Jump to content

Պոչավոր երկկենցաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոչավոր երկենցաղներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Լատիներեն անվանում
Caudata
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պոչավոր երկենցաղներ, (լատին․՝ Caudata), երկկենցաղների կարգ։

Տեսակներ

Հայտնի է 53 ցեղի և 8 ընտանիքի շուրջ 280 տեսակ։ ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ փոքրասիական տրիտոն և սովորական տրիտոն։

Կառուցվածք

Մարմինը կլորավուն է՝ բաղկացած գլխային, իրանային և պոչային բաժիններից։ Մեծամասնության վերջույթները լավ են զարգացած։ Շատերն անցել են ջրային կենսակերպի։ Թմբկախոռոչ և թմբկաթաղանթ չունեն։

Բազմացում

Բեղմնավորումը ներքին է, հազվադեպ՝ արտաքին։ Որոշ տեսակների այս կամ այն չափով բնորոշ է խնամքը սերունդների նկատմամբ։ Թրթուրներն ունեն 4 զույգ խռիկային ճեղքեր, որոնք հասուն առանձնյակների մոտ անհետանում են։

Պատկերասրահ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոչավոր երկկենցաղներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոչավոր երկկենցաղներ» հոդվածին։