Jump to content

Վոլֆգանգ Փեթերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վոլֆգանգ Փեթերսեն
գերմ.՝ Wolfgang Petersen
Ծնվել էմարտի 14, 1941(1941-03-14)[1][2][3]
ԾննդավայրEmden, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4]
Մահացել էօգոստոսի 12, 2022(2022-08-12)[5][6] (81 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
ԿրթությունGerman Film and Television Academy Berlin? և Gelehrtenschule des Johanneums?
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոսցենարիստ և ռեժիսոր
ԱմուսինUrsula Sieg? և Marie-Antoinette Borgel?
Պարգևներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» և «Վաստակների համար» բավարիական շքանշան
IMDbID ID 0000583

Վոլֆգանգ Փեթերսեն (գերմ.՝ Wolfgang Petersen, մարտի 14, 1941(1941-03-14)[1][2][3], Emden, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4] - օգոստոսի 12, 2022(2022-08-12)[5][6], Բրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն

Մանկություն, երիտասարդություն և առաջին աշխատանքը ռեժիսուրայի ոլորտում

Վոլֆգանգ Փեթերսենը ծնվել է 1941 թվականի մարտի 14-ին Էմդենում առևտրականի ընտանիքում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ապրել է Մեքլենբուրգում։ 1950 թվականին տեղափոխվել է Համբուրգ։ Դեռ դպրոցական տարիքում իր 8 մմ տեսաժապավենով սկսել է նկարել իր առաջին ֆիլմերը։ Առաջին ռեժիսորական աշխատանքը Փեթերսենը ստանձնել է Համբուրգի Երիտասարդ թատրոնում, որտեղ նա տարբեր մանկական ներկայացումների ժամանակ ռեժիսոր էր հանդիսանում։ Դրան զուգահեռ նա աշխատում էր որպես ռեժիսորի օգնական և դերասան, այցելում էր դերասանական դպրոց։ 1965 թվականից սկսում է ուսումնասիրել թատերագիտություն Բեռլինում և Համբուրգում։ 1966 թվականին փոխում է բաժինը կինոյի և հեռուստատեսության ակադեմիա, նկարահանում է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, և որպես ավարտական աշխատանք ներկայացնում է Ես քեզ կսպանեմ, Վոլֆ ֆիլմը։

Կարիերան Գերմանիայում

1971 թվականից Փեթերսենը աշխատում է գերմանական հեռուստատեսությունում, աշխատանքներ է ներկայացնում մի շարք հեռուստաալիքներով։ 1973/74 թվականներին նկարահանում է Մեր երկուսից մեկը ֆիլմը և պարգևատրվում դրա համար[8]։ 1977 թվականին իր Հետևանքներ ֆիլմի աշխատակիցների՝ օպերատոր Չարլի Սթայնբերգի, դերասան Յուրգեն Պրոխնովի և կոմպոզիտոր Կլաուս Դոլդինգերի հետ հայտնվում է սկանդալի մեջ։ Այն առաջին ֆիլմն էր հոմոսեքսուալության մասին, որը Գերմանիայում քննադատության արժանացավ, սակայն մեծ հաջողությամբ ընդունվեց արտասահմանում։

Կարիերան Հոլիվուդում

1980 թվականին ռեժիսորի ունեցած հաջողությունների հետևանքով Բավարիա կինոստուդիան Փեթերսենին է հանձնում միջազգային շուկային միտված «Նավակը» ֆիլմի (Լոտարա-Գյունթերա Բուհայմայի վեպի հիման վրա) նկարահանումը։ Խիստ իրատեսական ֆիլմը, որը ներկայացնում է սուզանավերի պատերազմները, բուռն քննարկումներ է առաջացնում Արևմտյան Գերմանիայում և արտասահմանում։ Այս մասին են վկայում ֆիլմի Օսկարի 6 անվանակարգում (ռեժիսուրա, սցենար, օպերատոր, ձայն, ձայնային մոնտաժ) ներկայացված լինելը։ Դրանից հետո Փեթերսենը ձեռնամուխ է լինում Միխաել Էնդեի բեսթսելերի հիման վրա նկարահանված «Անվերջանալի պատմություն» ֆիլմի աշխատանքներին։ Ֆիլմի բյուջեն կազմել է շուրջ 50 միլիոն գերմանական մարկ։ Ինչպես և «Նավակը» ֆիլմի դեպքում հեղինակը հեռանում է գրքային սյուժեից՝ էլ ավելի գրավելով հանդիսատեսի հետաքրքրությունը։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր և ռեժիսորի օգնական

Վոլֆգանգ Փեթերսեն, 2006
  • 1965: Քաղաք ծխնելույզների վրա / Stadt auf Stelzen
  • 1967: Մեկը, մյուսը / Der Eine, der Andere
  • 1967: Կկվի տարիները / Kuckucksjahre
  • 1968: Կարմիր դրոշը / Die rote Fahne
  • 1969: Ոչ ես / Ich nicht
  • 1971: Ես կսպանեմ քեզ, Վոլֆ / Ich werde dich töten, Wolf
  • 1972: Աննան և Տոտոն / Anna und Totօ
  • 1973: Մշուշ / Smog
  • 1973: Վան դեր Վալկը և հարուստները / Van der Valk und die Reichen
  • 1974: Գիշերային ցուրտ / Nachtfrost
  • 1974: Մեր երկուսից մեկը / Einer von uns beiden
  • 1974: Խաչին դրված / Aufs Kreuz gelegt
  • 1975: Քաղաքը հովտում / Die Stadt im Tal
  • 1975: Որոշ տեղերում սառույց / Stellenweise Glatteis
  • 1975:Կարճ միացում / Kurzschluß
  • 1976: Երջանիկ Հանսը / Hans im Glück
  • 1976: Չորսն ընդդեմ բանկի / Vier gegen die Bank
  • 1977: Հասունության վկայականը / Reifezeugnis
  • 1977: Հետևանքները / Die Konsequenz
  • 1978: Սև ու սպիտակ, ինչպես օրերն ու գիշերները / Schwarz und weiß wie Tage und Nächte
  • 1981: Նավակը / Das Boot
  • 1984: Անվերջանալի պատմություն / Die unendliche Geschichte
  • 1991: Մահը հայելու մեջ / Tod im Spiegel
  • 1993: Կրակի գծում։ Երկրորդ հնարավորություն / In the Line of Fire – Die zweite Chance
  • 1995: Բռնկում / Outbreak – Lautlose Killer]
  • 1997: Համար մեկ ինքնաթիռը / Air Force One
  • 2000: Փոթորիկը / Der Sturm
  • 2004: Տրոյա / Troja
  • 2006: Պոսեյդոն / Poseidon
  • 2016: Չորսն ընդդեմ Բանկի / Vier gegen die Bank

Պրոդյուսեր

  • 1997: Լաբիրինթոս առանց ելքի / Labyrinth ohne Ausweg
  • 1999: 200-ամյա տղամարդը / Der 200 Jahre Mann
  • 2001: Գործակալությունը / The Agency

Մրցանակներ

Վոլֆգանգ Փեթերսոնի աստղը Բեռլինի Աստղերի պուրակում
  • 1973: Prix Italia - «Մշուշ»
  • 1974: Գերմանական կինոփառատոն - «Մեր երկուսից մեկը»
  • 1978: Ադոլֆ Գրիմ մրցանակ - «Հետևանքները»
  • 1981: Բավարական կինոմրցանակ - «Նավակը»
  • 1982: Գերմանական կինոմրցանակ - «Նավակը»
  • 1983: Օսկարի նոմինացիա - «Նավակը»
  • 1984: Ոսկե կտավ - «Անվերջանալի պատմություն» Die Unendliche Geschichte
  • 1997: Բամբի - Համար մեկ ինքնաթիռը
  • 2003: Բավարիական պատվո շքանշան
  • 2006: Ոսկե տեսախցիկ
  • 2010: Աստղ Բեռլինի աստղերի պուրակում
  • 2012: Գերմանական ռեժիսորական Մետրոպոլիս մրցանակ[9]

Գրականություն

  • Թիմ Հեփթներ, Գերմանական կինոինստիտուտ / գերմանական կինոթանգարան։ Նավակը. Crew der U96-ի փնտրտուքներով։ Հենշել հրատարակչություն, Բեռլին 2006, ISBN 3-89487-550-X.
  • Հելմուտ Զորգե, Դեպի Ամերիկա ! – Արտագաղթյալները պատմում են։ Ռոլֆ Հեյն հավաքածու, Մյունխեն 2009, ISBN 978-3-89910-438-7.
  • Հանս - Միշաել Բոք, CineGraph – Գերմանախոս ֆիլմերի բառապաշար. (Loseblattsammlung), B1-B6, F1-F22, E1-E22. edition text + kritik,Մյունխեն 2012, ISBN 978-3-86916-158-7.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Փեթերսեն» հոդվածին։