Jump to content

Մարտվիլի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մարտվիլի վանք
მარტვილის მონასტერი
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Մարտվիլի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՎրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը7-րդ դար և 10-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Հիմնադրված7-րդ դար և 10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Martvili monastery Վիքիպահեստում

Մարտվիլի վանք (վրաց.՝ მარტვილის მონასტერი), քրիստոնեական վանական համալիր, որը տեղակայված է Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Մարտվիլ փոքրիկ քաղաքում։

Պատմություն

Մարտվիլի վանքի գտնվելու վայրը դեռևս հնագույն ժամանակներում ծառայել է, որպես հեթանոսական մշակույթի կենտրոն և սրբավայր։

Վանքի հարևանությամբ վեր է խոյացել հսկայական կաղնու ծառ, որը հեթանոսական շրջանում ծառայել է, որպես պտղաբերության և բարգավաճման կուռք։ Այստեղ կատարվել են զոհաբերություններ։ Վրաստանում քրիստոնեության մուտքից հետո ծառը հատվել է։ Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է 7-րդ դարում և անվանվել է ի պատիվ Սուրբ Անդրեասի, ով քրիստոնեական ուսմունքի քարոզիչն էր Սամեգրելոյի տարածաշրջանում։

Մարտվիլի վանական համալիրը քոչվորական արշավանքների հետևանքով քանդվել է և հիմնովին վերանորոգվել է 10-րդ դարում։ Պահպանվել են եկեղեցու որմնանկարները 14-17-րդ դարերի։

Տես նաև

Պատկերասրահ

Գրականություն

  • ბერიძე ვ., ძველი ქართული ხუროთმოძღვრება, თბ., 1974;
  • ჩუბინაშვილი გ., ქართული ხელოვნების ისტორია, ტ. 1, ტფ., 1936;
  • ბერაძე თ., მენაბდე ლ., საღარაძე შ., ქართული საბჭოთა ენციკლოპედია, ტ. 6, გვ. 458, თბ., 1983 წელი.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտվիլի վանք» հոդվածին։