Jump to content

Ալմա Զադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ալմա Զադիչ
գերմ.՝ Alma Zadić
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1984(1984-05-24) (40 տարեկան)
ԾննդավայրՏուզլա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա[1][2][3]
Քաղաքացիություն Ավստրիա,  Հարավսլավիա և  Բոսնիա և Հերցեգովինա
Կրոնիսլամ
ԿրթությունՎիեննայի համալսարան (2007)[2], Վիեննայի համալսարան[2] և Center for Study of Law and Culture, Columbia University?[2]
Գիտական աստիճանMagister Juris?[2], Իրավաբանական գիտությունների դոկտոր[2] և Իրավագիտության մագիստրոս[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և բնապահպան
ԱշխատավայրԱվստրիայի դաշնային կառավարություն և Freshfields Bruckhaus Deringer?[2]
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ և Federal Minister of Justice?
ԿուսակցությունNOW – Pilz List?[3] և Կանաչներ[3]
Կայքalmazadic.at
 Alma Zadić Վիքիպահեստում

Ալմա Զադիչ (Alma Zadić, մայիսի 24, 1984(1984-05-24), Տուզլա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա[1][2][3][4]), ավստրիացի քաղաքական գործիչ, իրավագետ, ընտրվել է Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, 2020 թվականի սկզբից նշանակվել այդ երկրի արդարադատության նախարար։

Կենսագրություն

Ալման տասնամյա մի աղջնակ էր, երբ նրանց ընտանիքը սերբերի ծավալած պատերազմի պատճառով լքեց Բոսնիա և Հերցեգովինան ու ապաստանեց Ավստրիայում[5]։

Վիեննայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ավստրիայի մայրաքաղաքի համալսարան, ուսումնասիրել իրավագիտություն։ Ապա ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[4], որն ավարտել է 2010 թվականին։ Աշխատել է այդ նույն համալսարանում, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպությունում[5]; 2011–2017 թթ., որպես իրավաբան, աշխատել է Freshfields Bruckhaus Deringer միջազգային իրավաբանական ֆիրմայում, որը մասնագիտացել է կոնֆլիկտների լուծման ասպարեզում[5][6]։ Ալման այդ ֆիրմայում 2015 թվականից զբաղեցրել է ավագ իրավաբանի պաշտոնը[6]։ 2017 թվականին Վիեննայի համալսարանում նա պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունն ու ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Այդ նույն տարում, ընդգրկվելով Պետեր Պիլզի ղեկավարած կուսակցության ցուցակում, մասնակցել է Ավստրիայի Ազգային խորհրդի ընտրություններին[5], դարձել XXVI գումարման Ազգային խորհրդի պատգամավոր[4]։ 2019 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Ավստրիայի Կանաչների ցուցակով և վերընտրվել պատգամավոր[4][7]։ 2020 թվականի հունվարին Ալմա Զադիչը նշանակվել է արդարադատության նախարար՝ Սեբաստիան Կուրցի ձևավորած երկրորդ կառավարության կազմում[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://kurier.at/politik/inland/der-neue-nationalrat-startet-mit-86-neulingen/296.943.695
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Wer ist Wer
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bartlau C., Gennies S. Flucht in die Regierung (գերմ.) // Der Tagesspiegel / Hrsg.: S. CasdorffDeutschland: Verlag Der Tagesspiegel, 2020. — Iss. 24056. — S. 3. — ISSN 1865-2263
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Profil na stronie Parlamentu Austrii» (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). listepilz.at. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. 6,0 6,1 «Dr.in Alma Zadić, LL.M.» (գերմաներեն). meineabgeordneten.at. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). orf.at. 2 lipca 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). bundespraesident.at. 7 stycznia 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Զադիչ» հոդվածին։