Ջորջ Քորթնի
Ջորջ Քորթնի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Spennymoor, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | University of Chester? |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Պարգևներ և մրցանակներ |
Ջորջ Քորթնի MBE (անգլ.՝ George Courtney, հունիսի 4, 1941թ․), անգլիացի ֆուտբոլային մրցավար՝ Դուրհեմից։ Նա մասոն էր։ Նաև աշխատել է որպես դպրոցի տնօրեն։
Մրցավարական կարիերա
1961 թվականին սկսել է մրցավարել Սպենիմորի դպրոցական ֆուտբոլային հանդիպումները։ Հետագայում նա դարձել է Հյուսիսային ֆուտբոլային լիգայի մրցավարի օգնական և մրցավար։ 1971 թվականին դարձել է Ֆուտբոլի լիգայի գծավար։ 1974 թվականին՝ 33 տարեկանում ընդգրկվել է Ֆուտբոլի լիգայի մրցավարների ցուցակում[1]։
1977 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի մրցավարի արտոնագիր։ 1979 թվականին մրցավարել է Անգլիայի Սուպերգավաթի խաղը, որում հանդիպել էին «Լիվերպուլը» և «Արսենալը»[1]։
1980 թվականի մայիսին նա եղել է Անգլիայի Գավաթի եզրափակչի մրցավարը, որում «Վեստ Հեմ Յունայթեդը» հաղթել է «Արսենալին»։
1983 թվականին Քորթնին դատել է Ֆուտբոլայի լիգայի գավաթի եզրափակիչը, որտեղ «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակից հետո հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Եղել է 1984 թվականի Եվրոպայի առաջնության մրցավար՝ դատելով Դանիայի և Իսպանիայի հավաքականների միջև կիսաեզրափակիչը։
Աշխատել է 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում (սպասարկել է խմբային փուլի մեկ հանդիպում և երրորդ տեղի համար խաղը), իսկ հետո՝ 1990 թվականի աշխարհի աշխարհությունում (սպասարկել է խմբային փուլի մեկ և 1/8 եզրափակիչ հանդիպումը)[1]։
1989 թվականի մայիսին նա եղել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակիչի մրցավարը, որում «Բարսելոնան» հաղթել է «Սամպդորիային»։
1991 թվականին՝ 50 տարեկանում, նա դուրս մնաց ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակից։ Նա 1991/92 մրցաշրջանում շարունակեց սպասարկել հանդիպումներ Անգլիայում, ներառյալ 1992 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչը, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեստին»։ Վերջին խաղը, որը նա դատեց, հանդիսանում էր նորաստեղծ Պրեմիեր Լիգայի փլեյ-օֆֆի խաղը՝ «Բլաքբըրն Ռովերսի» և «Լեսթեր Սիթիի» միջև։ 1991/92 մրցաշրջանի վերջում Քորթնին հեռացավ մրցավարությունից[1]։
Հետագայում նա աշխատել է որպես ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ զբաղվելով մարզադաշտերի աուդիտով և հանդիսատեսի հոսքի կառավարման խնդիրներով։
Ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար 1991 թվականին ստացել է Բրիտանական կայսրության շքանշան (MBE)[2]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «"Refereeing means everything to me": the story of George Courtney» (անգլերեն). Palatinate. 2017 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ United Kingdom list: London Gazette (28 December 1990), page 13.
Աղբյուրներ
- Профиль судьи на сайте EU-Football.info(անգլ.)