Jump to content

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Изображение логотипа
ՏեսակՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և հրատարակչություն
Հիմնադրված էհոկտեմբերի 16, 1945
ՎայրՀռոմ, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենQu Dongyu?[1]
Մայր ընկերությունՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ[2]
Դուստր ընկերություններSomalia Water and Land Information?, FAO Representation in Ghana?, FAO Representation in China? և FAO representation in Kenya?
Կայքfao.org(անգլ.)(արաբ.)(չին.)(ֆր.)(ռուս.)(իսպ.)
Մասնակից էDigital Public Goods Alliance?[3]
 Food and Agriculture Organization of the United Nations Վիքիպահեստում

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO, անգլերեն՝ Food and Agriculture Organization, ֆրանսերեն՝ Organisation des Nations unies pour l'alimentation et l'agriculture, իտալերեն՝ Organizzazione delle Nazioni Unite per l'Alimentazione e l'Agricoltura), միջազգային կազմակերպություն, Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված գործակալություն։

Հիմնադրվել է 1945 թվականին։ Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը։ Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում։ Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը։ Նստավայրը Հռոմում է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։