Օվալաձև աշխատասենյակ
Արտաքին տեսք
Օվալաձև աշխատասենյակ, (անգլ.՝ Oval Office), ԱՄՆ նախագահների աշխատասենյակը Սպիտակ տանը։
Գտնվում է շենքի արևմտյան թևում։ Ունի երեք մեծ պատուհաններ, որոնք նայում են հարավ, և չորս դուռ։ Արևելյան դուռը դուրս է գալիս վարդագույն այգի, արևմտյան դուռը` ոչ մեծ առանձնասենյակ և ճաշասենյակ, իսկ հյուսիսարևելյան դուռը` նախագահի քարտուղարի սենյակ[1]։ Նախագահի աշխատասեղանը հարավային պատուհանների տակ է։ Հյուսիսային մասում բուխարի է։
Կառուցվել է 1909 թվականին, առաջին տերը եղել է նախագահ Ուիլյամ Տաֆտը[2]։
Սենյակի մեծ տրամագիծը 10.9 մ է, փոքր` 8.8 մ, իսկ առաստաղի բարձրությունը 5.6 մ է։
Պատկերասրահ
-
Բարաք Օբաման օվալաձև աշխատասենյակում, նոյեմբերի 2, 2010
-
Նախագահ Օբաման օվալաձև աշխատասենյակոմ, հոկտեմբերի 20, 2009
-
Նախագահ Բարաք Օբաման օվալաձև սենյակում գոլֆ է խաղում սենատորների և կոնգրեսականների հետ: Ավանդույթի հիմնադիրը Լինդոն Ջոնսոնն է:
-
Օվալաձև աշխատասենյակի տեսքը վերևից նախագահ Ջորջ Բուշի օրոք` 2001 թվականին: Նա ընտրել է ավելի մեղմ գույներ, քան իր նախորդը` օգտագործելով գորշ դարչնագույնի երանգները:
-
Հանդիսավոր ձեռքսեղմում բուխարու առաջ: Հազվագյուտ լուսանկարներից է, երբ բուխարիում կրակ կա: Հանդիսավոր հյուրը Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն է: 2003, մարտ
-
Աշխատասենյակը 1999 թվականին՝ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք: Նրա պատվերով սենյակը ձևավորվել է ոսկեգույն, մուգ կարմիր և կապույտ գույներով:
-
Օվալաձև սենյակը 1988 թվականին՝ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի օրոք: Առաջին տիկին Նենսի Ռեյգանի ցանկությամբ սենյակի կահավորանքի մեջ գորգ է ավելացվել:
-
Աշխատասենյակը Ջերալդ Ֆորդի օրոք:
-
Աշխատասենյակը Ռիչարդ Նիքսոնի օրոք: Որպես հիմնական աշխատասենյակ նախագահը օգտագործել է մեկ այլ սենյակ: Նկարում նախագահը օվալաձև աշխատասենյակում գոլֆ է խաղում կոմիկ դերասան Բոբ Հոուպի հետ:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Օվալաձև աշխատասենյակ։ Պատմական լուսանկարներ(չաշխատող հղում)
- Սպիտակ տան թանգարանը։ Օվալաձև աշխատասենյակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվալաձև աշխատասենյակ» հոդվածին։ |
|