Jump to content

Պարի տենդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պարի տենդը
Տեսակհեռուստասերիալ
Ժանրդեռահասային սիթքոմ, ամերիկյան սիթքոմ, սիթքոմ, կատակերգություն, հեռուստակատակերգություն և երաժշտական ֆիլմ
ՍտեղծողChris Thompson?
ՌեժիսորՋոել Ցվիք[1]
Գլխավոր դերերումԲելա Թորն[1], Զենդայա[1], Դևիս Քլիվլենդ[1], Roshon Fegan?[1], Քենթոն Դյութի[1], Անիտա Լուիզ Բարոնե[1], Անելիզ վան դեր Պոլ[1], Ջեք Փլոթնիք[1], Ջեյ Թոմաս[1], Ֆիլ Մորիս[1], Գարետ Կլեյթոն[1], Մերի Ջո Քեթլեթ[1], Օլիվիա Հոլթ[1], Քենդիս Ազարա[1], Հեյլի Լու Ռիչարդսոն[1], Մաքս Էրիխ[1], Լեքսի Քոնթուրսի[1], Տոհորու Մասամունե[1], Կիրա Կոսարին[1], Ադամ Իրիգոյեն[1], Աթիքուս Շաֆեր[1], Աննա Ականա[1], Բադդի Հանդլսոն[1], Ջեյմս Պատրիկ Ստյուարտ[1], Teala Dunn?[1], Joel Brooks?[1], Քարեն Մարույամա[1], Զեյն Էմորի[1], Ֆիլիպ Էնթոնի-Ռոդրիգես[1], Քամերոն Բոյս[1], Ռենե Թեյլոր[1], Մեգի Ուիլեր[1] և Քերոլայն Սանշայն
Արտադրող երկիր ԱՄՆ[2]
Լեզու(ներ)անգլերեն[2]
ԿերպարներRocky Blue?, Ty Blue? և CeCe Jones?
Գործողության վայրՉիկագո
Հեռարձակում
ԱլիքDisney Channel
Սկզբնական եթերնոյեմբերի 7, 2010նոյեմբերի 10, 2013
IMDbID 1661326

Պարի տենդը (անգլ.՝ Shake It Up), Disney Channel-ի կողմից հրապարակված բազմասերիանոց ֆիլմ։ Ֆիլմը երկու պատանի աղջիկների մասին է, ովքեր պարում են «Պարի տենդը» հեռուստաշոուի մեջ։ Ֆիլմի ստեղծողը Կրիս Տոմպսոնն է։ Պրեմիերան կայացել է նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում։

2011 թվականի սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ֆիլմն ունենալու է երկրորդ եթերաշրջան։ Այն ավարտվեց հատուկ շուրջօրյա սերիայով, որի վերնագիրն էր՝ «Պարի տենդը. Պատրաստված է Ճապոնիայում»։ 2012 թվականի հունիսի 9-ին հայտարարվեց, որ ֆիլմն ունենալու է նաև երրորդ եթերաշրջան։ Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 14-ին, սակայն դերասանակն կազմում որոշ փոփոխություններ էր տեղի ունեցել, դերասանական կազմից դուրս էր եկել Կենտոն Դյուտին (Գյուտերի դերակատար)։

2013 թվականի հուլիսի 25-ին Disney Channel-ը որոշեց, որ ֆիլմը չի ունենա չորրորդ եթերաշրջան։

Սցենար

Երկու լավագույն ընկերուհիներ՝ Րոկկի Բլյուն (Զենդեյա) և Սիսի Ջոնսը (Բելա Թորն), ոչ առանց իրենց ընկեր Դյուսա Մարտինեսի հետ (Ադամ Իրիգոյեն) իրականացնում են իրենց վաղեմի երազանքը՝ դառնալ մասնագիտացված պարուհիներ, չէ որ նրանք մասնակցում էին «Պարի տենդը» հեռուստաշոուին։ Սիսին և Րոկկին բախվում են դեռահասների խնդիրների հետ և այդուհանդերձ մասնակցում են շաբաթական հեռուստատեսային շոուին, որտեղ կան իրենց մրցակիցները, մասնավորապես նրանց եղբայրն ու քույրը՝ Գյունտերը (Կենտոն Դյուտի) և Տինկան (Կերոլային Սանշայն)։ Նաև Սիսին Րոկկիին ներ է քաշում բազմաթիվ խնդիրների մեջ։ Յուրաքանչյուր սերիայում ի հայտ է գալիս Տայ Բլյուն (Ռոշոն Ֆիգան), Րոկկի մեծ եղբայրը, Ֆլին Ջոնսը (Դեվիս Կլիվլենդ), Սիսիի փոքր եղբայրը և Դյուս Մարտինեսը։

Գլխավոր հերոսներ

  • Սեսսիլիյա «Սիսի» Ջոնս (Բելա Թորն), 13-ամյա աղջիկ (հետագայում լրանում է 14, 15 և 16)։ Նա կարմրահեր է, ունի շագանակագույն աչքեր։ Ատում է ուսումը։ Ինչպես և Րոկկին հրաշալի պարում է։ «Պարի տենդը» հեռուստաշոուի մասնակից։ Հագնվում է նորաձև։ Անընդհատ Րոկկիին քաշում է տարբեր տեսակի պատմությունների մեջ։ Ատում է Գյունտերին և Տինկին, բայց ավելի ուշ սկսում է ընկերություն անել Տինկիի հետ։ Նրան և փոքր եղբորը պահում է միայնակ մայր Ջորջիան (Անիտա Բարոնե), ով աշխատում է ոստիկանությունում։ Նա տառապում է դիսլեքսիա հիվանդությամբ։ Ֆիլմում այս թեմային մի ամբողջ սերիա է նվիրված։ Այդ իսկ պատճառով Սիսին չի սիրում հաճախել դպրոց, անգամ վախենում է («Ես ամեն օր վախենում եմ, որ ինձ ինչ որ բան կառաջադրեն բարձր կարդալ!»)։ Հղում. Բելա Թորնը, ով խախում էր այս կերպարը, իրականում տառապում էր դիսլեքսիա հիվանդությամբ։
  • Րոկել «Րոկկի» Օպռա Բլյու (Զենդեյա), 13-ամյա աղջիկ (հետագայում լրանում է 14, 15 և 16)։ Նա ունի մուգ շագանակագույն գանգուր մազեր (ավելի կարճ, քան Սիսիինը) և շագանակագույն աչքեր։ Րոկկին գերազանցիկ է և ամենալավ աշակերտն է դպրոցում, ոչ մի անգամ դասերը բաց չի թողել։ Ինչպես Սիսին, նա էլ լավ է պարում։ Հագնվում է նորաձև, այնպես ինչպես Սիսին։ Ատում է Գյունտերին և Տինկին, ավելի ուշ ընկերություն է անում Տինկի հետ։ Նրան և եղբորը դաստիարակում են Մարսի Բլյուն (Կարլա Ռենատա) և հայրը՝ Կյորտիս Բլյուն, ով բժիշկ է (Ֆիլ Մորրիս)։ Հղում. Ֆիլմում, հերոսուհին, ում դերը խաղում է Զենդեյան, ով 13 տարեկան էր ֆիլմում, իրականում 14 տարեկան էր։
  • Ֆլին Ջոնս (Դեվիս Կլիվլենդ), Սիսիի փոքր եղբայրը։ 8-ամյա երեխա (հետագայում լրանում է 9, 10, 11 տարեկան)։ Շատ խորամանկ է։ Երբ ինչ որ մեկը զանգահարում է, կամ ինչ որ մեկը թակում է դուռը սովորություն ունի ասելու՝ «ԵՍ ԲԱՑՈՒՄ ԵՄ, ՄԱՄ!» կամ «ԵՍ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՄ, ՄԱՄ!»։ Չի սիրում ուսումը Սիսիի նման։ Ունի բուսաբան ընկեր՝ Հենրի անունով։ Սիրում է վիդեո խաղեր։
  • Տայ Բլյու (Ռոշոն Ֆիգան), Րոկկիի մեծ եղբայրը։ Երազում է դառնալ հայտնի ռեպեր։ Լավ պարում է։ Իրեն համարում է նորաձև և հմայիչ։ Հաճախ անախորժություների մեջ է ընկնում Դյուսի և Ֆլիննի հետ։ 1-ի սեզոնի 5-րդ սերիայում ժամադրության է գնում Տինկայի հետ, քանի որ Գյունտերը նրան գումար էր տվել, սակայն ավելի ուշ հասկանում է, որ Տինկան գեղեցկուհի է և նա իրեն դուր է գալիս, սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում։
  • Դյուս Մարտինես (Ադամ Իրիգոյեն), Րոկկիի և Սիսիի լավագույն ընկերը։ Հանդիպում է Դինա Գարսիայի հետ (Էյնսլի Բեյլի)։ Անընդհատ քայլում է բաճկոնով։ Ինչպես և Դինան նա «խաբեբա» է։ Վաճառում է տարբեր ապրանքներ, որը պահում է բաճկոնի մյուս մասում։ Նրան հաճախ անվանում են «հաստահոնք», փարթամ հոնքերի պատճառով։ Հաճախ անախորժությունների մեջ է ընկնում Տաեի և Ֆլիննի հետ։ Ունի մեծ թվով հարազատներ։
  • Գյունտեր Խեսսենխեֆֆեր (Կենտոն Դյուտի), Րոկկիի և Սիսիի թշնամին։ Տինկի զույգ եղբայրը։ Նա և Տինկին ունեն տարօրինակ կերպով ներկայանալու ձև։ Ունի գերմանական ակցենտ։ Ծնունդով «փոքր լեռնային երկրից է», ավելի կոնկրետ Լիխտենշտայնից։ Հագնում է փայլուն հագուստներ։ Հաճախ թվում է, որ նա համակրանք ունի Սիսիի նկատմամբ։ Սերիաներից մեկում, պարզ է դառնում, որ նա մտածում է, որ երբ ինքը և Տինկան մեծանան կամուսնանան։ Հղում. Իրական կյանքում Կենտոնը հանդիպում էր Կերոլային Սանշայնի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվում են։
  • Տինկա Խեսսենխեֆֆեր (Կերոլային Սանշայն), Րոկկիի և Սիսիի թշնամին։ Գյունտերի զույգ քույրը։ Նա և Գյունտերն ունեն տարօրինակ կերպով ներկայանալու ձև։ Ունի գերմանական ակցենտ։ Հագնում է փայլերով շորեր։ Ծնունդով «փոքր լեռնային երկրից է», ավելի կոնկրետ Լիխտենշտայնից։ 5-րդ սերիայում նա ժամադրության է գնացել Տայի հետ, նա գիտեր, որ Գյունտերը նրան վճարել է, սակայն նրանք ինչ որ բան էին զգում միմյանց հանդեպ։ Սակայն ավելի ուշ ամեն ինչ տեղն է ընկնում։ Հղում. Իրական կյանքում նա հանդիպում էր Կենտոն Դյուտիի հետ, սակայն նրանք բաժանվում են։

Երկրորդական հերոսներ

  • Գարրի Ուայլդ (Harry Wilde, դերակատարը Բրենդոն Ջոնսոնն է), «Պարի տենդը» հեռուստաշոուի ինքնասիրահարված հաղորդավարը։ Իրեն համարում է գեղեցիկ։ Խոսելաձևը նման է ժամանակակից պատանիների խոսելաձևին։ 5-րդ սերիայում փորձում է սիրախաղ անել Սիսիի մայրիկի հետ։ Անընդհատ մոռանում է իր ենթակաների անունները։ Այսպես, Սիսիին և Րոկկիին անվանում է «Կոկո և Րիկկի», իսկ Գյունտերին և Տինկային՝ «Գաստոն և Սվինկա»։
  • Ջորջիա Ջոնս (Georgia Jones, դերակատարը Անիտա Բարոնեն է), Սիսիի և Ֆլիննայի մայրիկը։ Բաժանված է։ Աշխատում է ոստիկանությունում։
  • Մարսի Բլյու (Marcy Blue, դերակատարը Կարլ Րենատան է), Րոկկիի և Տայայի մայրը։ Ամուսնացած է Կյորտիս Բլյուի հետ։ Երևում է մի քանի սերիաներում։
  • Կյորտիս Բլյու (Curtis Blue, դերակատարը Ֆիլ Մորրիսն է), Րոկկիի և Տայայի հայրը։ Ամուսնացած է Մարսի Բլյուի հետ։ Երևում է մի քանի սերիաներում։ Բժիշկ է։
  • Հենրի (Henry, դերակատարը Բադդի Խենդլեսոնն է), Ֆլինի ընկերն է։ Բուսաբան է։ Չնայած տարիքին արդեն ուսանող է, և հաճախ աշխատում է որպես ուսուցիչ։ Հաճախ Ֆլիննի հետ ընկնում է տարբեր իրավիճակների մեջ։
  • Դինա Գարսիյա (Dina Garcia, դերակատարը Էյնսլի Բեյլին է), Դյուսի ընկերուհին։ Խաբեբա է Դյուսի նման։ Հարուստի աղջիկ է։
  • Քեռի Ֆրենկ (Frank, դերակատարը Ջիմ Պիրրին է), Դյուսի քեռին է։ Պիցցերիայի սեփականատերը։ Անընդհատ ծաղրում է Դյուսին։
  • Կլաուս Խեսսենխեֆֆեր (Claus Hessenheffer, դերակատարը Նիկոլայ Բրայկոն է), Գյունտերի և Տինկի ոչ հարազատ եղբայրը։ Շատ չար տղա է։
  • Լոգան «Սկուտեր երեխա» (Logan, դերակատարը Լեո Հովարդն է), Ջերեմի հրշեջի որդին, ով շուտով դառնում է Ջորջիի ամուսինը։

Սերիաներ

Եթերաշրջան Դրվագներ Սկզբնական ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտը
1 21 2010 թվականի նոյեմբերի 7 2011 թվականի օգոստոսի 21
2 28 2011 թվականի սեպտեմբերի 18 2012 թվականի օգոստոսի 17
3 26 2012 թվականի հոկտեմբերի 14 2013 թվականի նոյեմբերի 10

Ծանոթագրություններ