Էմիլ Կիո Թեոդորովիչը 3 երեխաների մեծն էր (Էմիլ, Ֆելիկս, Գարի) գերմանաբնակ հրեա ընտանիքում։
Սովորել կոմերտական դպրոցում։ 1917 թվականից եղել է ռուսական թատրոնի դերասան, ապա աշխատել է ադմինիստրատոր Ալեքսանդր Չինիզելլի կրկեսում՝ Վարշավա։ 1921 թվականին հանդես է եկել որպես աճպարար խորհրդային թատրոնում։ 1928 թվականին շրջել է քաղաքներում։ 1922 թվականին հայտնվել է գովազդային պաստառներին, Էմիլ Կիո որպես բեմական անուն ընտրել էր եբրայերեն բառ՝ תְּקִיעָה (կիո), այդ բառը նրան ցանոթ էր վարշավական աղոթքներից[2][3]։ Ըստ մեկ այլ վարկածի` նա տեսել էր մի լուսավոր ֆիլմ, որտեղ այրվել էր Ն տառը, և որոշել էր, որ դա «հոյակապ կրկեսային ազգանուն է»։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)։ 1917 թվականին աշխատել է մանրապատումների թատրոնում, ապա տեղափոխվել Ա. Չինիզելլիի կրկեսը (Լեհաստան)։ 1920-ական թվականին վերադարձել է Ռուսաստան։ Կրկեսի ասպարեզում առաջիններից է, որ հանդես է եկել աճպարարական սարքերով (1932)։ Ստեղծել և մոդեռնացրել է աճպարարական հնարքները։
1940 թվականին Կիոն փոխել է արևելյան մոտիվները և ընդլայնել է սենյակային զավեշտական համարները։ Աշխատել է ռեժիսորներ Ա. Գ. Աարնոլդի, Բ. Ա. Շախետոնի և Մ. Ս. Մեստեչկին հետ։
Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 19 Կիևում շրջագայությունների ժամանակ։ Թաղել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[4]։
Պարգևներ և կոչումներ
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 439)։