Jump to content

Զինվորի պատմությունը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.


Զինվորի պատմությունը
անգլ.՝ A Soldier's Story
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ[1] և դրամա[1]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքԶինվորի պիեսը
Թվական1984
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆորման Ջուիսոն[1][2][3]
ՊրոդյուսերՆորման Ջուիսոն
Սցենարի հեղինակՉարլզ Ֆուլլեր
ԴերակատարներՀովարդ Ռոլինզ, Ադոլֆ Ցեզար[2][3], Դևիդ Ալան Գրիր, Լարրի Ռայլի, Դենզել Վաշինգտոն[2], Փեթի Լաբել, Արթ Էվանս[2], Դենիս Լիպսկոմ, Ռոբերտ Թաունսենդ, Ուիլյամ Ալեն Յանգ, Ուինգս Հաուսեր, Ջոն Հենքոք, Դևիդ Հարրիս, Թրեյ Ուիլսոն[4] և Robert Townsend?
ՕպերատորՌասել Բոյդ
ԵրաժշտությունՀերբի Հենքոք
Պատմվածքի վայրԼուիզիանա
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն101 րոպե

«Զինվորի պատմությունը» (անգլ.՝ A Soldier’s Story, ԽՍՀՄ կինովարձույթում առավել հայտնի «Զինվորական պատմություն»), գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորը Նորման Ջուիսոնն է։ Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին։ Պիեսը էկրանավորվել է Չ. Ֆուլլերի կողմից։

Սյուժե

Գործողությունները կատարվում են 1944 թվականին։ Լուիզիանայում գտնվող ամերիկյան զինվորական բազայում արտակարգ դեպք է տեղի ունենում. գնդակահարվում է աֆրոամերիկացի սերժանտ Ուոտերսը։ Կապիտան Դրենպորտի սպանության հետաքննության վարումը հանձնարարվում է սևամորթ իրավաբանին։ Սպիտակ սպաները և սևամորթ զինվորները ցնցված էին այդ որոշումից, նրանցից շատերը երբեք չէին հանդիպել սևամորթ սերժանտի։ Անցնելով հարցաքննության՝ Դևենպորտը արագ հասկանում է, որ ճշմարտության փնտրտուքներում հույս դնել չի կարելի…

Դերերում

  • Հ. Ռոլինզ՝ կապիտան Դևենպորտ
  • Ա. Սիզար՝ սերժանտ Ուոտերս
  • Ա. Էվանս՝ շարքային Ուիլկի
  • Դ. Ալան Գրիր՝ կապրալ Կոբբ
  • Դ. Հարիս՝ շարքային Սմոլլզ
  • Դ. Լիպսկոմ՝ կապիտան Թեյլոր
  • Լ. Ռայլի՝ Սի-Ջեյ Մեմֆիս
  • Ռ. Թուսենդ՝ կապրալ Էլլիս
  • Դենզել Վաշինգտոն՝ շարքային Պիտերոսոն
  • Ուիլյամ Ալլեն Յանգ՝ շարքային Հենսոն
  • Պ. Լաբելլ՝ Մեծն Մերի

Մրցանակներ և անվանակարգեր

  • 1984 — Տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում է հայտնվել ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով։
  • 1985 — Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արժանացել է ոսկե մրցանակի։
  • 1985 — երեք անվանակարգերում արժանացել է «Օսկար» մրցանակի. լավագույն ֆիլմ (Նորման Ջուիսոն, Ռոնալդ Շվերի, Պատրիկ Պալմեր), երկրորդ պլանի լավագույն դերասան (Ադոլֆ Սիզար), լավագույն ադապտացիայի ենթարկված սցենար (Չարլզ Ֆուլլեր)։
  • 1985 — «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացել է երեք անվանակարգերում. լավագույն ֆիլմ՝ դրամա, երկրորդ պլանի լավագույն դերասան (Ադոլֆ Սիզար), լավագույն սցենար (Չարլզ Ֆուլլեր)։
  • 1985 — «ԱՄՆ ռեժիսորների գիլդիա» մրցանակում ստացել է անվանակարգ՝ լավագույն ռեժիսորի ֆիլմի համար (Նորման Ջուիսոն)։
  • 1985 — «ԱՄՆ սցենարիստների գիլդիա» մրցանակում ստացել է անվանակարգ՝ լավագույն սցենարի համար (Չարլզ Ֆուլլեր)։
  • 1985 —Էդգար Ալլան Պոյի մրցանակում ստացել է անվանակարգ՝ լավագույն ֆիլմի համար (Չարլզ Ֆուլլեր)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ