Ժակ Պարսամյան
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ժակ Պարսամյան ֆր.՝ Jacques Barsamian | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1943 |
Ծննդավայր | Նիս |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2024[1] (81 տարեկան) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող |
Ժակ Պարսամյան (ֆր.՝ Jacques Barsamian, մարտի 17, 1943, Նիս - դեկտեմբերի 1, 2024[1]), ֆրանսահայ երգիչ, գրող և լրագրող, որը մասնագիտացած էր ռոք երաժշտության մեջ[2]։ Նա համագործակցել է Rock & Folk-ի, Europe 1-ի, France Inter-ի և RMC-ի հետ: Ֆրանսուա Ժուֆայի հետ համատեղ նա հեղինակ է նաև ռոքի և հանրաճանաչ երաժշտության վերաբերյալ մի շարք աշխատությունների[3]։
Կենսագրություն
Ժակ Պարսամյանն իր լրագրողական գործունեությունը սկսել է վաղ վաթսունականներին «Դիսկո Ռևյու» պարբերականում, այնուհետև «Փոփ երաժշտություն» և «Ռոք և ֆոլկ» ամսագրերում՝ դառնալով մասնագիտացված մամուլի նորարարներից և կարևոր դեմքերից։ Նա հարցազրույցներ է վերցրել համաշխարհային խոշոր աստղերից բազմաթիվ ամսագրերի համար և ներկայացրել «Երաժշտական ավտոմատ» հաղորդումը Fréquence Paris Plurielle 106.1 FM և այլ ալիքներով[2]:
Բացի այդ, Ժակ Պարսամյանը լրագրող Ֆրանսուա Ժուֆայի հետ համագործակցելով ստեղծել է այս թեմայով կարևոր գրականություն, մասնավորապես՝ «Ռոքի պատմությունը» (Taillandier)։ Նա նաև վարել է բազմաթիվ ռադիոհաղորդումներ, այդ թվում՝ «Կամպուս»-ը Միշել Լանսելոտի և Ֆրանսուա Ժուֆայի հետ «Եվրոպա 1» ալիքով[2]:
Ծագումով Նիսից Ժակ Պարսամյանը նաև ղեկավարել է Polydor ձայնագրման ընկերությունը (1977-1983): Նա նաև փորձել է իրեն երգչի դերում՝ ձայնագրելով մի քանի սկավառակ[2]։
Պարսամյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, 81 տարեկանում[2]։
Աշխատություններ Ֆրանսուա Ժուֆայի հետ
- Johnny Story (1975)
- Stones Story (1976)
- Elvis Presley Story (1977)
- Idoles Story (Yéyé Story) (1978)
- L’Âge d’or du rock ’n’ roll (1980)
- L’Âge d’or de la pop music (1982)
- L’Âge d’or du yéyé (1983)
- L’Âge d’or du rock & folk (1985)
- L’Âge d’or de la rock music (1986)
- L’Aventure du rock (1989)
- Johnny, 50 ans (1992)
- L’Encyclopédie de la black music (1994)
- L’Encyclopédie du rock américain (1996)
- Johnny 60 ans (2002)
- Les Stones 40 ans de rock & roll (2003)
- Histoire du rock (2005)
- Génération Johnny (2010)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Décès de Jacques Barsamian - Nouvelles d'Arménie en Ligne
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eckian, Jean (2 December 2024). «Décès de Jacques Barsamian». Nouvelles d'Arménie Magazine (French). Վերցված է 2 December 2024-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jacques BARSAMIAN». Star Bene (French). Արխիվացված է օրիգինալից 24 February 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
- Jacques Barsamian discography at Discogs
|