Jump to content

Խորաքանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Խորաքանդակ Անգկոր Վատի պատին

Խորաքանդակ (ֆր.՝ bas-relief — ցածր ռելիեֆ), քանդակագործության տեսակ։ Հարթությունից (կամ մակերեսից) խոր ընկած քանդակապատկեր։ Խորաքանդակը (այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր) կիրառվել է Հին Եգիպտոսի քանդակագործության մեջ, հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։

Խորաքանդակը ճարտարապետական կառույցների զարդարման տարածված ձև և բոլոր ժամանակների դեկորատիվ եղանակ, որն հայտնի է պալեոլիթի ժամանակներից. առաջին խորաքանդակները ժայռափոր պատկերներն էին[1]։ Խորաքանդակները նաև հաճախ տեղ են գտնում հուշարձանների պատվանդաններին, կոթողների, հուշատախտակներին, մետաղադրամներին, շքանշաններին և գեմմաներին։

Որպես ճարտարապետական դեկորի մի մաս խորաքանդակը կարող է զարդարել հենասյունները, ճակտոնները, եզրազարդերը, կամարները, խոյակները։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ա. Ի. Սոմով (1890–1907). «Ваяние». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորաքանդակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 87