Jump to content

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան

Heydər Əliyev Beynəlxalq Aeroportu

IATA: noneԻԿԱՕ: none
' (Ադրբեջան)##
' (Ադրբեջան)
'
'
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական, մարդատար օդանավակայան
Սեփականատեր Ադրբեջանի կառավարություն
Տեղագրություն Ադրբեջան Ադրբեջան, Բաքու
Կառուցված 1980 թվական
Կոորդինատներ 40°27′46″ հս․. լ. 50°02′59″ ավ. ե.HGЯO
Տերմինալներ 84
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
16/34 4000 80 ասֆալտ
17/35 3200 51 ասֆալտ

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան (ադրբ.՝ Heydər Əliyev beynəlxalq hava limanı), Ադրբեջանական Հանրապետության վեց միջազգային օդանավակայաններից խոշորագույնը, որն ավելի վաղ կոչվել է «Բինա միջազգային օդանավակայան»։ 2004 թվականի մարտի 10-ին օդանավակայանը վերանվանվել է ի պատիվ Ադրբեջանի ազգային առաջնորդ և երրորդ նախագահ Հեյդար Ալիևի պատվին[1]։ Օդանավակայանի ինքնաթիռները պատկանում են Ադրբեջանի ազգային ավիափոխադրող կազմակերպությանը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին։

Օդանավակայանի ծառայությունների դիմաց վճարելու ժամանակ պլաստիկ քարտերից բացի կանխիկ ընդունվում է նաև ադրբեջանական մանաթ, ամերիկյան դոլար, եվրո և ռուսական ռուբլի։

Օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ այն դարձել է տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից մեկը[փա՞ստ], որը տարանցիկ չվերթներ է իրականացնում արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով։

Ծանոթագրություններ

  1. «Международный Аэропорт Гейдар Алиев». www.airport.az (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան» հոդվածին։