Մարիա Թերեզա Ավստրիացի
Մարիա Թերեզա Ավստրիացի ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1638[1][2][3] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 30, 1683[1][2][4][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ[5] |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Իսպանիա և Պորտուգալիայի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Ամուսին | Լյուդովիկոս XIV[6] |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV, մայր՝ Իզաբելլա Ֆրանսիացի |
Զբաղեցրած պաշտոններ | Consort of France? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լուի Դոֆին Ֆրանսիացի[6], Marie Thérèse, Madame Royale?, Philippe Charles, Duke of Anjou?[4], Princess Anne Élisabeth of France?[4], Princess Marie Anne of France?[4] և Louis François, Duke of Anjou?[4] |
Ստորագրություն | |
Marie Thérèse of Austria Վիքիպահեստում |
Մարիա Թերեզա Ավստրիացի, Իսպանիայի ինֆանտա, Պորտուգալիայի ինֆանտա, Ավստրիայի դքսուհի(իսպ.՝ María Teresa de Austria; ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche; սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]), Ֆիլիպ IV Իսպանացու և Եղիսաբեթ Ֆրանսիացու դուստրը։ Նա եղել է Ֆրանսիայի թագուհին` Լյուդովիկոս XIV-ի կինը և Մեծ Դոֆինի մայրը։ Իսպանիայում ապրած տարիներին նրան նկարել է Դիեգո Վելասկեսը։ 1660 թվականին, Ֆրանս-իսպանական պատերազմից հետո նա ամուսնացել է Լյուդովիկոս XIV-ի հետ, սակայն ժամանակի քաղաքական կյանքում փոքր դեր է խաղացել։ 1700 թվականին իսպանական ժառանգության պատերազմին հանգեցրած Բուրբոնների նկրտումներն Իսպանիայում կապված էին նրա հետ։ Թագուհի եղած ժամանակ նա առնվազն մեկ անգամ եղել է նաև Ֆրանսիայի ռեգենտ իր ամուսնու փոխարեն։
Վաղ տարիներ
Ի ծնե անունը Մարիա Թերեզա էր։ Նա եղել է Իսպանիայի արքա Ֆիլիպ Չորրորդի և Եղիսաբեթ Ֆրանսիացու միակ ողջ մնացած դուստրը։ Ի ծնե նրան տրվել են Իսպանիայի և Պորտուգալիայի Ինֆանտայի և Ավստրիայի Արքիդքսուհու տիտղոսները, եղել է Հաբսբուրգների իսպանական ճյուղի ներկայացուցիչ։
Ամուսնություն
Մարիա Թերեզան, Իսպանիայի Ինֆանտան և Ավստրիայի Արքիդքսուհին, ամուսնացել է Լյուդովիկոս XIV Ֆրանսիացու հետ 1660 թվականի հունիսի 3-ին Ֆուենտեռաբիայում։ Նրա հայրը Ֆիլիպ Չոր8որդը և ամբողջ իսպանական արքունիքն ուղեկցում էին նրան դեպի Բիդասոա գետի վրայի Փասիանների կղզի, որտեղ Լյուդովիկոսը և նրա արքունիքը դիմավորում են Մարի Թերեզին։ 1660 թվականի հունիսի 7-ին նա մեկնել է իր հայրենի երկիր Իսպանիայից։ Հունիսի 9-ին նա Սան Ժան դե Լյուզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կրոնական արարողակարգով ամուսնացել է Լուի XIV հետ։ Եկեղեցին հատուկ այդ իրադարձության համար վերանորոգվել էր։
Հայտնի էր որպես Մարի Թերեզ Ավստրիացի։ Նա Լյուդովիկոս XIV-ից ունեցել է վեց երեխա։ Մարիա Թերեզան աչքի չընկնող կյանք է վարել իր իսպանացի օգնագանների շրջապատում և ստիպված էր հաշտվել իր ամուսնու բազմաթիվ սիրային պատմությունների հետ, որոնցից ամենահայտնիներն էին Լուրզա դե լա Վալիերիի և տիկին Մոնտեսպանի հետ կապերը։ Նա Իսպանիայի ներկայիս արքա Ֆիլիպ VIի ուղիղ նախնին է։
Մահ և ժառանգություն
1683 թվականի հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Մարիա Թերեզան հիվանդացել է։ Մարիա Թերեզան մահացել է տանջալի մահով 1683 թվականի հուլիսի 30-ին, Վերսալում, տիկին Մաինթենոնի ձեռքերում։ Նա թաղվել է Փարիզի արվարձանային Սեն Դենի աբբայությունում 1683 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նրա շիրիմը ավերվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
Երեխաներ
- Լուի ֆրանսիացի, Ֆրանսիայի դոֆին (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]) Ֆրանսիայի դոֆին ամուսնացել է Մարիա Աննա Վիկտորիա Բավարիացու հետ, և ունեցել է զավակ։
- Աննա Եղիսաբեթ Ֆրանսիացին (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]) մահացել է փոքր տարիքում։
- Մարիա Աննա Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]) մահացել է մանուկ հասակում։
- Մարի Թերեզ Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]) հայտնի է որպես «տիկին Ռոյալ», սակայն մահացել է մանուկ հասակում։
- Ֆիլիպ Չարլզ Ավստրիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում։
- Լուի Ֆրանկո Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ[5]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Deutsche Nationalbibliothek Record #119150182 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թերեզա Ավստրիացի» հոդվածին։ |
|