Անտոնիո Կասսանո
Անտոնիո Կասսանո իտալ.՝ Antonio Cassano | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Անտոնիո Կասսանո | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||||||||
Մականուն |
Պիտեր Պեն, Fantantonio, Փոքրիկը Բարիից (El Pibe de Bari) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1982[1][2][3] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բարի, Իտալիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սամպդորիա | |||||||||||||||||||||||||||||
Համար | 99[4] | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2016 թվականի հունվարի 6-ի: |
Անտոնիո Կասսանո (իտալ.՝ Antonio Cassano, հուլիսի 12, 1982[1][2][3], Բարի, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ջենովայական «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող[5][6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասսանոն «Բարի» ֆուտբոլային ակումբի սանն է[7]։ Նա իտալական Սերիա A-ում կատարել է իր նորամուտը 1999 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 1999-2000 մրցաշրջանի 13-րդ տուրի «Լեչչեյի» դեմ խաղում (տան տերը՝ «Բարին», այդ խաղում հաղթում է 1-0 հաշվով)[8][9]։ Արդեն մյուս տուրում՝ դեկտեմբերի 18-ին «Սան-Նիկոլա» տնային մարզադաշտում Կասսանոն Սերիա A-ում բացելով իր խփած գնդակների թիվը՝ խփում է «Ինտերի» դեմ (2-1) խաղի հաղթական գոլը (արագությամբ անցում կատարելով ձախ եզրով՝ Կասսանոն շարժվում է դեպի տուգանային հրապարակի կենտրոն, շրջանցում է Լորան Բլանին և Քրիստիան Պանուչչիին և հարվածելով իր կողմից ձախ անկյունը գրավում է Ֆաբրիցիո Ֆեռոնայի պաշտպանած դարպասը)[10]։ Երկու մրցաշրջանի ընթացքում Fantantonio-ն իր ակումբի կազմում անց է կացնում 48 խաղ և դառնում է 6 գոլի հեղինակ[11]։
2001 թվականին Կասսանոն տեղափոխվում է «Ռոմա», որն այդ տարի մրցաշրջանի գործող չեմպիոնն էր։ Տրանսֆերի գինը կազմում է 28 մլն եվրո[11][12][13]։ Իր առաջին գոլը նոր թիմի կազմում Կասսանոն հեղինակում է մրցաշրջանի 18-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում։ Կասսանոն ցուցադրում էր հիանալի խաղ և ուներ բարձր արդյունավետություն, սակայն նա այդպես էլ չէր կարողանում ներկայանալ խաղադաշտում՝ «օգտագործելով» իր տաղանդը ամբողջությամբ։ Այդ ամենի մեջ նրան խանգարում էր իր անսաստ բնավորությունը։ Ֆուտբոլիստը չէր կարողանում խուսափել ակումբի տնօրինության և մարզչի հետ մշտական տարաձայնություններից[12]։ 2006 թվականին պայմանագրի երկարաձգման հետ կապված երկարատև վեճերից հետո Կասսանոն վաճառվում է «Ռեալ Մադրիդին»[14][15]։ Այս տրանսֆերը մադրիդյան ակումբի տրասնֆերային պատմության ամենամեծ սխալներից էր։ Կասսանոն Ֆաբիո Կապելլոյի հետ մտնում էր բաց բախման մեջ։ Կասսանոյի և Ֆաբիոյի հարաբերությունները վատ էին հարթված դեռևս «Ռոմայում» համատեղ անցկացրած տարիներից[12]։ Կապելլոն հաստատում էր, որ Կասսանոն ունի խնդիրներ սեփական քաշի հետ և գտնվում է վատ ֆիզիկական պատրաստվածության մեջ[16]։
2007 թվականին Կասսանոն վարձավճարով տեղափոխվում է «Սամպդորիա»։ Հայրենիքում ֆուտբոլիստը ստանում է լրացուցիչ մոտիվացիա։ Նրա խաղը սկսում է որոշ ժամանակով նմանվել իր հինգ տարի առաջ ներկայացրած խաղին։ Կասսանոն չէր վիճաբանում ակումբի տնօրինության անդամների հետ, կանոնավոր կերպով գոլեր էր հեղինակում և նա ժամանակի ընթացքում դառնում է ջենովացի երկրպագուների սիրելին[17]։ 2008 թվականին Կասսանոյի հետ համաձայնում են երկարաձգել պայմանագիրը և նա դառնում է «Սամպդորիայի» «լիակատար անդամը» (արդեն առանց վարձավճարային իրավունքների)։ 2010 թվականի ապրիլի 11-ին՝ ջենովական դերբիում, «Ջենովայի» դեմ հանդիպման 23-րդ րոպեին Կասսանոն գրավելով Ալեսսիո Սկարպիի պաշտպանած դարպասը դառնում է այդ խաղի միակ գնդակի հեղինակը։ Իտալիայի առաջնության 2010-11 մրցաշրջանի սկզբում՝ Կասսանոյի և «Սամպդորիայի» նախագահի՝ Ռիկարդո Գարոնեյի միջև վեճ է առաջանում այն պատճառով, որ Կասսանոն հրաժարվել էր այցելել ակումբի կազմակերպած բարեգործական ընթրիքին[12]։ Այդ դեպքից հետո Կասսանոն հեռացվում էր մարզումներից և խաղերի ժամանակ այլևս չէր ընդգրկվում թիմի կազմի ցանկում[18]։
Դեկտեմբերի կեսերին «Սամպդորիան» որոշում է բաժանվել Կասսանոյի հետ։ Սկսեցին տարածվել լուրեր, ըստ որոնց Կասսանոն պետք է տեղափոխվեր «Միլան»[19]։ Լուրերը կապ ունեին իրականության հետ և ռոսոներների փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարում է, որ Կասսանոն կգա մինչև մրցաշրջանի ավարտը վնասվածքի պատճառով դուրս եկած Ֆիլիպպո Ինձագիին փոխարինելու[20]։ Սակայն առաջանում են որոշ խնդիրներ կապված տրանսֆերի հետ. «Սամպդորիան» «Ռեալին» «պարտք» էր 5 մլն եվրո՝ Անտոնիոյի տրանսֆերի համար և ըստ պայմանագրի՝ նույն գումարը իսպանական ակումբին պետք է վճարեր նաև այն ակումբը, որը որ կհանդիսանար Կասսանոյի հաջորդը։ «Միլանը» չէր պատրաստվում վճարել այդ գումարը, սակայն այնուամենայնիվ ակումբները համաձայնության են հասնում. և «Սամպդորիան» և «Միլանը» հավասար չափով պետք է տային «Ռեալի» պարտքը[21]։ 2011 թվականի հունվարի 3-ին Կասսանոն կնքում է պայմանագիր իտալական «Միլանի» հետ՝ մինչև 2014 թվականը[22][23][24]։ Տեղափոխությունից հետո Կասսանոն ասաց. «Ես հասա բարձունքին։ „Միլանից“ վերև միայն երկինքն է։ Եթե ես այստեղ հաջողության չհասնեմ, ապա ինձ պետք է շութափույթ հասցնել հոգեբուժարան»[25]։ 2011 թվականի հունվարի 6-ին Կասսանոն կատարում է իր նորամուտը նոր թիմում։ Նրա առաջին խաղն է դառնում «Կալյարիի» դեմ խաղը, որում նա կատարում է փոխանցում Ռոդնի Սթրասերին և վերջինս էլ հեղինակում է այդ հանդիպման միակ գնդակը[26][27]։
2011 թվականի հոկտեմբերի 29-ին Անտոնիոն իրեն վատ զգաց՝ գտնվելով այն ինքնաթիռի մեջ, որը վերադառնում էր «Միլան» - «Ռոմա» խաղից։ Մասնավորապես նրա մոտ հանկարծակի առաջացել էին տեսողության, խոսքի և շարժվելու հետ կապված խնդիրներ[28]։ Անմիջապես վայրէջքից հետո Կասսանոյին տեղափոխել էին հիվանդանոց[29], որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում են խնդիրներ սրտի հետ[30]. մասնակիորեն էին փակվում աջ և ձախ փորոքների միջնապատերը։ Նոյեմբերի 4-ին Անտոնիոն Միլանում վերավիրահատվում է պրոֆեսոր Մարիո Կարմինատիի կողմից[31]։ Վիրահատությունն անցնում է բարեհաջող[32] և ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը նշանակվում է 6 ամիս[33]։ Ապրիլին բժիշկները արգելում են Կասսանոյին վերադառնալ մեծ ֆուտբոլ[34]։ Ի վերջո ապրիլի 7-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին Կասսանոն փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ[35]։
Ապրիլի 29-ին Անտոնիոն խփում է իր առաջին գոլը ֆուտբոլ վերադառնալուց հետո։ Նա հեղինակում է այդ գոլը «Սիենայի» դեմ հանդիպման 26-րդ րոպեին, և այդ խաղում «Միլանը» հաղթում է 4-1 հաշվով։ Խաղից հետո Կասսանոն ասաց, որ այդ գոլը նա նվիրում է իտալական ակումբի բժիշկ Ռոդոլֆո Տավանային, քանի որ հենց այդ բժիշկն էր օգնել նրան վերադառնալ մեծ ֆուտբոլ[36]։
2012 թվականի օգոստոսի 22-ին «Ինտերը» և «Միլանը» պաշտոնապես հայտարարում են հարձակվողներ Անտոնիո Կասսանոյի և Ջամպաոլո Պացցինիյի փոխարինման մասին։ Կասսանոյի «Ինտերի» հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու էր 2014 թվականի հունիսի 30-ին[37][38][39]։
«Ինտեր» տեղափոխվելուց հետո՝ Կասսանոն La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմում է «Միլանից» հեռանալու պատճառի մասին.
Այս գործարքը՝ ակնհայտ է, որ ավելի շահավետ է «Ինտերի» համար։ Մասիմո Մորատտին ցանկանում էր ձեռք բերել ինձ դեռևս այն ժամանակ, երբ այստեղ աշխատում էր Ռոբերտո Մանչինին։ Սակայն, քանի որ այդ ժամանակ ես լիակատար խելագար էի ինձ ձեռք չբերելը իր կողմից հանդիսացավ ավելի ճիշտ քայլ։ Ես ունեի նաև այլ առաջարկություններ, օրինակի համար Կատարից։ Ինձ տեղափոխության դիմաց առաջարկում էին մի կույտ փող, սակայն ես ավելի մտադիր էի ներկայացնել հավաքականը աշխարհի առաջնությունում և այդ իսկ պատճառով էլ ընտրեցի «իսկական» առաջնությունը։ Ես ստիպված էի լքել «Միլանը»։ Այնտեղ կար մի մարդ, որը տիրում էր ավելի մեծ իշխանության քան մարզիչը և նա ի տարբերություն այլոց իրեն սխալ էր պահում։ Երբ որ ես հիվանդ էի, իմ ակմակիցները և երկրպագուները ոգևորում էին ինձ, իսկ այդ մարդը շատ բաներ էր խոստանում, սակայն դրանք ուղղակի փուչ խոսքեր էին։ Նա ընդհանուր լեզու էր գտնում միայն նրանց հետ, ովքեր քծնում էին նրան, իսկ դա ամենևին իմ ոճը չէր։ Հետագայում վաճառվում են իմ երկու լավ ընկերները՝ Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը, ինչից հետո իմ բոլոր կասկածները ցրվում են։ Կուզենայի շնորհակալություն հայտնել ակումբի տիրոջը՝ Սիլվիո Բերլուսկոնիին, նրա աղջիկ Բառբառային, ով մտնում էր ակումբի տնօորինության անդամների կազմի մեջ, «Միլանի» երկրպագուներին և այդ ակումբի կազմում հանդես եկող նախկին ընկերներիս։ Նրանց հետ ես ոչ մի խնդիր չունեի։ Առաջ ասել էի, որ «Միլանից» վերև միայն երկինքն է։ Ինչևէ պարզվեց, որ երկնքում «Ինտերն» է[40][41]։
2013 թվականի մարտի 2-ին Կասսանոն նոր ակումբի հետ մարզման ժամանակ վիճաբանության մեջ է մտնում թիմի գլխավոր մարզչի՝ Անդրեա Ստրամաչոնիի հետ[42]։ Այս դեպքի հետ կապվածություն է ունենում այն, որ «Կատանիայի» դեմ խաղում Կասսանոն չի ներառվում «Ինտերի» հիմնական կազմում և պարտավորվում է վճարել մեծ գումարային տուգանք։ 2013 թվականի հուլիսի 3-ին կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր տեղափոխվում է «Պարմա»։ Այնտեղ նա վերցնում է 99 համարի մարզաշապիկը։ Որպես «Պարմայի» նոր ֆուտբոլիստ ներկայացմանը նվիրված պաշտոնական պրես-կոնֆերանսի ժամանակ Անտոնիոն անկեղծանալով ասում է, որ լքել է Միլանի «Ինտերը» ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիյի պատճառով։ Այդ մարզչի հետ նա աշխատել էր դեռևս «Սամպդորիայում» անցկացրած տարիներին[43]։
Ես շնորհակալ եմ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտիին, սպորտային տնօորեն Մարկո Բրանկեին, ակումբի գլխավոր տնօրեն Պերո Աուզիլիոյին և երևի բոլորին ով իմ հետ է եղել, սակայն միայն թե ոչ ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին։ Դեռևս մինչև նոր ակումբ տեղափոխվելը նա ասաց ինձ, որ ես հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ, իսկ արդեն պայմանագրի կնքումից հետո ասաց, որ ես ճիշտ կանեմ գնամ տուն[44]։
2013 թվականի նոյեմբերի 30-ին Կասսանոն հեղինակում է իր 100-րդ գնդակը իտալական Սերիա A-ում[45]։
2015 թվականի հունվարի 26-ին Կասսանոն երկկողմանի համաձայնությամբ, ժամկետից շուտ խզում է պայմանագիրը «Պարմայի» հետ[46]։ Պայմանագրի խզումից հետո Անտոնիոն հետաքրքրություն է առաջացնում իր նախկին ակումբ «Ինտերի»[47] և ռուսական «Տերեկի» մոտ[48]։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասսանոն հավաքականի կազմում իր նորամուտային խաղն անցկացրել է 2003 թվականի նոյեմբերին՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում[49]։
Իտալիայի հավաքականի կազմում Կասսանոն մասնակցել է Եվրո-2004 և Եվրո-2008 առաջնություններին, սակայն իտալացիների համար հանդիսավոր 2006 թվականի աշխարհի առաջնությանը ֆուտբոլիստը մասնակցություն չի ունեցել[50][51]։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասսանոն ստեղածագործող հարձակվող կամ իտալերենով fantasista է[52][53], ում գործառույթը սովորաբար գոլային փոխանցումներ կատարելն է[53]։ Կասսանոն ընդունակ է խաղալու խաղադաշտում ամենուրեք (հարձակվողական ուղղվածություն ունեցող կիսապաշտպանությունից մինչ հարձակում) սկսած առջևի գծի առաջնային և ետին մասից, աջ և ձախ եզրերից և տուգանային հրապարակի կենտրոնային մասերից։ Ի հավելումն իր գործածական դերի նա նաև ենթակա է հանդես գալ որպես առաջ քաշված փլեյմեյքեր, գոլահար և նույնիսկ պետք եղած ժամանակ՝ վինգեր[53][54][55]։ Կասսանոն բնութագրվում է որպես ֆուտբոլիստ, ով «հմուտ և խելամիտ է գնդակի հետ վարվելիս» և ֆուտբոլիստ, ով «օժտված է դաշտը տեսնելու հիանալի կարողությամբ»[56][57]։ Նրա լավագույն տեխնիկական որակներ են խաղին սուր ընթացք տալու կարողությունը, լավ զարգացած դրիբլինգը, հարձակվողական կարողությունները և փոխանցումային ճշգրտությունը[56]։ Կասսանոն ի ծնե աջլիկ է, սակայն նա կարողանում է հզոր հարվածներ կատարել երկու ոտքերով էլ[57][58][59]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կրակոտ» ֆուտբոլիստը երկար ժամանակ հանդիպել է պարուհի Ռոզարիա Կաննավոյի հետ, սակայն ներկա պահին նրա սիրտը պատկանում է ջրագնդորդ Կառոլինա Մարչալիսին։ 2010 թվականի հունիսի 19-ին Պորտոֆինոյի սուրբ Մարտին եկեղեցում (Chiesa di San Martino) կայանում է Անտոնիոյի և Կառոլինայի ամուսնական արարողությունը[60][61]։ 2011 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, Միլանի «La Madonnina» հիվանդանոցում լույս աշխարհ է գալիս Անտոնիոյի և Կառոլինայի առաջնեկ Քրիստոֆերը[62][63]։ 2013 թվականի մարտի 18-ին լույս աշխարհ է գալիս զույգի երկրորդ տղան՝ Լիոնելը[64][65]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմա[66]
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2001
Ռեալ Մադրիդ[66]
Միլան[66]
- Իտալիայի չեմպիոն - 2010-11
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2011
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք անգամ աչքի է ընկել «Լացիո» - «Ռոմա» հռոմեական դերբիում
- Սերիա A-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2001, 2003[67]
- Ռեկորդակիր Իտալիայի հավաքականում Եվրոպայի առաջնություններում խփած գոլերի քանակով - 3 գոլ[68]
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր։ La Gazzetta dello Sport
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | ԳՓ | Խաղ | Գոլ | ԳՓ | Խաղ | Գոլ | ԳՓ | Խաղ | Գոլ | ԳՓ | ||
Բարի | 1999–2000 | 21 | 3 | 0 | - | - | - | - | - | - | 21 | 3 | 0 |
2000–01 | 27 | 3 | 2 | 2 | 0 | 0 | - | - | - | 29 | 3 | 2 | |
Ընդհանուր | 48 | 6 | 2 | 2 | 0 | 0 | - | - | - | 50 | 6 | 2 | |
Ռոմա | 2001–02 | 22 | 5 | 0 | 3 | 1 | 0 | 5 | 0 | 0 | 30 | 6 | 0 |
2002–03 | 27 | 9 | 2 | 5 | 1 | 0 | 11 | 4 | 1 | 43 | 14 | 3 | |
2003–04 | 33 | 14 | 4 | - | - | - | 6 | 4 | 0 | 39 | 18 | 4 | |
2004–05 | 31 | 9 | 1 | 8 | 1 | 0 | 3 | 1 | 0 | 42 | 11 | 1 | |
2005–06 | 5 | 2 | 1 | - | - | - | 2 | 1 | 1 | 7 | 3 | 2 | |
Ընդհանուր | 118 | 39 | 8 | 16 | 3 | 0 | 27 | 10 | 2 | 161 | 52 | 10 | |
Ռեալ Մադրիդ | 2005–06 | 12 | 1 | 1 | 4 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 17 | 2 | 1 |
2006–07 | 7 | 1 | 2 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 12 | 2 | 2 | |
Ընդհանուր | 19 | 2 | 3 | 5 | 2 | 0 | 5 | 0 | 0 | 29 | 4 | 3 | |
Սամպդորիա | 2007–08 | 22 | 10 | 6 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 25 | 10 | 6 |
2008–09 | 35 | 12 | 15 | 4 | 1 | 0 | 6 | 2 | 3 | 45 | 15 | 18 | |
2009–10 | 32 | 9 | 10 | 1 | 2 | 0 | - | - | - | 33 | 11 | 10 | |
2010–11 | 7 | 4 | 2 | - | - | - | 3 | 1 | 2 | 10 | 5 | 4 | |
Միլան | 2010–11 | 17 | 4 | 6 | 4 | 0 | 0 | - | - | - | 21 | 4 | 6 |
2011–12 | 16 | 3 | 10 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 19 | 4 | 10 | |
Ընդհանուր | 33 | 7 | 16 | 4 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 40 | 8 | 16 | |
Ինտեր | 2012–13 | 28 | 7 | 9 | 2 | 1 | 2 | 9 | 1 | 4 | 39 | 9 | 15 |
Ընդհանուր | 28 | 7 | 9 | 2 | 1 | 2 | 9 | 1 | 4 | 39 | 9 | 15 | |
Պարմա | 2013–14 | 34 | 12 | 8 | 2 | 1 | 0 | - | - | - | 36 | 13 | 8 |
2014–15 | 19 | 5 | 2 | 1 | 0 | 0 | - | - | - | 20 | 5 | 2 | |
Ընդհանուր | 53 | 17 | 10 | 3 | 1 | 0 | - | - | - | 56 | 18 | 10 | |
Սամպդորիա | 2015–16 | 21 | 2 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 2 | 4 |
Ընդհանուր | 117 | 37 | 37 | 8 | 3 | 0 | 12 | 3 | 5 | 137 | 43 | 42 | |
Ընդհանուրը կարիերայում | 416 | 115 | 85 | 40 | 10 | 2 | 56 | 15 | 11 | 512 | 140 | 108 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2003 | 2 | 1 |
2004 | 4 | 2 |
2005 | 2 | 0 |
2006 | 2 | 0 |
2007 | - | - |
2008 | 5 | 0 |
2009 | - | - |
2010 | 5 | 2 |
2011 | 8 | 4 |
2012 | 7 | 1 |
2013 | - | - |
2014 | 4 | 0 |
Ընդհանուր | 39 | 10 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Antonio Cassano: Prima Squadra» (Italian). U.C. Sampdoria. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «CASSANO È BLUCERCHIATO: «SONO FELICE, SEMPRE FORZA SAMP!»» (Italian). U.C. Sampdoria. 2015 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Antonio il terribile» [Antonio the terrible)] (Italian). Gazzetta dello Sport. 2006 թ․ հունվարի 1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marchegiani: "Cassano può fare la prima e la seconda punta. Pazzini al Milan..."» (Italian). F.C. Inter.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sampdoria complete Cassano swoop». UEFA.com. 2007 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Antonio Cassano». sportspundit.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «BARI IN THE BLOOD». A.C. Milan. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 11,0 11,1 Duncan White (2012 թ․ հունիսի 10). «Euro 2012: whole-hearted Antonio Cassano no longer Italy's rebel». The Telegraph. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Չար Երեխայի վերադարձը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «RELAZIIONE SEMESTRALE AL 31 DIICEMBRE 2000» (PDF). AS Roma (Italian). Borsa Italiana Archive. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Madrid unveil Cassano». UEFA.com. 2006 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ http://bo.asroma.it/UserFiles/755.pdf(չաշխատող հղում)
- ↑ «Antonio Cassano». The Telegraph. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Cassano cast out at Madrid». UEFA.com. 2006 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «La lunga storia di un fuoriclasse di nome Cassano» [The long history of a champion named Cassano] (Italian). Sampdoria.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Después de este primer año en la presidencia, mantengo la ilusión del primer día" ("After this first year as president, i have the illusion of the first day")» (Spanish). Real Madrid CF. 2007 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Գալիանի. «Կասսանոն կփոխարինի Ինձագիին, այլ ոչ թե Ռոնալդինյոին»(չաշխատող հղում)
- ↑ ««Միալնը» համաձայնության է հասել Կասսանոյի հետ պայմանագրի կնքման հարցում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ ««Միլանը» պաշտոնապես հայտարարեց Կասսանոյի տեղափոխման մասին». Чемпионат.ру. 2011 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Ufficiale: Antonio Cassano al Milan a titolo definitivo» (իտալերեն). Sampdoria.it. 2011 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Ufficialmente… Cassano!» (իտալերեն). AC Milan.com. 2011 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Կասսանո. «„Միլանից“ վերև միայն երկինքն է»(չաշխատող հղում)
- ↑ «Կասսանոյի գոլային փոխանցումը օգնում է «Միլանին» հաղթանակ տանել «Կալյարիի» դեմ խաղում». Чемпионат.ру. 2011 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Cagliari — Milan — 0:1» (իտալերեն). Corriere dello Sport.it. 2011 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Գալիանի. «Վստահ եմ որ Կասսանոն ամբողջությամբ ապաքինվել է»
- ↑ Կասսանոն տեղափոխվել է հիվանդանոց անմիջապես Հռոմից վերադառնալուց հետո
- ↑ Բժիշկ. «Կասսանոն կկարողանա դուրս գալ խաղադաշտ մի քանի ամսից»
- ↑ Կասսանոն կվերավիրահատվի վաղը առավոտյան
- ↑ Կասսանոյի վիրահատությունն անցել է բարեհաջող
- ↑ Կասսանոն կիրակի օրը դուրս է գրվելու հիվանդանոցից
- ↑ Կասսանոյին արգելված է վերադառնալ հին գործին
- ↑ «Միլան» — «Ֆիորենտինա» խաղի տեքստային հեռարձակումը
- ↑ ««Ինտերը» հաղթել է «Չեզենային» և կրկին մեծ շանսեր ունի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ հայտնվելու մեջ — Ֆուտբոլ — Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Giampaolo Pazzini: «Comunicato ufficiale AC „Milan"»» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 2012 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Mercato: «Antonio Cassano è dell´ „Inter"»» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC «Milano». 2012 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Offiziell: «„Inter" und „Milan" tauschen Stürmer Cassano und Pazzini»» (գերմաներեն). transfermarkt.de. 2012 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Filippo Grimaldi (2007 թ․ օգոստոսի 18). «Cassano si prende la Samp» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ufficiale: Antonio Cassano è tutto della Sampdoria». UC Sampdoria (Italian). 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Harrison Mead (2015 թ․ օգոստոսի 12). «Former Sampdoria XI: Can Cassano find a place in the lineup?». Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Garrone: "Cassano e Pazzini come Mancini e Vialli"» [Garrone: "Cassano and Pazzini like Mancini and Vialli"] (Italian). SampdoriaNews. 2009 թ․ փետրվարի 24. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sampdoria legend Vialli big fan of Cassano, Pazzini». tribalfootball.com. 2009 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
- ↑ Կասսանոն խփեց իր 100-րդ գնդակը իտալական Սերիա A-ում
- ↑ «Parma FC e Antonio Cassano: rescissione consensuale del contratto» (իտալերեն). Sito ufficiale del Parma FC. 26.01.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Կասսանոն կարող է համաձայնության հասնել «Ինտերի» հետ
- ↑ «Տերեկը» առաջարկություն է արել Կասսանոյին
- ↑ «Mancini: "Pazzini e Cassano come me e Vialli? Ci può stare" (Mancini: "Pazzini and Cassano like me and Vialli? It can be"» (Italian). TuttoMercatoWeb. 2009 թ․ մարտի 28. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Coppa Italia, la Samp stende l'Inter. Paura per Balotelli». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «La Lazio conquista la Coppa Italia Sampdoria piegata ai calci di rigore». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The end for Cassano?». Football Italia. 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 53,0 53,1 53,2 Marco Lignana (2015 թ․ օգոստոսի 12). «Tridente o fantasista Zenga adesso studia la Samp per Cassano» (Italian). La Repubblica. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Anthony Lopopolo (2014 թ․ հունիսի 5). «World Cup-Bound Antonio Cassano Never More Important to the Azzurri». Bleacher Report. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «AC Milan striker Antonio Cassano has heart surgery». BBC. 2011 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 56,0 56,1 «Player Profile». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 57,0 57,1 James Eve (2004 թ․ հունիսի 6). «'The future of Italian football'». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Antonio Cassano» (Italian). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Filippo Grassia (2009 թ․ օգոստոսի 20). ««Cassano? Qualcuno gli vuole male...»» (Italian). Il Giornale. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Nozze: Cassano ha detto "sì" Portofino abbraccia la coppia» (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2010 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Cassano e Carolina sposi. Matrimonio blindato a Portofino» (իտալերեն). Virgilio Sport. 2010 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Cassano diventa papà. E' nato Christopher» (իտալերեն). la Repubblica. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Felici per Antonio» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «E' nato Lionel, figlio di Cassano. Carolina lo annuncia su Twitter» (իտալերեն). la Repubblica. Milano. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Fiocco azzurro in casa Cassano, è nato Lionel» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC «Milano». 2013 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ 66,0 66,1 66,2 «A. Cassano». Soccerway. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Antonio Cassano». Vivo Azzurro. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Մարիո Բալոտելլիի հետ մի շարքում։
- ↑ La Gazzetta dello Sport
- ↑ «ESPN Soccernet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National team data Արխիվացված 2016-03-16 Wayback Machine
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.) (անգլերեն)
- 10 փաստ Կասսանոյի մասին (հոդվածը football.sport.com.ua կայքում)(չաշխատող հղում)
- Չար Երեխա (Ալեքսեյ Տրետյակի անրադարձը «Чемпионат.com» կայքում) Արխիվացված 2014-12-06 Wayback Machine
- Էջը Чемпионат.com կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Էջը EPSN Soccernet կայքում Արխիվացված 2012-04-28 Wayback Machine(անգլ.)
- Կասսանո. «Ես ստիպված էի հեռանալ «Ինտերից» Մացիարիի պատճառով» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Կասսանո» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ