Jump to content

Թեյարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:10, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Թեյ՝ մատուցված Նոր Զելանդիայի «Shantytown Heritage» այգու թեյարանում

Թեյարան (հիմնականում Ասիայում[1]), հաստատություն, որը հիմնականում մատուցում է թեյ և այլ թեթև ըմպելիքներ։ Թեյարանը կարող է լինել հյուրանոցում առանձնացված մի սենյակ, նախատեսված հատկապես ցերեկային թեյ կամ միայն սերուցքային թեյ (Դևոնշիր թեյ կամ Կորնիշ թեյ) մատուցելու համար։ Թեյարանի գործառույթը կարող է տարբվել՝ կախված հանգամանքներից կամ երկրից։ Թեյարանները սրճարանների նման հաճախ ծառայում են որպես սոցիալական փոխազդեցության կենտրոններ:

Թեյարան Մոսկվայում, 2017թվական

Տարբեր մշակույթներ ունեն տարբեր տեսակի թեյի կենտրոնացված հաստատություններ՝ կախված թեյախմության ազգային մշակույթից։ Օրինակ, բրիտանական կամ ամերիկյան թեյարանները մատուցում են ցերեկային թեյ տարբեր փոքր նախուտեստներով։

Գիշերային թեյարան Շանհայի Յու Յուան պարտեզում
Թեյարան Յազդում

Չինաստանում, Ճապոնիայում և Նեպալում թեյարանը (չինարեն՝ 茶館, cháguăn կամ 茶屋, cháwū, ճապոներեն՝ 茶屋 chaya, նեպալերեն՝ चिया घर) ավանդաբար թեյ է առաջարկում իր հաճախորդներին։ Մարդիկ հավաքվում են թեյարաններում՝ զրուցելու, շփվելու և թեյ խմելու համար, իսկ երիտասարդները հաճախ ժամադրվում են այնտեղ։ Գուանդունի (կանտոնյան) ոճի թեյարանները հայտնի են Չինաստանից դուրս, հատկապես Նեպալի Հիմալայներում։ Այս թեյարանները, որոնք չինարեն կոչվում են չալոու (茶樓, chálou, թարգմանաբար՝ թեյարան, թեյատուն), թեյի հետ մատուցում են թեթև ուտեստներ (չինարեն՝ 點心, dim sum):

Նախքան թեյի հասարակական ըմպելիք դառնալը, բուդդայական վանականները խմում էին այն իրենց մեդիտացիայի անցկացման համար[2]։ Մինչև բուդդայականության չինական ադապտացիան մեր թվարկության 200-850 թվականներին, թեյը հանդիսանում էր որպես բուժական դեղաբույս։ Այնուհետև այն սկսեցին օգտագործել բուդդայական վանականները մեդիտացիայի ժամանակ՝ ապահովելու արթուն մնալու համար անհրաժեշտ էներգիան (հավանաբար կոֆեինի՝ ուղեղի վրա խթանիչի ազդեցության միջոցով)։ Դրանից անմիջապես հետո թեյը տարածվեց որպես սովորական ըմպելիք՝ փոխարինելով նախկինում օգտագործված կաթի և ջրի հիմքով ըմպելիքներին, իսկ չինական թեյարանները 8-9-րդ դարերում նոր տեսակի սոցիալական կյանք տվեցին չինացիներին[3]։

Ճապոնական ավանդույթի համաձայն, թեյարանը սովորաբար առանձին կառույց է, որը նախատեսված է ճապոնական թեյի արարողություններ անցկացնելու համար։ Այդ կառույցը և, մասնավորապես, այն սենյակը, որտեղ տեղի է ունենում թեյի արարողությունը, կոչվում է չաշիցու (ճապոներեն՝ 茶室, chashitsu, բառացիորեն «թեյի սենյակ»)։ Չաշիցու կոչվող ճարտարապետական կառույցը ստեղծվել է գեղագիտական և ինտելեկտուալ կատարման համար։ Ճապոնիայում Էդոյի ժամանակաշրջանում «թեյարան» տերմինը վերաբերում էր այն վայրին, որտեղ գեյշաները հյուրասիրում էին իրենց հաճախորդներին կամ ուր այցելում էին գաղտնիություն փնտրող զույգերը[փա՞ստ]: Այդ դեպքում հաստատությունը կոչվում էր օչայա (ճապ՝ お茶や, ochaya, բառացիորեն «թեյարան»)։ Այնուամենայնիվ, թեյի մատուցումը այս հաստատություններում միայն պատահականություն էր։ Թեև ժամանակակից իմաստով թեյարանների համար չայա տերմինի օգտագործումը համարվում է արխայիկ, իսկ ժամանակակից թեյարանները կոչվում են կիսսատեն (ճապ՝ 喫茶店, kissaten, բառացիորեն «սուրճի խանութ»), որտեղ մատուցում են թեյ և սուրճ, բայց օչայա տերմինը դեռ օգտագործվում է Կիոտոյում՝ նշելու այն հաստատությունները, որտեղ գեյշաները հանդես են գալիս և զվարճացնում հաճախորդներին[4]։

Մյանմաում թեյարանները, որոնք հայտնի են որպես laphet yay saing, նախկինում՝ որպես kaka saing, ամբողջ երկրի քաղաքային կենտրոնների հիմնական մասն են։ Այդ թեյարանները, որոնք առաջին անգամ բացվել են բրիտանական գաղութատիրության ժամանակաշրջանում, մատուցում են կաթով թեյ և տարատեսակ կերակուրներ՝ սկսած տեղական ուտեստներից, ինչպիսիք են մոհինգան մինչև հնդկական տապակած ուտեստներ (օրինակ՝ պարաթա և պուրի) կամ չինական խմորեղեն (օրինակ՝ բաոծն և յուտյաոն)[5]։ Թեյի խանութները ավանդաբար ծառայել են որպես զրույցի համար նախատեսված սրահների նման վայրեր[6]։

Բիրմայական թեյարանի խորտիկները

Կենտրոնական Ասիայում «թեյարան» տերմինը վերաբերում է տարբեր երկրներում գործող թեյարանների մի քանի տարբերակներին։ Դրանք են շայխանան (shayhana) Ղազախստանում, չայխանան (chaykhana) Ղրղզստանում և չոյխանան (choyxona) Ուզբեկստանում, որոնք բոլորն էլ թարգմանվում են որպես «թեյի սենյակ կամ թեյարան»։ Տաջիկստանում ամենամեծ թեյարաններն են Իսֆարա քաղաքի «Օրիենթ թեյարան»-ը, «Չինական թեյարան»-ը և «Օրոմ թեյարան»-ը։ Տաջիկստանի անկախության 15-րդ տարեդարձին Իսֆարայի բնակիչները 2006 թվականի սեպտեմբերին Կուլյաբ քաղաքին նվիրեցին Իսֆարա թեյարանը քաղաքի 2700-ամյակի կապակցությամբ[փա՞ստ]: Թեյարաններ կան Կենտրոնական Ասիայի այլ մասերում, հատկապես Իրանում և Թուրքիայում։ Նման թեյարանները պարսկերենում կարելի է անվանել չայ-խանի (chay-khaneh), իսկ թուրքերեն՝ չայհանե (çayhane), որոնք բառացիորեն նշանակում են «թեյատուն»։ Այս թեյարանները սովորաբար թեյից բացի մի քանի այլ ըմպելիքներ են մատուցում:Արաբական երկրներում, ինչպիսին Եգիպտոսն է, հաստատությունները, որտեղ մատուցում են թեյ, սուրճ և բուսական թեյեր, օրինակ՝ հիբիսկուսի թեյը, կոչվում են ահվա (ahwa) կամ մաքհա (maqha, مقهى) և ավելի հաճախ թարգմանվում են որպես «սրճարան»[7]։

Պակիստանում հայտնի է Pak Tea House-ը ինտելեկտուալ թեյ-սրճարանը, որը գտնվում է Լահորում և հայտնի է որպես Առաջադեմ գրողների շարժման կենտրոն։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյախմությունը անգլիացիների հետ սերտորեն կապված ժամանց է[8]։ Լոնդոնի «Aerated Bread Company»-ի մի կին մենեջերի է վերագրվում 1864 թվականին առաջին հանրային հացաբուլկեղեն-թեյարանի ստեղծումը[9], ինչը հետագայում մեծ տարածում է գտնում[10]։ Թեյարանները Վիկտորյական դարաշրջանում կանանց համար աճող հնարավորությունների մի մասն էին դարձել։

Մեր օրերում Մեծ Բրիտանիայում թեյարանները փոքր սենյակներ կամ ռեստորաններ են, որտեղ մատուցվում են խմիչքներ և թեթև կերակուրներ։ Այդ հաստատությունները հաճախ ունենում են հանգստացնող կամ զսպված մթնոլորտ։ Մատուցվող սնունդը կարող է տարբերվել սերուցքային թեյից (նաև հայտնի որպես Դևոնշիր թեյ), այսինքն կարող է լինել ջեմով և սերուցքով հաց, ցերեկային թեյի ժամանակ սենդվիչներ և փոքրիկ թխվածքներ, իսկ մեծ թեյախմության ժամանակ կարող է լինել ախորժակ գրգռող նախուտեստ։ Շոտլանդիայում թեյը սովորաբար մատուցում են տարատեսակ թխվածքներով, նրբաբլիթներով, քրամպետներով և այլ թխվածքներով։ Լոնդոնի հյուրանոցներում երկարատև ավանդույթ է թեյարաններ ունենալը, օրինակ՝ Ալբեմարլ փողոցի 33 հասցեում գտնվող «Brown's Hotel»-ը իր թեյարանում թեյ է մատուցում ավելի քան 170 տարի[11]։ Թեյախմության հմայքի մի մասը աչք շոյող թեյի մատուցարանն է, որը հաճախ պատրաստված է լինում ճենապակուց։

Այլ կերպ օգտագործման դեպքում թեյարանը կարող է լինել աշխատավայրում առանձնացված մի սենյակ, որտեղ կարելի է ընդմիջումների ժամանակ հանգստանալ և ուտել։

Ազգերի համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյարանները հայտնի են նաև Համագործակցության երկրներում, մասնավորապես՝ Կանադայում, որտեղ ձմեռները դաժան են, իսկ ցերեկային թեյը՝ տարածված։ Ճաշացանկի մեջ ընդգրկված ուտեստները սովորաբար նմամ են Մեծ Բրիտանիայի ուտեստներին, բայց երբեմն ավելացվում են կարագով թխվածքներ կամ այլ փոքր աղանդերներ, ինչպիսիք են նանաիմո կամ այլ քաղցրավենիք։ Համագործակցության այլ երկրներում թեյը սովորաբար օգտագործում են առանց ոչնչի կամ բրիտանական ոճով։

Թեյարան ձմեռային Պորտուգալիայում
Բեռլինի Շառլոտենբուրգ պալատի «belvedere» թեյարանի վերջի տեսարանը

Ֆրանսիայում թեյարանները կոչվում են Salon de thé, և թեյի հետ մատուցում են խմորեղեն և տորթեր։ Առանձին թեյարան ունենալը կարծես եվրոպական շատ երկրներում ավանդույթ էր[փա՞ստ]։

Չեխիայում թեյարանների մշակույթը տարածվել է 1989 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, և այսօր երկրում կա մոտ 400 թեյարան (չայովնի-čajovny)[12] (ավելի քան 50-ը միայն Պրահայում) և ըստ որոշ աղբյուրների[13], տոկոսային հարաբերությամբ Եվրոպայի թեյարանների ամենամեծ համակենտրոնացումն է։

Կոսովոյում կան թեյարաններ, որոնք հայտնի են որպես չայտորե (çajtore)[14]:

19-րդ դարի «Զսպվածության» շարժման ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյարանները Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտան որպես այլընտրանք պանդոկներ 1830-ական թվականներին «Զսպվածության» շարժման ժամանակ։ Զարգացումը տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին, երբ Քեթրին Քրենսթոնը բացեց Շոտլանդիայի Գլազգո քաղաքի առաջին թեյարանը, որը կոչվում էր «Միսս Քրենսթոնի թեյարան», և նմանատիպ հաստատությունները հայտնի դարձան ամբողջ Շոտլանդիայում։ 1880-ական թվականներին և՛ Միացյալ Նահանգների, և՛ Անգլիայի հյուրանոցները սկսեցին թեյի սպասարկում առաջարկել թեյարաններում, իսկ 1910 թվականին նրանք սկսեցին կեսօրյան թեյի ժամանակ պարեր կազմակերպել, քանի որ պարային մոլուցքը տիրում էր ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում։ 1950-ական թվականներին Բրիտանիայում լայնորեն տարածված էին բոլոր տեսակի թեյարանները։ Հետագա տասնամյակներում թեյարանները իրենց տեղը զիջեցին սրճարաններին։

Այլ իմաստներ և հարակից բառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Forsman Tea», վաճառքի ծավալով Ֆինլանդիայի ամենամեծ թեյի խանութը, որը գտնվում է Վանտաայում։

«Թեյի խանութ» տերմինը կարող է նաև վերաբերել չոր թեյ վաճառող մանրածախ խանութին։ Չոր թեյը (նախ՝ չփաթեթավորված տերևների տեսքով, այնուհետև թեյի պարկերով) վաճառվում էր մթերային խանութներում, իսկ այժմ՝ հիմնականում սուպերմարկետներում։ Ամենահին խանութներից մեկը, որը դեռևս զբաղվում է տանը օգտագործման համար թեյ վաճառելով, «Twinings»-ն է, որը 1706 թվականին բացվելուց հետո մինչ այժմ գործում է Լոնդոնի կենտրոնական նույն տարածքում։ Հարավաֆրիկյան անգլերենում «tearoom» տերմինը սրճարանի կամ տեղական փոքր մթերային խանութի հոմանիշն է[15]։

Աշխատավայրում թեյարան տերմինը (Հյուսիսային Ամերիկայում «ընդմիջման սենյակ») սենյակ է, որը նախատեսված է աշխատողների հանգստի համար, մասնավորապես՝ աշխատանքային ընդմիջման ժամանակ։ Ավանդաբար, գործարանում կամ գրասենյակում տաք ըմպելիքներ և խորտիկներ մատուցող անձնակազմի անդամը կոչվում էր «թեյի տիկին», թեև այս պաշտոնն այժմ գրեթե չի գործում։

Թեյը բրիտանական մշակույթի և հասարակության նշանավոր հատկանիշն է[16]։ Դարեր շարունակ Բրիտանիան եղել է աշխարհի ամենամեծ թեյ սպառողներից մեկը, և այժմ մեկ հոգին միջինը տարեկան սպառում է 1,9 կգ թեյ[17]։

Սննդի հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Definition of 'teahouse'». collinsdictionary.com.
  2. Laudan, Rachel. Cuisine and Empire: Cooking in World History. University of California Press, 2015.
  3. Laudan, Rachel (2013). Cuisine and Empire. Berkeley and Los Angeles, California: University of California Press. էջ 122. ISBN 978-0-520-28631-3.
  4. Crihfield, Liza (1976). The institution of geisha in modern Japanese society (book). University Microfilms International. էջ 304. OCLC 695191203.
  5. «Tea shops IN YANGON». The Myanmar Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Myanmar/Burma: Music under siege - Freemuse». freemuse.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Ahwa's in Egypt». Hummusisyummus.wordpress.com. 2007 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  8. Pamela Robin Brandt (2002 թ․ հոկտեմբերի 17). «Miaminewtimes.com». Miaminewtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  9. Rosling-Bennett, Alfred. London and Londoners in the 1850s and 1860s. 1924. As quoted in Jackson, Lee. A Dictionary of Victorian London: An A-Z of the Great Metropolis. Anthem Press. 2006. p. 288. 1-84331-230-1
  10. Chrystal, Paul (2014). Tea: A Very British Beverage. Amberley Publishing Limited. ISBN 978-1445633497.
  11. «Brown's Hotel». Brown's Hotel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  12. «ajk – seznam ajoven a obchod ajem». cajik.cz (Czech). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «esko je zem snejvt koncentrac ajoven na svt. Kam na dobr aj zajt?». Hospodsk noviny (Czech). 2010 թ․ դեկտեմբերի 7.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «A guide to teatime in Prishtina». Prishtinainsight.com. 2018 թ․ փետրվարի 21.
  15. «tearoom, noun». Dictionary Unit for South African English.
  16. «A very British beverage: Why us Brits just love a cuppa». Express. 2016 թ․ սեպտեմբերի 23.
  17. «Food Balance Sheets». Food and Agriculture Organisation of the United Nations. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]