Jump to content

Լեո Շտրաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
22:13, 28 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լեո Շտրաուս
Leo Strauss
Ծնվել էսեպտեմբերի 20, 1899(1899-09-20)[1][2][3][…] Kirchhain, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1][2][3][…] (74 տարեկան) Աննապոլիս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանիա
Ազգությունգերմանական ծագումով ամերիկացի
Դավանանքխիստ հետևողական հուդաիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, քաղաքագետ, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Նոր Դպրոց, Կոլումբիայի համալսարան, Համիլթոն քոլեջ, Կլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ, St. John's College? և Երուսաղեմի հրեական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և քաղաքական փիլիսոփայություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀամբուրգի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան, Մարբուրգի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Gymnasium Philippinum Marburg?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] (1921)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5], գերմաներեն[5] և ֆրանսերեն
Գիտական ղեկավարԷռնստ Կասիրեր
Եղել է գիտական ղեկավարMuhsin Mahdi? և Ralph Lerner?
Ազդվել էՊլատոն, Մարտին Հայդեգեր[6], Բենեդիկտ Սպինոզա, Ալեքսանդրր Կոժև և Վլադիմիր Ժաբոտինսկի
Պարգևներ
Երեխա(ներ)Jenny Strauss Clay?
ԱշակերտներPierre Hassner?
 Leo Strauss Վիքիպահեստում

Լեո Շտրաուս (գերմ.՝ Leo Strauss ,սեպտեմբերի 20, 1899(1899-09-20)[1][2][3][…], Kirchhain, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1][2][3][…], Աննապոլիս, ԱՄՆ[4]), 20-րդ դարի գերմանացի և ամերիիկացի փիլիսոփա[7]։ Շտրաուսի հետազոտությունների շրջանակում եղել են անտիկ, միջնադարյան և ժամանակակից փիլիսոփայական դպրոցները։ Նա ուսումնասիրել է Պլատոնի, Մայմոնիդի, Մաքիավելիի, Հոբսի, Սպինոզայի և Նիցշեի և այլ նշանավոր փիլիսոփաների աշխատությունները[8] Տասնհինգ գրքերի հեղինակ, ներառյալ «Մտքեր Մաքիավելիի մասին» (1958) (գերմ.՝ Thoughts on Machiavelli ), «Սոկրատեսը և Արիստոֆանը» (1966) (անգլ.՝ Socrates and Aristophanes ), «Քաղաքը և մարդը» (1964) (անգլ.՝ The City and Man ), «Հին և արդիական ազատականությունը» (1968) (անգլ.՝ Liberalism Ancient and Modern): Դաստիարակել է հավատարիմ հետևորդների և ուսանողների մի ամբողջ խումբ, որոնց շարքում էին Ալան Բլումը, Սեթ Բերնադիթը, Հերի Ջաֆան, Սթենլի Ռոզենը և Հարվի Մենսֆիլդը։ Նրանցից յուրաքանչյուրը իր հերթին նշանավոր ներդրում է ունեցել ամերիկյան քաղաքական փիլիսոփայության ձևավորման գործում։ Շտրաուսը համարվում է ամերիկյան նեոպահպանողական շարժման հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական շրջանը և կրթությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Շտրաուսը ծնվել է 1899 թվականին Գերմանիայի Կիրխայն քաղաքում։ Նրա հայրը՝ Դավիթ Շտրաուսը, գյուղատնտեսական սարքավորումների վաճառական էր[9]։ Շտրաուսը դաստիարակվել է կանոնապահ հրեական ընտանիքում, սակայն չի ստացել հիմնային կրոնական կրթություն։ Շտրաուսը հաճախում է Մարբուրգի Ֆիլիպինում գիմնազիան, որտեղ ստանում է կլասիկ գերմանական կրթություն։ Գիմնազիայում Շտրաուսը ծանոթանում է Նիցշեի և Շոպենհաուերի աշխատությունների հետ, որոնք մեծ ազդեցություն են ունենում նրա աշխարհընկալման ձևաորման վրա։ 1917 թվականին նա ավարտում է գիմնազիան։ Շտրաուսը հաստատվում է Մարբուրգում։ Նա կապեր է հաստատում նեոկանտական դպրոցի ներկայացուցիչ՝ փիլիսոփա Հերման Կոհենի հետ։ Տասնյոթ տարեկան հասակում Շտրաուսը դառնում է սիոնիստ։ Նա մնում է հավատարիմ իր սիոնիստական հայացքներին հաջորդ տասներեք տարիների ընթացքում։ 1921 թվականին Շտրաուսն ավարտում է Համբուրգի համալսարանը և ստանում է գիտությունների դոկտորի աստիճանը։ Նրա ատենախոսությունը կոչվում էր «Գիտելիքի հիմնախնդիրը Ֆ.Հ. Յակոբիի փիլիսոփայական ուսմունքում»։ Ատենախոսության ղեկավարը էրնեստ Կասիրերն էր։ 1922 թվականը նա անցկացնում է Ֆրեյբուրգի համալսարանում, որտեղ նա հաճախում է Էդմունդ Հուսերլ և Հուսերլի օգնական ՝ Մարտին Հայդեգերի դասախոսություններին։ Շտրաուսը ընկերանում է Ալեկսանդր Ալտմանի, Հանս֊Գերոգ Գադամերի, Յակոբ Քլայնի, Ալեկսանդր Կոժեվի, Պաուլ Քրաուսի, Գերխարդ Քրյուգերի, Կարլ Լյովիտի և Գերշոմ Շոլեմի հետ։ Նա կապ է հաստատում Ֆրանց Ռոզենզվեյգի հետ, ում հիշատակին հետագայում նվիրում է իր գրքերից մեկը։ Քլայնի, Քրյուքերի, Լյովիտի և Շոլեմի հետ նամակագրությունը հրատարակվել է Շտրաուսի «Հավաքագրված գրվածքները» (գերմ.՝ Gesammelte Schriften) աշխատության երրորդ հատորում։

Հետազոտական գործունեությունը Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Շտրաուսը հետազոտական աշխատանքի է անցնում Բեռլինի Հրեական հետազոտությունների ակադեմիայում(գերմ.՝ Akademie für die Wissenschaft des Judentums)։ 1925-1928 թվականների ընթացքում հա հրատարակում է իր առաջին գիրքը, որը կոչվում էր «Սպինոզայի կրոնական քննադատությունը»։ 1932 թվականին Շտրաուսը ստանում է Ռոքֆելլերի կրթաթոշակը, և մեկնում է Փարիզ` ուսումը շարունակելու։ 1933 թվականին Շտրաուսը ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Անգլիա։ 1936-1937 թվականներին նա իր գիտական գործունեությունը շարունակում է Քեմբրիջի համալսարանում։ 1937 թվականին նա համոգործակցություն է հաստատում Կոլումբիայի համալսարանի հետ։ 1938-1948 թվականներին նա հանդիսանում է Սոցիալական հետազությունների նոր դպրոցի դասախոսական կազմի անդամ։

Գործունեությունը և կյանքն ԱՄՆ֊ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Շտրաուսն աշխատանքի է անցնում Չիկագոյի համալսարանում։ Նա դասավանդում է Քաղաքական գիտությունների ֆակուլտետում։ 1959 թվականին Շտրաուսը նշանակվում է Ռոբերտ Հաթչինսի անվան ականավոր ծառայության պրոֆեսոր։ 1968 թվականին Շտրաուսը տեղափոխվում է Կլերմոնտ, որտեղ դասավանդում է տեղական քոլեջում։ 1969 թվականին նա դասավանդում է Աննապոլիսի Սրբ. Ջոնի քոլեջում։ Նա նշանակվում է Սքոթ Բյուքենանի անվան ականավոր գիտնական։ Շտրաուսը մնում է այդ պաշտոնին մինչև 1973 թվականը։

Նեոպահպանողականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոպահպանողականությունը հենվում է մի շարք փիլիսոփայական և քաղաքական ավանդույթների վրա։ Լեո Շտրաուսի հետևորդները եղել ել այդ նոր քաղաքական գաղափարախոսության կազմաորման ակուքններում ։ Իր «Լեո Շտրաուսը և աքսորի քաղաքականությունը» գրքում Յուջին Շեփարդը գրում է, որ ամերիկյան գիտանականների և հետազոտողների մեծ մասը դիտարկում է Շտրաուսին որպես ամերիկյան նեոպահպանողական շարժման հիմնադիր[10]։ Շտրաուսը կարծում էր, որ Արևմուտքը ճգնաժամի մեջ է և այլևս չի կողնորոշվում, թե որն է իր հիմնական առաքելությունը։ Նա համարում էր, որ անհրաժեշտ է վերականգնել հավատքը անցյալի կարևորագույն արժեքների հանդեպ, որոնք կրկին կապահովեն Արևմուտքի բարոյական գերակայությունը։ Շտրաուսի կարծիքով արևմտյան ընդհանուր ավանդույթի հիմքում ընկած էին անտիկ հունական ժառանգությունը, արևմտյան քաղաքական փիլիսոթայությունը և հրեա-քրիստոնեական քաղաքակրթական արժեքները[11]։ Շտրաուսը կարևորում էր հունական դասական փիլիսփայությունը արևմտյան աշխարհի վերխոյացման գործընթացում։ Նա համարում էր, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը ճիշտ են ընկալել արդար հասարակություն կառուցելու դասական պատկերացումները։ Համայնքի միասնությունը պետք է հենվի իր անդամների արդար և երջանիկ հասարակություն կառուցելու ձգտումների վրա, այլ ոչ թե պարտադրված լինի պետական կամ իշխանական սահմաններով։ Շտրաուսը կարևորում էր դասական ոգու ուղորդող դերը։ Հավատարիմ մնալով այդ ոգուն՝ ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունները կառուցել են պատմության մեջ հայնտի ամենաարդար և արդյունավետ հասարակարգերից մեկը[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում Շտրաուսն ամուսնանում է Միրյան Բերնսոնի հետ։ Միրյանն այրի էր, Շտրաուսը համաձայնվում է որդեգրել նրա որդուն։

Պաուլ Քրաուսի և նրա կնոջ՝ Բետինայի (Շտրաուսի քույր) մահից հետո, Շտրաուսների ընտանիքը որդեգրում է նրանց որբ մնացած աղջկան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118833901 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 CONOR.Sl
  6. 6,0 6,1 6,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  7. Լեո Շտրաուսի կենտրոն, Չիկագոյի համալսարան
  8. Լեո Շտրաուս, Ստենֆորդի փիլիսոփայական հանրագիտարան
  9. Ժամանակակից մտածողներ, Լեո Շտրաուս
  10. Յուջին Շեփարդ, «Լեո Շտրաուսը և աքսորի քաղաքականությունը. Քաղաքական փիլիսոփայի կայացումը» (2005) էջ 1.
  11. Ջոն Իսթ, «Լեո Շտրաուսը և ամերիկյան]
  12. Քենեթ Լ. Դոյչ, Ջոն Ալբերթ Մարլեյ «Լեո Շտրաուսը, շտրուսականները և ամերիկյան հասարակարգը»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Շտրաուս» հոդվածին։