GCC
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
GNU Compiler Collection-ը (GCC) GNU Project-ի կողմից ստեղծված կոմպիլյատորների համակարգ է, որն ապահովում է տարբեր ծրագրավորման լեզուներ։ GCC-ն GNU-ի գործիքների բազմության հիմնական բաղադրիչներից է։ Բացի GNU օպերացիոն համակարգի պաշտոնական կոմպիլյատոր լինելուց, GCC-ն նաև հարմարեցված է որպես ստանդարտ կոմպիլյատոր շատ այլ ժամանակակից Unix-անման օպերացիոն համակարգերի կողմից, ինչպիսիք են՝ Linux-ը, BSD ընտանիքը և macOS-ը։ GCC-ն ներդրվել է շատ պրոցեսորների ճարտարապետությունների մեջ, և լայնորեն օգտագործվել է կոմերցիոն և արտոնագրված ծրագրային գործիքների մեջ։ GCC-ն նաև առկա է ներդրված պլատֆորմների մեծամասնությունում, ինչպիսիք են՝ Symbian-ը, AMCC-ն և Freescale Power Architecture-ի վրա հիմնված միկրոսխեմաները։
Իրականում GNU C Compiler անվանումն առաջացել է սկզբում միայն C ծրագրավորման լեզվի հետ կապ ունենալու պատճառով։ GCC 1.0-ն ստեղծվել է 1987 թվականին և կոմպիլյատորը ընդլայնվել է ապահովելու համար նաև C++ լեզուն։ Ավելի ուշ այն ընդլայնվել է Fortran, Pascal, Objective-C, Java, Ada և այլ ծրագրավորման լեզուներ ապահովելու համար։
Free Software Foundation-ը (FSF) տարածում է GCC-ն GNU General Public License (GNU GPL) արտոնագրով։ GCC-ն համարվում է անվճար ծրագրային ապահովման լավ օրինակ։
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «GCC» հոդվածին։ |
|