճաբանության ուղեցույց, Երևան, 2007։
  • Հայերենի ուղղագրական նոր բառարան, Երևան, Մանմար հրատ., 2011:
  • Խոսքի ճշտություն և ճշգրտություն, Երևան, 2013։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2255
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Լևոն Եզեկյանը
  3. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Լևոն Կորյունի Եզ­եկ­յան, ԵՊՀ, Գիտություն, աշխատակիցներ(չաշխատող հղում)
  6. Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003