Ալի Ասադով
Արտաքին տեսք
Ալի Ասադով | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1978) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Պարգևներ | |
Ալի Հիդայեթ օղլի Ասադով (ադրբ.՝ Əli Hidayət oğlu Əsədov, նոյեմբերի 30, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), 2019 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության 10-րդ վարչապետը[2], Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական տնտեսական հարցերով (1998-2012), ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (2012-2019)[3];
Կենսագրություն
Ալի Ասադովը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 30-ին Նախիջևանում։ 1974 թվականին ավարտել է Բաքվի թիվ 134 միջնակարգ դպրոցը։ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Նա իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1978 թվականից[4]։
- 1978-1980-զինծառայության տարիներ,
- 1980-1989-Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ լաբորանտ, ասպիրանտ, գիտական աշխատող,
- 1989-1995-Բաքվի սոցիալական կառավարման և քաղաքագիտության ինստիտուտի դոցենտ, վարչության պետ,
- 1995-2000-Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի անդամ,
- 1998-2012-Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական տնտեսական հարցերով,
- 2012-2019-ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
- 2019- Ադրբեջանի Հանրապետության վարչապետը;