Limbo
Limbo ([ˈlɪm.bəʊ]; անգլ. թարգմանաբար՝ «Լիմբոս»), Playdead կազմակերպության կողմից ստեղծված մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ, survival horror-ի էլեկմենտներով։ Խաղի նախնական տարբերակը Xbox 360-ի համար փորձարկվեց 2010 թվականին և նույն թվականի հուլիսի 21-ին։ Հաջորդ 3 տարիների ընթացքում թողարկվեց խաղի տարբերակները նաև Mac OS X, Microsoft Windows, PlayStation 3, Linux, Vita, iOS և Android և այլն օպերացիոն համակարգերի համար[7]։
Տեխնիկապես սա համարվում է 2D կողի պտտվող խաղ, որտեղ օգտագործվել է Box2D ֆիզիկական շարժիչ, ինչն էլ հնարավորություն է տալիս ղեկավարել շրջակա միջավայրերը և հերոսին։ Պրոտագոնիստը մի տղա է, ով փնտրում է իր քրոջը։ Խաղային աշխարհը, որը շատերի համոզմամբ կաթոլիկական լիմբոսն է, լի է բազմաթիվ թակարդներով։ Ստուդիան խաղի գեյմփլեյը անվանել է «փորձ և մահ» քանի որ, ողջ խաղի ընթացքում խաղի հերոսը սխալ որոշումների պատճառով անընդհատ մահանում է։ Limbo -ն ստեղծված է մոնոխրոմատիկ սև-սպիտակ երանգներով, մինիմալ շրջակայքով և էմբիենտային ձայնային ուղեկցությամբ։
Խաղը բազմաթիվ մրցանականեր է ստացել (լավագույն տեսողական ոճ, տեխնիկական կատարարում, ձայն) խաղային փառատոններում և կոնֆերենցիաններում, ինչպես նաև առաջադրվել է որպես «Տարվա խաղ»։ Նախագիծը բարձր գնահատականի է արժանացել լրագրողների կողմից։ Բազմաթիվ գրախոսների դուր է եկել խաղի գրաֆիկական կատարումը, հեշտ ղեկավարումը և նրանում թաքնված գլուխկոտրուկները։ Նույն ժամանակ, սյուժեն միաիմաստ չի ընդունվել․ որոշ քննադատներ գտել էին նրա մեջ թաքնված իմաստ, մյուսները այն համարում էին չափից դուրս շաղված և խաղի մասին ընդհանուր իմաստ չարտահայտող։ Շատ խաղացողներ բացասական ընդունեցին խաղի կարճ տևողությունը։ Ընդհանուր առմամբ վաճառվեց ավելի քան մեկ միլիոն Limbo խաղի օրինակ, ինչն էլ ստեղծողներին բերեց 8 մլն դոլլար շահույթ։
Սյուժե
Նկարագրություն
Խաղի պրոտագոնիստը մի անանուն տղա է, ով մոլորվում է անտառում՝ «դժոխքի ծայրին»[8]։ Հերոս փնտրում է իր կորած քրոջը և իր ճանապարհին հանդիպում է մարդկանց, ովքեր հարձակվում են իր վրա, կամ անհետանում են[9][10][11]։ Իր ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է փոքրիկ աղջկա, ով շողշողում էր, և անհետնում է, մինչ հերոսի նրան հասնելը[12]։ Անտառին հաջորդում են քաղաքային կառույցները[11]։ Ջարդելով ապակե պատը և հեռանալով լքված գործարանից, գլխավոր հերոսը ընկնում է հողի վրա։ Անցելով արահետով, նա մոտենում է նստած աղջկան, որը վախեցած վեր է կենում։ Հենց այս տեսարանով էլ խաղը ավարտվում է[13][14]։
Վերլուծություն
Խաղի բաց ավարտը չէր կարող մնալ առանց մեկնաբանությունների[15]։ Որոշ մեկնաբաններ կարծում էին, որ խաղը ներկայացնում է կաթոլիկական լիմբոսի տեսիլքը, որտեղ գտնվում են հոգիները, որոնք չեն ընկել ոչ դրախտ, ոչ քավարան և ոչ էլ դժոխք։ Լիմբոս ուղարկվում են բարեսիրտ մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն ընդունել քրիստոնեությունը։ Կան հորնված թեորիաներ, որ խաղում հերոսի հետ պատահած բոլոր թակարդները իրենցից ներկայացնում էին փորձություն, և որոնք անցնելով նա որպես վարձատրություն կստանար քրոջը միանալու հնարավորություն։ Հնարավոր է, որ տղան, ինչպես և աղջիկ մահացած լինեին հենց խաղի սկսզբից, և միայն նրանց վերջին հանդիպումը հնարավորություն կտա նրանց նորից վերադառնալ կյանք։ Ջարդված ապակին խորհրդանշում է, որ պրոտագոնիստը փախել է աշխարհից, որը համարվում է իր վերջին կանգառը երկնքի բարձրանալուց կամ վայրէջքից առաջ։
Համաձայն այլ մեկնաբանությունների, խաղային աշխարհը կազմում է մեր սեփական աշխարհի մասը։ Ջարդված աստիճանը խաղի վերջին հատվածում, որի շուրջ բոլորը թռչում էին ճանճերը հանդիասնում է ճանապարհ դեպի վերջնական մահ։ Մյուսները համարում էին, որ խաղը երազ է, որը հանկարծակի ընդհատվել է։ Հնարվոր է, որ տղան մահացել է խաղի սկզբնամասում, և հաջորդող ողջ դեպքերը տեղի են ունենում կյանքի և մահվան միջև։ Ելնելով տարբեր տեսակետներից կարելի է ասել, որ աղջկա հանկարծակի հայտվելը ազդարարում է վերադարձ դեպի կյանք ref name="arstech ending" />։ Այն հարցին թե ինչու է տղան հայտնվել լիբոսում ամենաբսուրդ պատասխաններից մեկը հետևյալն է՝ «Նա շատխոս է եղել»։
Տիեզերք
Գոյություն ունի մի թեորիա ըստ, որի կազմակերպության կողմից ստեղծված Inside և Limbo խաղերը տեղի են ունենում նույն տիեզերքում։ Համաձայն մի տարբերակի Limbo-ն Inside-ի նախաբանն է։ Մասնավորապես, նրանում գլխավոր հերոսը, ով նույնպես գործ է ունենում մակաբույծ որդերի հետ, որոնք կարող են ղեկավարել միայն խոզերին, այն ժամանակ երբ Limbo-յում որդերը կարող են կառավարել մարդկանց։ Inside-ում կան պահեր երբ հնարավոր է օգտագործել ձգողական ուժը ջրի հետ փորձարկումների ժամանակ, այն դեպքում երբ Limbօ խաղում այս փորձակումները կարելի է անել միայն օդի հետ։
Խաղի ընթացք
Համաձային ժանրային պատկանելիությանը խաղը 2D պլատֆորմեր է։ Ինչպես բազմաիվ նմանաժանր նախագծերում այստեղ էլ, խաղի ընթացքը հիմնված է հերոսի և շրջակա միջավայրի փոխգործունեության վրա։ Խաղացողը կարող է գնալ աջ, ձախ, կարող է ցատկել, կախվել պարանից և բարձրանալ աստիճաններով, ինչպես նաև հրել առարկաներ։ Խաղը ստեղծված է մինիմալիզմի ոճով՝ ողջ շրջակա միջավայրը սև-սպիտակ է, հաճախ հայտնվում են մոխրագույն երանգ, իսկ երաժշտությունը ստեղծում է հետապնդման և վտանգի զգացողություն[16][17]։ Limbo խաղի միջին տևողությունը կազմում է 4 ժամ, սակայն կան դիտորդներ խաղի վրա ծախսել են 3-ից 6 ժամ, կախված նրանից թե ինչ արագությամբ են նրանք լուծում գլուխկոտրուկները[18]։
Մթությունը թաքցնում է շատ վտանգներ, նրանցում կարող են լինել արջերի համար նախատեսված թակարդներ, հրեշներ և անգամ մեծ սարդ։ Թշնամիներ համարվում են որդերը, որոնք նստում են գլխավոր հերոսի գլխին և այդ պահից սկսած նա սկսում է գնալ նույն ուղղությամբ մինչև դուրս չի գալիս լուսավորված տարածք կամ որդը չի սատկում[19]։ Բացի դա, հանդիպում են արգեսսիվ երեխաներ, ովքեր կարող են նետել քարեր և վառվող անիվներ[20]։
Նախագծի երկրորդ մասում գոյություն ունեն մեխանիական ծուղակներ, ինչպիսիք են գլուխկոտրուկներ կապված հոսանքի հետ, գրավիտացիոն և այլ մեխանիզմների։ Շատ թակարդներ չեն երևում մինչև այն պահը, երբ չեն աշխատում և սպանում պրոտագոնիստին։ Մահանալ կարելի է ընկնելով բարձր տեղից, առարկաի հարվածից, խեղտվելուց, հոսանքից, կրակոցից և այլն։ Խաղի այսպիսի մեթոդը կոչվում է «փորձ և մահ» (անգլ.՝ Trial and death)[21].։ Մահվան ամեն տարբերակ ուղղեկցվում է իրական անիմացիայով՝ կտրվող վերջույթներով, արյան ժայթքով և այլն[22][23]։ Ինքնապահպանման ժամանակ պրոտագոնիստը վերադառնում է մոտակա անվտանգ գոտի[24]։
Ստեղծման պատմություն
Կառուցվածք և ստեղծում
Խաղը ստեղծվել է Playdead ստուդիաի կողմից, աշխատակիցների հիմանական թիմը կազմված էր երեք հոգուց՝ Դինո Պատտիը (դան․՝ Dino Patti), Յեպպե Կարլսենը (դան․՝ Jeppe Carlsen) և Արնտ Ջենսենը (դան․՝ Arnt Jensen)։ Limbo-ի նախագիծը պատրաստ էր արդեն 2004 թվականին։ Այդ ժամանակ Յեպպե Կարլսեննաշխատում էր IO Interactive-ում։ Անկախ նրանից, որն այնտեղ նա լավ էր վաստակում սակայն նա գոհ չէր թիմից, ինչն էլ վատ է անդրադրձել իր գործունեության վրա։
Իր խոսքերով, առաջնային խնդիր որպես այդպիսին եղել է տրամադրության փոխանցումը։ Արնտը նկարել է առաջին ուրվագիծ, որում բացակայում էր գլխավոր հերոսը։ Յենսենը շարունակեց ստեղծագործելը ևս մի քանի տարի ստեղծելով էսքիզը և փորձելով այն ծրագրավորել խաղի նախնական տարբերակը Visual Basic-ով։ Վիրտուալ միջավայրի վրա աշխատելուց հետո նա հասկացավ, որ նրան անհրաժեշտ է հավելյալ օգնություն։ Եվ նա ձեռնամուխ է լինում, գեղարվեստական թրեյլեր ստեղծմանը, որի հիմնական նպատակը ծրագրավորողներին դեպի իր նախագիծ կանչելն էր[25]։ Տեսանյութը մեծ հետաքրքրություն առաջացրեց համացանցում։ Եվ սրա արդյունքով Յենսենին միացան Դինոն և Պատտին։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում Պատտին զբաղվեց ծրագրավորմամբ, մինչև այն պահը երբ հասկացավ, որ սա բարդ նախագիծ է երկուսի համար։ Եվ նրանք սկսեցին թիմին ավելացնել ևս մի քանի մասնգետներ։ Ծրագրավորողների հիմնական թիմը, որը կազմված էր 8 հոգուց, ֆրիլանսերների միջոցով ընդլայնվեց և հասավ 16-ի[26]։
Ի սկզբանե նախագիծը ֆինանսավորում էին անձամբ Յենսենը և Պատտին, հետագայում խաղի բյուջեն ավելացրեց «Հյուսիսային խաղեր» անգլ.՝ Nordic Game Program) կազմակերպության կողմից, իսկ արդեն հետագայում նախագծի ավարտին գումար ներդրեցին հզոր ներդրողներ։
Playdead-ը անտեսեց ներդրողների և քննադատների խորհուրդները, առ այն, որ անհարաժեշտ է նախագծին ավելացնել մուլտիփլեեր, որ ավելացնեն փուլերի հաջորդաբար բարդացումը և խաղի ընթացքի երկարացնումը։ Պատտիի խոսքերով, նա զգում էր, որ այս փոփոխությունները կավերի Յենսենի օրիգինալ պատկերացումը[27]։ Դինոն ծիծաղով է հիշում, թե ինչպես էր ներդրողներից մեկը առաջարկել, մեծացնել գլխավոր հերոսի տարիքը ավելացնելով նրան բեղեր[28]։ Նախագիծը 30 ամսյա փորձարկումների շրջան է անցել[27][29], և որոշ բաներ ավելացել են խաղի թողարկումից 2 ամիս առաջ։ Playdead-ը Limbo խաղը ստեղծել է Microsoft Visual Studio-ի միջոցով։
Թողարկում
Limbo-ն թողարկվեց 2010 թվականի հուլիսի 21-ին, Xbox Live-ի համար[30]։ Այդ ժամանակ արդեն Entertainment Software Rating Board-ը դասակարգել էր խաղը այնպիսի պլատֆորմների համար, ինչպիսիք են՝ PlayStation 3-ը և Microsoft Windows-ը։ Ինչին ի պատասխանը Playdead-ը հայտնեց, որ չի պատրաստվում թողարկել խաղը այս համակարգերի համար։ Հետո Պատտին պարզաբանեց, որ ստուդիայում քննարկվել է խաղի հարմարացումը Sony-ի խաղային համակարգերի և անձնական համակարգիչների համար, սակայն երկար քննարկումներից հետո եկան այն եզրակցության, որ խաղը կդառնա Xbox-ի համար բացառիկ։ Ծրագրավորողները նշեցին, որ կազմակերպությունը նրանց «առաջնակարգ օգնություն» է ցուցաբերել[31]։
2011 թվականի հուլիսին օգտատերերը հայտնաբերեցին, որ Limbo-ի թրեյլեր հայտնվել է Steam-ում։ Դա թույլ տվեց լրագրողներին ենթադրել, որ խաղը կթողարկվի Microsoft Windows-ի համար[32]։ Բացի սա 2011 թվականի դեկտեմբերին թողարկվեց խաղի տարբերակը նաև Mac OS X-ի համար, և տարածվեց Mac App Store-ի միջոցով։ Իսկ արդեն 2012 թվականի մայիսին խաղը հասանելիություն ստացավ նաև Linux-ի համար ref name="mac version">Nunneley, Stephanny (2011 թ․ նոյեմբերի 10). «Limbo sells over 1 million, Mac version before year's end». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.</ref>[33]։
Ծանոթագրություններ
- ↑ Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
- ↑ GOG.com — 2008.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Steam — 2003.
- ↑ Humble Store
- ↑ All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
- ↑ PEGI Rating Database
- ↑ Антон Датий, Денис Майоров. (2016 թ․ հուլիսի 7). «Внутри лимба. Анализ концовки Inside» (ռուսերեն). Игромания. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Alexander, Leigh (2010 թ․ փետրվարի 18). «Road To The IGF: Limbo's Dino Patti». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Hatfield, Daemon (2010 թ․ մարտի 2). «IGF-Nominated Limbo Headed to XBLA». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Gillon, Kieron (2010 թ․ փետրվարի 22). «IGF Factor 2010: Limbo». Rock, Paper, Shotgun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 11,0 11,1 Teti, John (2010 թ․ հուլիսի 19). «Limbo». Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Williams, Christian (2010 թ․ հուլիսի 26). «Limbo». A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Kuchera, Ben (2010 թ․ հուլիսի 29). «Limbo's ending: what does it all mean? The many theories». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Cowan, Danny (2010 թ․ հուլիսի 28). «Critical Reception: Playdead's Limbo». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Sapieha, Chad (2010 թ․ հուլիսի 22). «Playing in Limbo». The Globe and Mail. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Miller, Greg (2010 թ․ մարտի 12). «GDC 10: Limbo Hands-on». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Noble, McKinley (2010 թ․ հուլիսի 19). «Limbo». GamePro. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Kyle Orland. (2010 թ․ հուլիսի 27). «Analysis: Limbo's Completion Time - What's in a Length?» (անգլերեն). Gamasutra. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Thompsen, Michael (2010 թ․ սեպտեմբերի 14). «How Limbo Came To Life». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Линар Феткулов (2010 թ․ հուլիսի 19). «Обзоры > Limbo» (ռուսերեն). Igromania.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Hatfield, Daemon (2010 թ․ հուլիսի 19). «Limbo Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Sapieha, Chad (2010 թ․ հուլիսի 22). «Playing in Limbo». The Globe and Mail.
- ↑ Gaskill, Jake (2010 թ․ հուլիսի 19). «Limbo». G4 TV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «'Limbo' simply beautiful». Toronto Sun. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Ostroff, Joshua (2010-09). «Arty For the Ages». Exclaim!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Caoili, Eric (2010 թ․ մարտի 10). «IGF Finalist Limbo To Release On XBLA This Summer». Game Set Watch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 27,0 27,1 Tilley, Steve (2010 թ․ հուլիսի 24). «'Limbo' fans want answers». Toronto Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Edge Staff. (2012 թ․ սեպտեմբերի 26). «The Making Of: Limbo (page 2)» (անգլերեն). Edge. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Nutt, Christian (2012 թ․ փետրվարի 24). «Hanging in Limbo». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Martin, Garrett (2010 թ․ հուլիսի 26). «Summer games: Dark 'Limbo' provides cool action». Boston Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Yin-Poole, Wesley (2011 թ․ հուլիսի 12). «Limbo on PS3, Steam: why now?». Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Senior, Tom (2011 թ․ հունիսի 6). «Limbo trailer on Steam hints at PC release». PC Gamer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Groen, Andrew (2011 թ․ դեկտեմբերի 21). «Limbo now available in Mac App Store, Steam will have to wait». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.