Անտոնիու Գուտեռեշ
Անտոնիու Գուտեռեշ պորտ.՝ António Guterres և պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն[3][4] |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ (1971)[3] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1949[5][6][7][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն[3][8][9][…] |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ի ծնե անուն | պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres[1][2] |
Հայր | Virgílio Dias Guterres? |
Մայր | Ilda Cândida de Oliveira? |
Ամուսին | Catarina Vaz Pinto? |
Կայք՝ | antonioguterres.gov.pt |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշ (պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres, ապրիլի 30, 1949[5][6][7][…], Լիսաբոն[3][8][9][…]), պորտուգալացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտեռեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար[14]։
Անտոնիու Գուտեռեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն է[15]։
Կենսագրություն
Անտոնիու Գուտեռեշը ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ[16]։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը[17]։
2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։
Տիրապետում է պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին[17]։
Անձնական կյանք
1972 թվականին Գուտեռեշն ամուսնացել է Լուիզա Ամելիա Գիմարայեշ ի Մելոյի հետ, որը մահացել է քաղցկեղից 1998 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են 2 երեխա։ 2001 թվականին ամուսնացել է Կատարինե Մարկեշ դե Ալմեյդա Վաշ Պինտուի հետ (ծնվ. 1960)[17]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://unric.org/pt/biografia/
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.parlamento.pt/DeputadoGP/Paginas/Biografia.aspx?BID=628
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Who is Antonio Guterres? Meet the UN's next secretary general — 2016.
- ↑ 4,0 4,1 https://www.workwithdata.com/person/antonio-guterres-1949
- ↑ 5,0 5,1 Guterres, António — CdM.
- ↑ 6,0 6,1 Who is Antonio Guterres, the next Secretary-General of the United Nations? — The Daily Telegraph, 2016.
- ↑ 7,0 7,1 http://www.upi.com/topic/Antonio_Guterres/
- ↑ 8,0 8,1 8,2 Biography — Government of Portugal.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.unhcr.org.tr/uploads/root/f&f_issue_03-eng(1).pdf
- ↑ Real Decreto 534/2002, de 14 de junio, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica al señor António Manuel de Oliveira Guterres, ex Primer Ministro de la República Portuguesa (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 143. — P. 21949. — ISSN 0212-033X
- ↑ https://www.karlspreis.de/en/news/charlemagne-prize-2019
- ↑ 12,0 12,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ http://www.president.kg/ru/news/10550_prezident_almazbek_atambaev_vstretilsya_s_generalnyim_sekretarem_oon_antoniu_guterreshem/
- ↑ David Santiago (5 октября 2016). «António Guterres é o novo secretário-geral da ONU» (պորտուգալերեն). Negócios. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի. նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է». 168.am. 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «António Guterres» (պորտուգալերեն). infopedia.pt. 10 июня 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 «Новый генсек ООН: кто такой Антониу Гутерриш?» (ռուսերեն). BBC. 5 октября 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Գուտեռեշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Գուտեռեշ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ՄԱԿ-ի պաշտոնակատարներ
- Պորտուգալիայի վարչապետներ
- Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության անդամներ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ
- Պորտուգալիայի քաղաքական գործիչներ