Jump to content

Աննա Ստեկսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:13, 7 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Աննա Ստեկսեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1870(1870-05-27)[1][2][3]
ԾննդավայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2][3]
Մահացել էհոկտեմբերի 15, 1904(1904-10-15)[1][4][3] (34 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[1][4][3]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան[1] և Կարոլինյան ինստիտուտ[1]
Մասնագիտությունբժիշկ, ակադեմիկոս և ախտաբան
Ծնողներհայր՝ Johan Olof Billdau Stecksén?[2][6][1]
 Anna Stecksén Վիքիպահեստում

Աննա Ստեկսեն (շվեդ.՝ Anna Magdalena Stecksén, մայիսի 27, 1870(1870-05-27)[1][2][3], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2][3] - հոկտեմբերի 15, 1904(1904-10-15)[1][4][3], Ստոկհոլմ, Շվեդիա[1][4][3]), շվեդ բժիշկ, առաջին շվեդուհին, որը դոկտորական դիսերտացիա է պաշտպանել բժշկության ոլորտում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ստեկսենը ծնվել է 1870 թվականին Ստոկհոլմում։ Նրա ծնողները եղել են զինվորական սպաներ Յուհան Ստեկսենը և Մագդալենա Կրիստինա Յերտմանը։ Նրա պապը լեզվաբան Յունաս Ստեկսենն էր։ Նա ունեցել է նաև քույր՝ Խեդա Յուհաննա Կրիստինա Ստեկսենը։

Հոր պնդմամբ Աննան բարձրագույն կրթություն է ստացել։ 1889 թվականին ավարտել է Ստոկհոլմի աղջիկների ճեմարանը, հետագայում սովորել է Ուփսալայի համալսարանում, 1890 թվականին ստացել է բակալավրի աստիճան Կարոլինյան ինստիտուտում, որտեղ սովորել է պաթոլոգիա։ Համալսարանը նա ավարտել է 1893 թվականին և 1897 թվականին ստացել է բժշկական լիցենզիա, 1898-1899 թվականներին սովորել է Տյուբինգենում և Փարիզում։ 1900 թվականին Աննան պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ նվիրված քաղցկեղային ուռուցքների առաջացման համար Saccharomyces cerevisiae խմորասնկերի ազդեցության ուսումնասիրությանը։ Նրա հետազոտությունը միանշանակ արդյունքի չի հանգեցրել, բայց այն բավականին հետաքրքիր է եղել, և Աննան դարձել է առաջին շվեդ կինը՝ բժշկագիտության դոկտորի աստիճանով։

Ավելի ուշ նա շարունակել է ուսումնասիրել պաթոլոգիա, հրապարակել է հոդվածներ մալարիայի և բակտերիոլոգիայի վերաբերյալ, ուսումնասիրել է խմորիչը կիրառումը որպես դեղամիջոց, գրել է հերձման տեխնիկայի մասին ձեռնարկ և դասախոսել է Շվեդիայի բժշկական ասոցիացիայի համար։ Նա նաև դասավանդել է առողջապահություն և հիգիենա Ստոկհոլմի աղջիկների դպրոցներում։ 1902 թվականին նա Ֆինլանդիա մեկնելու համար դրամաշնորհ է ստացել, սակայն վարակիչ հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել Կարոլինյան ինստիտուտում տեղից, հոր ու քրոջ հետ մեկնել Սադերտելյե։ Նա այդպես էլ չի ապաքինվել վարակից և 1904 թվականին մահացել է։ Թաղվել է Ստոկհոլմում։ Աննա Ստոկսենը ամուսնացած չի եղել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ստեկսեն» հոդվածին։