Բրանիսլավ Իվանովիչ
Բրանիսլավ Իվանովիչ սերբական կիրիլիցա՝ Бранислав Ивановић | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Բրանիսլավ Իվանովիչ | ||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1984 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Սրեմսկա-Միտրովիցա, Հարավսլավիա | ||
Հասակ | 1.88 սմ | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | Կենտրոնական և աջ Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Չելսի ՖԱ | ||
Համար | 2 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001–2002 թթ. 2002–2003 թթ. 2003–2006 թթ. 2006–2008 2008–ներկա |
Ռեմոնտ Սրեմ ՕՖԿ Բեոգրադ Լոկոմոտիվ Չելսի |
13 (0) 19 (2) 55 (5) 54 (5) 109 (10) | |
Ազգային հավաքական‡ | |||
2003–2005 2005–-ներկա |
Սերբիայի մինչև 21 Սերբիա |
33 (4) 41 (4) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բրանիսլավ Իվանովիչ (սերբ.՝ Бранислав Ивановић, փետրվարի 22, 1984[1][2], Սրեմսկա-Միտրովիցա, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ, Սրեմսկա-Միտրովիցա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Չելսիի» պաշտպանը և Սերբիայի հավաքականի ավագը։
Ակումբային կարիերա
Բրանիսլավը- «Ռեմոնտ» ակումբի սանն է։ Նա իր դեբյուտային խաղը հիմնական կազմում անցկացրել է 2002 թվականին, ավելի ուշ, նույն տարվա հուլիսին նա տեղափոխվեց «Սրեմ», որտեղ հանդես եկավ մինչև անցումը ՕՖԿ 2003 թվականին[3]։ Երեք տարի Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալուց հետո, նա 2006 թվականի փետրվարին չորս տարվա պայմանագիր կնքեց մոսկովյան «Լոկոմոտիվ»-ի հետ։ Այս անցումը մեծ մասամբ նպաստեց Սերբիայի հավաքականի կազմում նրա կարիերայի զարգացմանը։ Միակ տիտղոսը, որը նա նվաճեց երկաթուղայինների կազմում, 2007 թվականի Ռուսաստանի գավաթն էր։
«Չելսի»
2008 թվականի հունվարի 15-ին Չելսին ընդունեց, որ ակումբը համաձայն է «Լոկոմոտիվ»-ի՝ Իվանովիչի տրանսֆերի համար ներկայացրած պայմաններին, ինը միլիոն ֆունտի սահմաններում, ֆուտբոլիստի անձնական համաձայնությունից և բժշկական զննությունից հետո։ Ըստ լրատվամիջոցների եվրոպական առաջատար ակումբները ցանկանում էին Իվանովիչին տեսնել իրենց շարքերում։ Հավակնորդների թվում էին իտալական Միլանը, Յուվենտուսը և Ինտերը, նաև հոլանդական Այաքսը։ «Լոկոմոտիվ»-ը հայտարարեց տրանսֆերի գինը տասներեք-տասնհինգ միլիոն եվրոյի սահմաններում։ Ակումբի տվյալներով դա եղել է ամենաթանկ վաճառքը Ռուսաստանի ֆուտբոլի պատմության մեջ։ Իվանովիչը երեք ու կես տարվա պայմանագիր կնքեց «կապույտների» հետ։ 2 համարով մարզաշապիկը նրան է հանձնել «Չելսիի» գլխավոր մենեջեր Պիտեր Կենիոն։ Անգլիայում աշխատելու որոշումը տվել է Լոնդոնի դատարանը, վերանայելով հունվարի 14-ին 23-ամյա պաշտպանին բրիտանական երկարաժամկետ աշխատանք մուտքի արտոնագրերի հանձնման հարցը։ Գործը լուծվեց դատարանի միջոցով այն պատճառով, քանի որ վերջին երկու տարվա ընթացքում ֆուտբոլիստը ազգային հավաքականի խաղերի 75 տոկոսը չէր անցկացրել, ինչպես պահանջվում է Մեծ Բրիտանիայի աշխատանքի օրենքով։
Չնայած ֆուտբոլիստի համար վճարված բարձր գնին, 2007/08 թվականներին նա այդպես էլ դաշտ չի մտել հիմնական կազմում։ Այնուամենայնիվ, նա շատ անգամներ է խաղացել պահեստային կազմում։ Այդ առումով ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ խոսակցություններ են տարածվել Իվանովիչի՝ «Ստեմֆորդ Բրիջից» Իտալիա հեռանալու մասին։ Հաճախ են նշվել «Յուվենտուս»-ը և «Միլան»-ը, որոնք այն ժամանակ պաշտպանության գծում հմուտ խաղացողի կարիք ունեին։ Սակայն նոր մարզչի՝ Լուիս Ֆելիպե Սկոլարիի ժամանումից հետո սկսեց հանդես գալ ընկերական և Պրեմիեր Լիգայի հանդիպումների ժամանակ։
Ավելի քան ութ ամիս Չելսիում մնալուց հետո Իվանովիչը անցկացրեց իր առաջին խաղը՝ Ֆուտբոլի լիգայի գավաթում «Պորտսմուտ»-ի դեմ, որը ավարտվեց «կապույտների» 4։0 հաշվով հաղթանակով։ Իսկ դեբյուտային խաղը Պրեմիեր Լիգայում տեղի է ունեցել «Աստոն Վիլլայի» դեմ, որտեղ «կապույտները» հաղթել են 2։0 հաշվով։
Առաջին գոլը Չելսիյի կազմում Բրանիսլավը խփել է 2009 թվականի ապրիլի 8-ին, Լիվերպուլի դարպասին, ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի մեկ քառորդ եզրափակչի խաղում, «Էնֆիլդ» ստադիոնում։ Այդ նույն խաղում նա Չելսիում խփեց նաև իր երկրորդ գոլը։ Արդյունքում, «կապույտները» կորզեցին հաղթանակը «մերսիսայդցիներից» 1։3 հաշվով։
2009/2010 թվականների մրցաշրջանում Բրանիսլավը «Չելսիի» համար կրկին հանդիսացավ կարևոր խաղացող։ Ժոսե Բոսինգվայի՝ ակումբի պաշտպանի վնասվածքը մինչև մրցաշրջանի ավարտը նրան զերծ պահեց գործողություններից և Իվանովիչը փայլուն կերպով փոխարինեց պորտուգալացուն։ Բացի այդ առաջնության 11-րդ տուրի «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում Բրանիսլավը խփեց մրցաշրջանի իր առաջին և միակ գնդակը, որը նրա համար դարձավ երրորդը «կապույտների» մարզաշապկում։ Սկզբում այդ գնդակը արձանագրվեց որպես Զետա Նայտի ինքնագոլ, սակայն ավելի ուշ փոխանցվեց սերբ խաղացողի անվանը։
2013 թվականի մայիսի 15-ին Չելսին առաջին անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը, շնորհիվ Բրանիսլավ Իվանովիչի հիմնական ժամանակին ավելացրած երրորդ րոպեի գոլի։
Վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[4]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Երկրի Գավաթ | Լիգայի Գավաթ | Եվրագավաթներ | Այլ[5] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Սրեմ | 2002–03 | 3 | 0 | ? | ? | — | — | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2003–04 | 16 | 2 | ? | ? | — | — | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | |
Ընդհանուր | 19 | 2 | ? | ? | — | — | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 | |
Բեոգրադ | 2003–04 | 13 | 0 | ? | ? | — | — | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2004–05 | 27 | 2 | ? | ? | — | — | 0 | 0 | 0 | 0 | 27 | 2 | |
2005–06 | 15 | 3 | ? | ? | — | — | 2 | 1 | 0 | 0 | 17 | 4 | |
Ընդհանուր | 55 | 5 | ? | ? | — | — | 2 | 1 | 0 | 0 | 57 | 6 | |
Լոկոմոտիվ | 2006 | 28 | 2 | 2 | 0 | — | — | 2 | 1 | 0 | 0 | 32 | 3 |
2007 | 26 | 3 | 7 | 0 | — | — | 6 | 1 | 0 | 0 | 39 | 4 | |
Ընդհանուր | 54 | 5 | 9 | 0 | — | — | 8 | 2 | 0 | 0 | 71 | 7 | |
Չելսի | 2007–08 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2008–09 | 16 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 4 | 2 | 0 | 0 | 26 | 2 | |
2009–10 | 28 | 1 | 3 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 41 | 1 | |
2010–11 | 34 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 10 | 2 | 1 | 0 | 48 | 6 | |
2011–12 | 29 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 10 | 2 | 0 | 0 | 45 | 5 | |
2012–13 | 34 | 5 | 6 | 1 | 3 | 1 | 12 | 1 | 4 | 0 | 59 | 8 | |
2013–14 | 36 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 50 | 3 | |
2014–15 | 38 | 4 | 0 | 0 | 3 | 1 | 6 | 1 | 0 | 0 | 47 | 6 | |
Ընդհանուր | 215 | 20 | 23 | 1 | 12 | 2 | 58 | 8 | 7 | 0 | 315 | 31 | |
Ամբողջ կարիերայում | 343 | 32 | 32 | 1 | 12 | 2 | 68 | 11 | 7 | 0 | 462 | 46 |
Միջազգային վիճակագրություն
2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[6]
Սերբիայի հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2005 | 1 | 0 |
2006 | 2 | 0 |
2007 | 6 | 1 |
2008 | 8 | 2 |
2009 | 11 | 1 |
2010 | 10 | 0 |
2011 | 9 | 1 |
2012 | 10 | 2 |
2013 | 10 | 0 |
2014 | 9 | 1 |
2015 | 3 | 2 |
Ընդհանուր | 79 | 10 |
Խաղերը և գոլերը հավաքականի կազմում
2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[6]
}} Ընդհանուր։ 77 խաղ, 10 գոլ, 33 հաղթանակ, 19 ոչ ոքի, 25 պարտություն։
Ձեռքբերումներ
Ակումբային
- Ռուսաստանի գավաթի հաղթող։ 2007
- Ընդհանուր։ 1 տիտղոս
- Պրեմիեր Լիգայի հաղթող։ 2009-10, 2014-15
- Անգլիայի գավաթի հաղթող։ 2009, 2010, 2012
- Ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթող։ 2015
- Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։ 2009
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2013
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող։ 2014
- Ընդհանուր։ 9 տիտղոս
Անձնական
- Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ № 1 (2007)
- ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմ։ 2010, 2015
- Սերբիայի տարվա ֆուտբոլիստ։ 2012, 2013
- ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա թիմ։ 2015
Ծանոթագրություններ
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ BRANISLAV IVANOVIC — Transfermarkt
- ↑ «Profile: Branislav Ivanovic» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 3 խաղ Անգլիայի Սուպերգավաթում,2 խաղ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և 2 խաղ Աշխարհի ակումբային առաջնությունում
- ↑ 6,0 6,1 «Internationals: Branislav Ivanovic» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
- Վիճակագրությունը whoscored.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Արխիվացված 2010-11-01 Wayback Machine Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Արխիվացված 2016-08-11 Wayback Machine Chelseafc.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Արխիվացված 2012-03-30 Wayback Machine Fifa.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Football-lineups.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանիսլավ Իվանովիչ» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1984 ծնունդներ
- Փետրվարի 22 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սերբիայում ծնվածներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ