Jump to content

Էվա Ժոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էվա Ժոլի
 
Կուսակցություն՝ «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
Կրթություն՝ French National School for the Judiciary?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր, իրավաբան և փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1943(1943-12-05)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Grünerløkka, Օսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն  Ֆրանսիա և  Նորվեգիա
 
Կայք՝ evajoly.fr
 
Պարգևներ

Էվա Ժոլի (ֆր.՝ Eva Joly, ի ծնե Գրու Եվա ֆարսեթ ֆր.՝ Gro Eva Farseth, դեկտեմբերի 5, 1943(1943-12-05)[1], Grünerløkka, Օսլո, Նորվեգիա), ֆրանկո-նորվեգական ծագմամբ ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ։

2009 թվականին Եվրոպա էկոլոգիա կուսակցության ընտրական կոալիցիայից դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ 2011 թվականի հուլիսի 12-ին Ժոլին դարձել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ «Եվրոպա էկոլոգիա կանաչներ» կուսակցությունից[3]։

Կենսագրություն

Գրու Էվա Ֆարսեթը ծնվել է 1943 թվականին աղքատ ընտանիքում, որը բնակվում էր Օսլոյի բանվորական թաղամասերից մեկում։ «Միսս Նորվեգիա» գեղեցկության մրցույթի ժամանակ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը՝ 18-ամյա Եվան լքել է հայրենի երկիրը և ընդունվել Փարիզի համալսարաններից մեկի իրավագիտության ֆակուլտետ։ Ուսմանը զուգընթա՝ աշխատանքի է ընդունվել Ժոլի ազգանունով մի ընտանիքի մոտ՝ որպես սպասուհի։ Հենց այս աշխատանքի ժամանակ է նա ծանոթացել Պասկալ Ժոլիի հետ։ Վերջինս ընտանիքի ավագ զավակն էր և սովորում էր բժշկական ֆակուլտետում։ Պասկալը ու Էվան ամուսնացել են 1967 թվականին։ Զույգը ունեցել է դուստր, ով հետագայում դարձել է իրավաբան և որդի, ով հետագայում դարձել է ճարտարագետ[4]։

Կարիերա

Ավարտելով համալսարանը՝ Ժոլին հոգեվերլուծական կլինիկայում աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու։ Սակայն 38 տարեկանում Ժոլին որոշում է դադարեցնել գործունեությունը՝ ընդունվելով Փարիզի Դատավորների դպրոց։ Օռլեանի դատավորի օգնականից Ժոլին հասել է Փարիզի արդարադատության պալատի ֆինանսական բաժնի ղեկավար։

Ավելի ուշ, Ժոլին դարձել է տնտեսական հարցերով զբաղվող (արբիտրաժային) բավականին հայտնի դատավոր։ Առավել հայտնի է դարձել, ի շնորհիվ, սկանդալային «Էլֆի գործի» (ֆր.՝ Affaire Elf), որի համաձայն, 1996 թվականին Elf Aquitaine նավթային ընկերության ղեկավարությունը և որոշ քաղաքական գործիչներ մեղադրվեցին կաշառք վերցնելու մեջ։ Կաշառքի չափը կազմել է մի քանի միլիոն եվրո։ Ընդ որում, պայմանագրերը կնքվել են Աֆրիկայի մի քանի երկրներում, իսկ պետական գործիչները մեղադրվում էին պետական միջոցները մսխելու մեջ[5]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  2. https://www.transparency.org/en/press/investigating-magistrate-in-france-and-coalition-that
  3. «E.V.A J.O.L.Y 2012 – Le site beauté et shopping d'Eva». evajoly2012.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  4. «Кандидаты: большие и маленькие». Le Courrier de Russie (ռուսերեն). 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  5. «Кто такая Ева Жоли, кандидат «зелёных»?». Le Courrier de Russie (ռուսերեն). 2012 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Ժոլի» հոդվածին։