Jump to content

Աբեմամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Աբեմամա
Տեսակկղզիների խումբ և օղակղզի
Երկիր Կիրիբատի
Վարչատարածքային միավորԳիլբերտի կղզիներ
Մասն էԳիլբերտի կղզիներ
Մակերես27,37 կմ²
Բնակչություն3257 մարդ (2020)
Քարտեզ
Քարտեզ

Աբեմամա, (անգլ.՝ Abemama Atoll), օղակղզի Գիլբերտի կղզեխմբում, Կիրիբատիի հանրապետության կազմի մեջ։ Գլխավորապես հայտնի է այն բանի շնորհիվ, որ 1892 թվականի մայիսի 27֊-ին «Ռոյալիստ» նավի նավապետ Դեյվիսն այստեղ է կազմել «Գիլբերտի կղզիների նկատմամբ բրիտանական պրոտեկտորատի մասին» հռչակագիրը։ Հիշարժան իրադարձություններից մեկն էլ այն է, որ մի կարճ ժամանակահատված այստեղ է ապրել գրող Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնը։

Աշխարհագրություն

Աբեմամա օղակղզին գտնվում է Գիլբերտի կղզիների կենտրոնական մասում։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Նրանից 25 կմ հարավ֊արևմուտք տեղակայված է Արանուկա կղզին, իսկ 43 կմ հարավ֊արևմուտք՝ Կուրիան[1]։ Նրան ամենամոտ մայրցամաքը՝ Ավստրալիան գտնվում է 3500 կմ հեռավորության վրա[2]։

Ինչպես կղզեխմբի բոլոր կղզիները, Աբեմաման նույնպես ունի կորալային ծագում և օղակղզի է։ Կազմված է բազմաթիվ փոքր կղզյակներից, որոնք խմբված են հյուսիսային և արևելյան մասերում։ Կենտրոնում գտնվում է ծովալճակը, որը իրար է միացնում երկու նեղուցների օվկիանոսային ջրերը[1]։ Օղակղզու ցամաքային մասը կազմում է 28 կմ2[1]։

Կղզին պատված է օղակղզիներին հատուկ խիտ ջրիմուռներով։ Լայն տարածում ունեն կոկոսյան արմավենիները[2]։

Կլիման Աբեմամայում տրոպիկական է։ Ժամանակ առ ժամանակ երաշտներ են տեղի ունենում[2]։

Պատմություն

Օղակղզու բնիկ բնակիչների միֆիոլոգիական ներկայացմանը համաձայն, կղզին ստեղծվել է Նարեաու աստծու կողմից[3]։

Աբեմաման հայտնաբերող առաջին եվրոպացին դարձել է բրիտանացի նավապետ Չարլզ Բիշոպը, ով հայտնաբերել է կղզին 1799 թվականին և անվանել է իր մոտ ընկերներից մեկի՝ Ռոջեր Սիմպսոնի (անգլ.՝ Roger Simpson Island) անունով[4]։ Չնայած երկար ժամանակ Աբեմաման առաձնահատուկ ուշադրություն չէր առաջացնում եվրոպացիների մոտ։

1851 թվականին Թեմ Բաիտեկեյի գլխավորության ժամանակ կղզում ընդունվեց բացարձակ միապետություն։ Թեմ Բաիտեկեն այդ ժամանակահատվածում կառավարում էր նաև Արանուկա և Կուրիա հարևան կղզիները[5]։ Ունենալով կատարյալ իշխանություն իր հետևորդների նկատմամբ, նա կատարում էր կոկոսի յուղի և կոպրայի ակտիվ արևտուր եվրոպացի արևտրականների հետ, սակայն բացասական էր տրամադրվում կղզում հայտնվող եվրոպացի նորաբնակների հանդեպ, ինչպես նաև միսիոների հանդեպ։ Միայն 1873 թվականին թույլատրվեց մի քանի միսիոներների բնակեցումը կղզում[6]։ 1899 թվականին Աբեմամայում, արդեն նոր կառավարչի կառավարության ներքո, կղզում իր բնակությունը հաստատեց հայտնի շոտլանդացի գրող Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնը, ով իր կնոջ հետ կղզու համար հորինեց մի նոր դրոշ (նրա վրա պատկերված էր թագով շնաձուկ), որը հասկանալի պատճառներով գործածություն չունեցավ։

1892 թվականի մայիսի 27֊ին Աբեմամայի, ինչպես նաև Գիլբերտի կղզեխմբի մնացած բոլոր կղզիների վրա դրվեց բրիտանական պրոտեկտորատ[7]։ Քանի որ կղզում հայտնվեցին գաղութային կառավարության ներկայացուցիչներ, կղզում արգլեվեցին քաղաքացիական պատերազմները, ստեղցվեցին իշխանության կառուցվածքներ, ըստ որոնց պաշտպանվեց օտարերկրյաների հետաքրքրությունները, որոնք բանկություն էին հաստատել Աբեմամայում։ Բացի դրանից առանձնահատուկ ուշադրություն սկսեցին դարձնել կրթության և առողջապահության զարգացմանը։

1911 թվականին կղզին հայտարարվել է բրիտանական գաղութ։ 1942֊1943 թվականներին Աբեմաման բնակեցվեց ճապոնացիներով, ապա ամերիկական զորքերով, որորնք կառուցում էին զինվորական բազա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզին համարվում էր այն թեկնածուներից մեկը ով կարող էր դառնալ Գիլբերտ և Էլլիս կղզիներ բրիտանական գաղութի մայրաքաղաքը, չնայած որոշումը կայացվեց հօգուտ Թարավա օղակղզու[4]։

Բնակչություն

Ի համաձայն 2005 թվականի մարդահամարի, Աբեմամայում ապրում էր 3404 բնակիչ (2000 թվականի հետ համեմատ բնակչության աճը կազմել է 262 բնակիչ, իսկ 1985 թվականի համեմատ 438 բնակիչ), որոնք ապրում էին 12 բնակավայրերում, որոնցից ամենախոշորը եղել է Թաբիանգ գյուղը (կար․՝ Tabiang), որի բնակչությունը կազմում էր 591 մարդ[8]։ Բնակչության խտությունը՝ 124 կմ2/մարդ (2005 թվական)[9]։

Բնակեցումը Անգլերեն անվանումը Բնակչության թիվը,
մարդ. (2005)
Բնակչության թիվը,
մարդ. (2010)
Աբատիկու Abatiku 191 150
Բանգոտանտեկաբաիյա Bangotantekabaia 336 79
Բարետոա Baretoa 310 387
Բիիկե Biike 17 13
Կաբանգակի Kabangaki 363 474
Կարիատեբիկե Kariatebike 140 505
Կաումա Kauma 172 74
Մանոկու Manoku 247 170
Թաբիանգ Tabiang 591 487
Տաբոնտեբիկե Tabontebike 305 380
Տանիմաինիկու Tanimainiku 250
Տեբանգա Tebanga 246 62
Տեկատիրիրակե Tekatirirake 486 182
Ընդհանուր Ընդհանուր 3404[8] 3213[10]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Abemama» (անգլերեն). oceandots.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Islands of Kiribati. Abemama» (անգլերեն). UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Island Directory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Abemama» (անգլերեն). Jane's Kiribati Home Page. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 28 августа 2009-ին.
  4. 4,0 4,1 «Abemama Atoll» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 28 августа 2009-ին.
  5. John Garrett To live among the stars: Christian origins in Oceania. — 1982. — С. 153. — 412 с. — ISBN 2825406929
  6. John Garrett To live among the stars: Christian origins in Oceania. — 1982. — С. 154. — 412 с. — ISBN 2825406929
  7. «Abemama. Proclamation» (անգլերեն). Jane's Kiribati Home Page. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 28 августа 2009-ին.
  8. 8,0 8,1 «Kiribati 2005 census of population and housing: provisional tables» (PDF) (անգլերեն). New Zealand Department of Conservation.
  9. Kiribati 2005 Census. Analytical Report. — Secretariat of the Pacific Community. Kiribati National Statistice Office, 2007. — Т. 2. — С. 5.
  10. «Kiribati Census Report 2010 Volume 1» (PDF). National Statistics Office, Ministry of Finance and Economic Development, Government of Kiribati. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեմամա» հոդվածին։