Jump to content

Յուրի Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Յուրի Ամիրյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1938(1938-11-12)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 23, 2004(2004-01-23) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ժենյա Ավետիսյան

Յուրի Բաբկենի Ամիրյան (նոյեմբերի 12, 1938(1938-11-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2004(2004-01-23), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան։

Դերասանուհի Ժենյա Ավետիսյանի ամուսինն է։

Կենսագրություն

1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` Արմեն Գուլակյանի կուրսը։ 1962 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան[1]։ Մասնակցել է հեռուստա և ռադիոներկայացումների, ճանաչվել է նաև որպես ասմունքող[2]։

1968 թվականից նկարահանվել է կինոյում։

Դերերը թատրոնում

  • Բաբիկ - «Վարդանանք»
  • Վարուժան- Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
  • Լյուդովիկոս- Բուլգակովի «Սոփերի կյանքը»
  • Լիմոն- Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»
  • Լյուդվիկ- «Մոլիերի կյանքը»
  • Բլիքի- Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը»

Ֆիլմագրություն

Տարի Ֆիլմ Դեր
2002 Ճանապարհորդություն բարկացած տղամարդ
1993 Քույրիկը Լոս Անջելեսից
1989 Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ դրվագ
1988 Շունչ Ազատ Երեմի
1987 Մեզանից երեքը
1985 Վերջին կիրակին Գևորգ
1985 Կապիտան Առաքել
1984 Արքա Ջոն Լյուդովիկ
1976 Ծնունդ փախստական
1968 Նռան գույնը դրվագ

Ծանոթագրություններ

  1. «Յուրի Ամիրյան». zarkfoundation.com.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.