Jump to content

Քևին Մալկյուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Քևին Մալկյուի
Kévin Malcuit
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 31, 1991(1991-07-31)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Շատնե-Մալաբրի
Հասակ 178 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 2
Պատանեկան կարիերա
2001-2008 Ֆրանսիա Ռասինգ Փարիզ
2008-2010 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Ֆրանսիա Մոնակո II 39 (5)
2010-2012 Ֆրանսիա Մոնակո 3 (0)
2012   Ֆրանսիա Վանն 12 (2)
2012-2014 Ֆրանսիա Ֆրեժյուս Սանտ Ռաֆայել 38 (2)
2014-2015 Ֆրանսիա Նյոր 39 (2)
2015-2017 Ֆրանսիա Սենտ Էտիեն 34 (0)
2017-2018 Ֆրանսիա Լիլ 23 (0)
2018-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2018

Քևին Մալկյուի (ֆր.՝ Kévin Malcuit, հուլիսի 31, 1991(1991-07-31)[1], Շատնե-Մալաբրի), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

Մոնակո

Մալկյուին Մոնակոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Թուլուզի դեմ խաղում[3][4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հուլիսի 23-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Սեդանի դեմ խաղում[5]։ Մոնակոյի առաջին թիմի կազմում Մալկյուին անցկացրեց ընդամենը 5 հանդիպում։ 2012 թվականի ձմռանը ֆրանսիացին վարձավճարով միացավ Ազգային առաջնությունում հանդես եկող Վաննին[6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 21-ին՝ Փարիզի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 1-ին՝ Օրլեանի դեմ խաղում[8][9]։ Վաննի կազմում Մալկյուին անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Նյոր

2012 թվականին Մալկյուին անվճար տրանսֆերով միացավ Ազգային առաջնությունում հանդես եկող Ֆրեժյուս Սանտ Ռաֆայելին[10]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 1․5 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 2 գոլի հեղինակ։ 2014 թվականի հունվարի 9-ին Մալկյուին տեղափոխվեց Նյոր[11]։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 18-ին՝ փոխարինման մտնելով Բրեստի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին գոլը Լիգա 2-ում խփեց 2015 թվականի փետրվարի 20-ին՝ Վալենսյենի դեմ խաղում[14][15]։ Նյորի կազմում անցկացրած 42 խաղերում Մալկյուին դարձավ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ ընդգրկվելով 2014-15 մրցաշրջանի Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում[16]։

Սանտ Էտիեն

2015 թվականի օգոստոսի 28-ին Մալկյուին 4 տարվա պայմանագիր կնքեց Սենտ Էտիենի հետ[17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ Նանտի դեմ խաղում[19]։ Դեկտեմբերի 13-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Մոնակոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 64-րդ րոպեին[20]։ 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Այաչոյի դեմ խաղում Մալկյուին դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Սենտ Էտիենին հաղթել 2-0 հաշվով[21]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բեյտար Երուսաղեմի դեմ խաղում[22]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 15-ին՝ Մայնցի դեմ խաղում[23]։ Սենտ Էտիենի կազմում Մալկյուին անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։

Լիլ

2017 թվականի հուլիսի 8-ին Մալկյուին 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Նանտի դեմ խաղում[26]։ Նոյեմբերի 20-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[27]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց 2018 թվականի ապրիլի 21-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[28]։ Մայիսի 12-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Դիժոնի դեմ խաղում[29]։ Լիլի կազմում Մալկյուին անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ[30]։

Նապոլի

2018 թվականի օգոստոսի 8-ին Մալկյուին 11 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[31][32][33]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մոնակո 2010–11 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
2011–12 Լիգա 2 2 0 1 0 1 0 4 0
Ընդհանուր 3 0 1 0 0 0 1 0 5 0
Վանն (վարձավճար) 2011–12 Լիգա 3 12 2 0 0 0 0 12 2
Ֆրեժյուս Սանտ Ռաֆայել 2012–13 33 2 2 0 0 0 35 2
2013–14 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 38 2 2 0 0 0 0 0 40 2
Նյոր 2013–14 Լիգա 2 6 0 0 0 0 0 6 0
2014–15 29 2 2 0 1 0 32 2
2015–16 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 39 2 2 0 0 0 1 0 42 2
Սենտ Էտիեն 2015–16 Լիգա 1 9 0 3 0 0 0 12 0
2016–17 25 0 2 0 7 0 0 0 34 0
Ընդհանուր 34 0 5 0 7 0 0 0 46 0
Լիլ 2017–18 Լիգա 1 23 0 1 0 1 0 25 0
Նապոլի 2018–19 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 149 6 11 0 7 0 3 0 170 6

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - K. Malcuit - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «AS Monaco - FC Toulouse, Sep 18, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2010/2011 - 6ème journée - AS Monaco / Toulouse FC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «CS Sedan-Ardennes - AS Monaco, Jul 23, 2011 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. foot-national.com (2012 թ․ հունվարի 30). «Vannes : Kévin Malcuit (Monaco) débarque en prêt». Foot National (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Paris FC - OC Vannes, Feb 21, 2012 - Championnat National - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «US Orléans - OC Vannes, Mar 1, 2012 - Championnat National - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Orléans 2-2 Vannes / National 2011/2012». www.footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. foot-national.com (2012 թ․ հուլիսի 27). «Fréjus St Raphaël : Kevin Malcuit (Monaco) a signé». Foot National (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Niort mise sur Malcuit». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «FC Chamois Niort - Stade Brest 29, Apr 18, 2014 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Niort 1-2 Brest / Ligue 2 2013/2014». www.footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Valenciennes FC - FC Chamois Niort, Feb 20, 2015 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Valenciennes 1-3 Niort / Ligue 2 2014/2015». www.footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «L'équipe type de la saison». France Football (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  17. foot-national.com (2015 թ․ օգոստոսի 28). «Saint-Étienne : Malcuit a signé (officiel)». Foot National (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  18. «Malcuit presque Stéphanois». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  19. «AS Saint-Étienne - FC Nantes, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «AS Monaco - AS Saint-Étienne, Dec 13, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  21. «GFC Ajaccio - AS Saint-Étienne, Apr 2, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  22. «AS Saint-Étienne - Beitar Jerusalem, Aug 25, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «1.FSV Mainz 05 - AS Saint-Étienne, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Lille complete double signing of Mendes and Man Utd target Malcuit | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  25. «Lille finalise deals for Mendes and Malcuit». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  26. «LOSC Lille - FC Nantes, Aug 6, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  27. «Olympique Lyon - LOSC Lille, Nov 29, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  28. «Olympique Marseille - LOSC Lille, Apr 21, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  29. «LOSC Lille - FCO Dijon, May 12, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  30. «Kevin Malcuit | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  31. «Official: Napoli sign Malcuit from Lille | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  32. «Kevin Malcuit completes Napoli switch». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  33. «Napoli sign Malcuit from Lille». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  34. «Kévin Malcuit». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Մալկյուի» հոդվածին։