Մասնակից:Վիկա Հայրապետյան/Ավազարկղ1
Սումատրական օրանգուտան (Pongo abelii), օրանգուտանների երեք տեսակներից մեկը։Ծայրահեղ վտանգված է և հայտնաբերվել է միայն Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում, հազվադեպ հանդիպող տեսակ է, քան Բորնեյան օրանգուտանը, բայց, ավելի տարածված ՝ վերջերս հաjտնաբերված Տապանուլի օրանգուտանից, որը նույնպես հայտնաբերվել է Սումատրայում։ Նրա ամբողջական անվանումը հիմնված է երկու առանձին տեղական բառերի վրա ՝ «orang» («մարդիկ» կամ «մարդ») և «hutan» («անտառ»), որոնք առաջացել են մալայերենից[1] և թարգմանվում են որպես «անտառի մարդ»:
Նկարագրություն
Արու սումատրական օրանգուտանների հասակը կազմում է մոտավորապես 1․7 մետր (5.6 ոտնաչափ) բարձրության, իսկ քաշը 90 կիլոգրամ (200 ֆունտ), մինչդեռ էգերն ավելի փոքր են՝ միջինում 90 սմ (3,0 ոտնաչափ) և 45 կգ (99 ֆունտ): Բորենյան տեսակների համեմատ՝ Սումատրական օրանգուտաններն ավելի նիհար են և ավելի երկար դեմքերով․ մազերը երկար են, խունացած կարմիր [2]։
Վարքագիծ և էկոլոգիա
Բորենյան օրանգուտանի համեմատ՝ Սումատրական օրանգուտանը հակված է ավելի շատ մրգակեր լինելուն՝ հատկապես միջատակեր[3]։ Նախընտրելի մրգերի շարքից են թուզը և ջեքֆրուտը։ Պատրաստ է ուտել նաև թռչնի ձու և փոքր ողնաշարավորներ[4]։ Սումատրական օրանգուտանները ծառերի ներքին կեղևով սնվելու վրա շատ ավելի քիչ ժամանակ են ծախսում։
Սուակ Բալիմբինգի ճահճում վայրի Սումատրական օրանգուտանները շարժուձևի միջոցով են նկատվել[5]։ Օրանգուտանը պատրաստ է մոտ մեկ ոտնաչափ երկարությամբ ծառի ճյուղը կոտրել, պոկել ցախերը և մի ծայրը ատամներով փշրել[6]։ Փայտի օգնությամբ տերմրտների համար ծառի մեջ փոսեր փորել։ Նա նույնիսկ կարող է փայտով քանդել մեղվի բույնը, տեղափոխել այն և հասնել մեղրին։ Բացի այդ, օրանգուտանները միրգ ուտելու համար գործիքներ են օգտագործում[7]։ Երբ հասունանում է Նեյսիա ծառի պտուղը, նրա պինդ, սրածայր կեղևը փափկում է այնքան, մինչև որ այն կբացվի։ Ներսում սերմեր կան, որոնք օրանգուտանները հաճույքով ուտում են, սակայն սերմերը շրջապատված են ապակեպլաստմաս հիշեցնող մազիկներով, որոնք ուտելիս ցավ են պատճառում։ Գործիքները տարբեր են՝ նախատեսված տարբեր գործողությունների համար։ Ձողերը հաճախ ավելի երկար կամ կարճ են պատրաստվում, կախված նրանից, թե դրանք կօգտագործվեն միջատների կամ մրգերի համար[6]։ Եթե որևէ գործիք օգտակար լինի, ապա օրանգուտանը այն հաճախակի կօգտագործի։ Ժամանակի ընթացքում նրանք կհավաքեն բոլոր «գործիքատուփերըOver» [6]։ Նեյիսա ուտող օրանգուտանը կհավաքի 5 դյույմանոց փայտիկ, կհանի կեղևը, այնուհետև դրանով զգուշորեն կհավաքի մազերը։Երբ միրգը ապահով ձեռքերում լինի, կապիկը փայտի կամ իր մատների օգնությամբ կուտի սերմերը։ Չնայած, նմանատիպ ճահիճներ հնարավոր է գտնել Բորենոյում, վայրի Բորենյան օրանգուտանները այս գործիքներն օգագործելով չեն տեսել այդ ամենը։
NHNZ -ն իր «Վայրի Ասիա» շոուի համար նկարահանել է Սումատրական օրանգուտաններին․ Կարմիր կապիկի թագավորությունում․ նա ցույց է տվել նրանցից մեկին հեշտ գործիք օգտագործելուց՝ ճյուղ՝ դժվար վայրերից սնունդ հայթայթելու համար։ Կա նաև կենդանիների հաջորդականություն, որը մեծ տերևն օգտագործում է արևադարձային անձրևների ժամանակ։
Ծառի ճյուղերը Սումատրական օրանգուտանների համար տեղափոխման միջոց են հանդիսանում։ Օրանգուտաններն ամենածանր կենդանիներն են, որոնք ծառերի վրայով են ճանապարհորդում, ինչը նրանց դարձնում է փայտային փոփոխությունների հանդեպ զգայուն։ Նրանց տեղաշարժը բնութագրվում է դանդաղ շարժումներով, երկար շփումով և շարժումների տպավորիչ կեցվածքով։ Պարզվում է, որ օրանգուտանները նույնիսկ ուղղահայաց հենարաններ են օգտագործում՝ ծառերց ետ ու առաջ անելով իջնելու համար, ցուցաբերեոլվ շարժումների յուրահատուկ ստրատեգիա, դանդաղ շարժվելով և օգտագործելով տարատեսակ հենարաններ՝ համապատասխան ճյուղերում՝ հատկապես ծայրերում, տատանումները կանխելու համար։[փա՞ստ]
Սումատրական օրանգուտանը շատ ավելի ծառաբնակ է քան իր Բորենյան զարմիկը․ գուցե պատճառը խոշոր գիշատիչների առկայությունն է, ինչպիսին է Սումատրական վագրը։ Վագրը քառակուսիանման շարժումներով թաթերի վրա կախված անցնում է ծառի միջով[փա՞ստ]։
2015 թվականի դրությամբ, Սումատրական օրանգուտանների տեսակների պոպուլյացիայի մեջ մնացել են միայն մոտավորապես 7000 տեսակ։ Այսպիսով, բնության համաշխարհային հիմնադրամը փորձում է պահպանել տեսակները՝ թույլ տալով նրանց անազատության մեջ գտվող ապահով վայրերում բազմանալ։ Այնուամենայնիվ, դա վտանգ է հանդիսանում վայրի բնության մեջ Սումատրական օրանգուտանների վարքագծի համար։ Գերության մեջ գտնվելու ժամանակ, օրանգուտաններին սպառնում է «գերության ազդեցությունը»․ այն կենդանիները, որոնք շատ երկար ժամանակ գերության մեջ կգտնվեն, բնականաբար, այլևս չեն իմանա, թե ինչպես իրենց պահեն վայրի բնության մեջ։ Գերության մեջ ապահովված լինելով ջրով, սնունդով, ապաստանով և զուրկ լինելով բոլոր մարտահրավերներից վայրի բնության մեջ ապրելու համար՝ միևնույն է, գերության վարքագիծը բնության մեջ դառնում է շատ ավելի փորձարարական[8]։
Բացահայտվել է օրանգուտանների կողմից կիրառվող 64 տարբեր ժեստեր, որոնցից 29-ը ենթադրվում է, որ ունեն հատուկ նշանակություն, որոնք շատ դեպքերում կարող են մեկ այլ ձև մեկնաբանվեն այլ օրանգուտանների կողմից։ Հայտնաբերվել են վեց ուսումնասիրված ժեստեր՝ շփվել/խաղալ, դադարեցնել գերծողությունը, նայել/վերցնել առարկան, կիսվել սնունդով/առարկայով, համատեղ շարժվել և հեռանալ։ Սումատրական օրանգուտաները որպես հաղորդակցման միջոց հնչյուններ չեն օգտագործում, որը ներառում է լսողական ազդանշանների բացակայության վտանգ․ նրանց հաղորդակցությունը հիմնված է միայն ժեստերի վրա[9]։
Կյանքի ցիկլ
Սումատրական օրանգուտաններն ունեն կյանքի 5 փուլ, որոնք բնութագրվում են իրենց տարբեր ֆիզիկական և վարքային առանձնահատկություններով։ Առաջին փուլը մանկությունն է, որը տևում է ծնունդից մինչև 2․5 տարեկանը։ Օրանգուտանը կշռում է 2-6 կիլոգրամ։ Նորածինն առանձնանում է աչքերի և դնչի շուրջ բաց պիգմենտային հատվածով ի տարբերություն դեմքի մյուս հատվածների, որոնք ավելի մուգ են, ինչպես նաև երկար մազեր՝ դեմքի շուրջ ցցված։ Ճանապարհորդության ընթացքում նորածին կապիկին միշտ մայրն է տանում, նա չափազանց կախված է մորից սնունդի հարցում, ինչպես նաև քնում է մոր կրծքավանդակին։ Հաջորդ փուլը կոչվում է չափահասություն, 2․5-ից մինչև 5 տարեկան։ Այս օրանգուտանը կշռում է 6-15 կիլոգրամ և էապես չի տարբերվում նորածին կապիկից։ Թեև նրան հիմնական մայրն է կրում, անչափահաս կապիկը երբեմն խաղում է հասակակիցների հետ և փոքրիկ հետախուզական ճանապարհորդություն իրականացնում մոր տեսադաշտում։ Այս փուլի ավարտին օրանգուտանը կդադարի քնել մոր կրծքավանդակի վրա և մոտակայքում կկառուցի իր բունը։ 5-8 տարեկան հասակաը օրանգուտանի համար համարվում է կյանքի դեռահասության փուլ, կշռում է մոտավորապես 15-30 կիլոգրամ։ Դեմքի թեթև բծերը սկսում են անհետանալ, և վերջապես դեմքը ամբողջովին դառնում է մուգ։ Այս ընթացքում օրանգուտանները դեռ մշտական կապի մեջ են լինում իրենց մայրերի հետ, այնուամենայնիվ, իրենց հասակակիցների հետ խմբերով խաղալու արդյունքում, նրանք ավելի ամուր հարաբերություններ են ձեռք բերում։ Նրանք դեռ երիտասարդ են և զգուշություն են դրսևորում անծանոթ մեծահասակ՝ հատկապես արու կապիկների հետ շփման հարցում։ 8 տարեկան հասակում էգ օրանգուտանները համարվում են լիովին զարգացած և սկսում են ստեղծել իրենց սերունդը։ Արուները մտնում են կյանքի մի փուլ, որը կոչվում է ենթահասունություն։ Այն տևում է 8 տարեկանից մինչև 13 կամ 15 տարեկան և կշռում են մոտավորապես 30-50 կիլոգրամ։ Նրանց դեմքերն ամբողջովին մուգ են և սկսում են զարգացնել այտերի ոսկորները։ Նրանց մորուքը սկսում է երևալ, իսկ դեմքի շուրջ եղած մազերը կարճանում են, և դեմքը դուրս ցցվելու փոխարեն հարթվում է գանգի երկայնքով։ Այս փուլը մատնանշում է արու օրանգուտանների սեռական հասունությունը, սակայն նրանք դեռևս սոցիալապես զարգացած չեն և դեռ կխուսափեն չափահաս արու կապիկների հետ շփումից։ Ի վերջո, արու օրանգուտանները չափահաս դառնում են 13-15 տարեկան հասակում։ Նրանք չափազանց մեծ կենդանիներ են, կշռում են 50-90 կիլոգրամ, որը մոտավորապես հավասար է լիարժեք մարդու քաշին։ Նրանք ունեն լիովին աճած մորուք, լիովին զարգացած այտերի կոշտուկներ և երկար մազեր։ Այս օրանգուտանները հասել են լիարժեք սեռական և սոցիալական հասունության այժմ ճանապարհորդում են մենակ[10]։
Էգ Սումատրական օրանգուտանները սովորաբար վայրի բնության մեջ ապրում են 44-53 տարի, մինչ արուները փոքր-ինչ երկարակյաց են, ապրում են 47-58 տարի։ Էգերը կարող են ծննդաբերել մինչև 53 տարեկանը՝ հիմնվելով դաշտանադադարի ցիկլերի ուսումնասիրությունների վրա։ Թե՛ արուները, թե՛ էգերը սովորաբար համարվում են առողջ, նույնիսկ կյանքի վերջում և որպես էդպիսին, նրանց կարելի է ճանաչել մազերի աճի կանոնավոր առատությամբ և այտերի ամուր բարձիկներով[11]։
Սումատրական օրանգուտաններն ավելի շփվող են, քան Բորենյանները․ խմբերով հավաքվում են թզենիների ծառերի վրա՝ վայելելու։ Սումատրական օրանգուտանների համայնքը լավագույնս բութագրվում է որպես ազատ, սոցիալական կամ տարածական բացառիկություն չցուցաբերող համայնք։ Խմբերը հիմնականում բաղկացած են էգերից և որոնք նախընտրում են արու զույգ։ Այնուամենայնիվ, արու չափահասները հիմնականում խուսափում են շփվել այլ արու կապիկների հետ։ Հասունացած արուները կփորձեն զուգավորվել ցանկացած էգ կապիկի հետ, սակայն հիմնականում անհաջող է ստացվում, քանի-որ հասուն էգերը հեշտությամբ կարողանում են իրենց զսպել։ Սովորաբար խմբում լինում է այնպիսի արու կապիկ, որին հասուն էգերը նախապատվություն են տալիս[12]։ Արու Սումատրական օրանգուտանները երբեմն ունենում են երկար տարինիերի ուշացումով զարգացած երկրորդական սեռական հատկանիշներ՝ ինչպիսիք են այտերի եզրերը և մկանային հատվածը[13]։
Արուները ցուցաբերում են բիմատուրիզմ, որի արդյունքում հասուն և ավելի փոքր արուները կարող են վերարտադրվել, բայց դա անելու համար օգտագործում են զուգավորման ըարբեր միջոցներ[14]։
Սումատրական օրանգուտանի միջին ծնելիությունը 9․3 տարին է, որը կապիկների շրջանում՝ ներառյալ Բորենյան կապիկները, ամենաերկարն է համարվում։ Նորածին օրանգուտանները մինչև 3 տարեկանը կախված կլինեն իրենց մորից։ Նույնիսկ դրանից հետո, երիտասարդ կապիկները դեռ կշփվեն իրենց մայրերի հետ։ Ե՛վ Սումատրական օրանգուտանները, և՛ Բորենյան օրանգուտանները ամենայն հավանականությամբ մի քանի տասնյակներ կապրեն․ երկարակեցությունը գնահատվում է ավելին քան 50 տարի։ Ըստ Պ. Աբելիի առաջին վերարտադրության՝ միջինը մոտավորապես 15․4 տարեկանն է։Դրանում ոչ մի կասկած չկա[3]։
Նինջան, գերության և բայրի բնության մեջ գտնվելով, համարվում է աշխարհի ամենածեր կապիկը, որը 55 տարեկան հասակում սատկել է Մայամիի կենդանաբանական այգում[15]։ Ենթադրվում է, որ Պերտի կենդանաբանական այգու օրանգուտանը՝ Պուան կապիկը, սատկել է 62 տարեկան հասակում, ինչը նրանց դարձնում է ամենատարեց օրանգուտանը[16]։ Ներկայիս ամենածեր կապիկը ենթադրվում է, որ Բելլան է, Հագենբեքի կենդանաբանական այգու էգ օրանգուտանը, որը 61 տարեկան է[17]։
Դիետա
Սումատրական օրանգուտաններն առաջին հերթին մրգակերներ են, նախընտրում են այնպիսի մրգեր, որոնք ունեն մեծ սերմեր և շրջապատված են մսային մակերեսով, ինչպիսին են՝ դուրիաները, լորենունը, ջեքֆրուտը, հացենին և թուզը[18][19]։ Միջատները նույնպես մեծ դեր ունեն օրանգուտանների ճաշացանկում․ ամենաշատը մրջյուն են ուտում՝ հիմնականում Կամպոնոտուս տեսակը (կա առնվազն չորս տեսակ)[19]: Հիմնական ճաշացանկը բաժանված է հինգ կատեգորիաների՝ մրգեր, միջատներ, տերևներ, կեղև և այլ տարատեսակ սննդամթերքներ։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ինդոնեզիայի Կետամբեի շրջանում օրանգուտաններն ուտում են 92 տեսակի տարբեր մրգեր, 13 տեսկաի տարբեր տերևներ, 22 տեսակիի այլ բուսական նյութեր՝ ծիլեր խոլոձներ։ Առնվազն 17 տարբեր տեսակի միջատներ են ներառված նրանց ճաշացանկում։ Երբեմն տերմիտների քիչ քանակություն ևս ներառված է նրանց ճաշացանկում[19]։ Երբ հասած մրգերը քիչ են լինում, Սումատրան օրանգուտանները լորիսի միսը դանդաղ են ուտում։ Օրանգուտաններն իրենց ջուրը սպառում են շրջակայքի ծառերից։ Նույնիսկ երբ անձրևնեը հորդառատ են լինում, իրենց մաշկի մազերից են ջուր խմում[20]։
Մսակերություն
Մսակերությունը հազվադեպ է հանդիպում Սումատրական Օրանգուտանների մոտ, նրանք մսակերության հարցում արուների կողմնակալություն չեն ցուցաբերում։ Կետամբեում կատարված ուսումնասիրությյունները գրանցել են վայրի Սումատրական օրանգուտանների միս ուտելու դեպքեր, որոնցից 9-ը եղել է դանդաղաշարժ լորիսներ ուտելու դեպքեր։ Հետազոտությունը ցույց է տվել Սումատրական օրանգուտանների կողմից դանդաղաշարժ լորիսներին ուտելու ամենավերջին երեք դեպքերը․ չափահաս օրանգուտանների դանդաղաշարժ լորիս ուտելու միջին արագությունը կազմում է 160․9 գ-ժ, իսկ նորածնի դեպքում՝ 142․4 գ/ժ։ Վերջին տարիների ընթացքում միս ուտելու դեպքեր չեն գրանցվել, ինչը հուշում է այն մասին, որ օրանքգուտանները միսը ուտում են մրգերի պակասի հետևանքով, դանդաղաշարժ լորիսի որսը հիմնականում անում են մրգերի քիչ հասանելիության ժամանակ։ Ինչպես շատ պրիմատներ, ճրանգուտանները ևս, ըստ երևույթին, միսը կիսում են միայն մոր և նորածինների հետ[20]։
Գենոմիկա
Կաղապար:Infobox genome Օրանգուտաններն ունեն 48 քրոմոսոմներ[21]։ Սումատրական օրանգուտանների գենոմը կարգավորվել է 2011 թվականի հունվարին՝ հիմնվելով Սյուզի անունով գերված կնոջ վրա[22]։ Հետևելով մարդկանց և շիմպանզեներին՝ Սումատրական օրանգուտանը դարձել է գոյություն ունեցող երրորդ հոմինիդ[23] տեսակը, որի գենոմի հաջորդականությունը կատարվել է[22][24]։
Փորձագետները նաև հրապարակել են տասը վայրի օրանգուտաններ ավելի քիչ ամբողջական օրինակներ՝ հինգը Բորնեոյից, հինգը՝ Սումատրայից։ Գենետիկ բազմազանությունը պարզվում է՝ Բորենյան օրանգուտանների (Pongo pygmaeus) դեպքում ավելի ցածր է, քան Սումատրական օրանգուտանների դեպքում, չնայած այն հանգամանքին, որ Բորնեոյում վեց յոթ անգամ ավելի շատ են օրանգուտանները, քան Սումատրայում։ Համեմատությունը ցույց է տվել, որ այս երկու տեսակները առանձնացել են մոտ 400․000 տարի առաջ, շատ ավելին քան նախկինում ենթադրվում էր։ Օրանգուտանների գենոմը նույնպես քիչ վերադասավորումներ ունի, քանի շիմպանզեի կամ մարդու տոհմը[22]։
Պահպանություն
Սպառնալիքներ
Սումատրայի բնակիչները բախվում են այնպիսի սպառնալիքների, ինչպիսիք են ծառահատումները (ինչպես օրնական, այնպես էլ անօրինական), զանգվածային անտառների վերածումը՝ գյուղատնտեսական հողերի և նավթի ու արմավենու պլանտացիաների[25], ինչպես նաև ճանապարհների մասնատումը։ Նավթային ընկերություններն անտառահատման մեթոդն օգտագործում են հողը՝ արմավենու յուղի համար կրկին օգտագործելու նպատակով։ Այս հողն այն անտառից է վերցրած, որտեղ ապրում են Սումատրական օրանգուտանները։ 1990-ականների անտառների վերացման գնահատումը եզրակացրեց, որ ատնառներում, որտեղ ապրում է առնվազն 1000 օրանգուտան, ամեն տարի վերացել են միայն Լեյզերի Էկոհամակարգում [14]։
2017 թվականի դրությամբ, կղզու ամենահյուսիսային կողմում՝ Աչեհ նահանգում, Սումատրական օրանգուտանների բնակչությունը նվազել է մոտավորապես 82․5 %- ով։ Օրանգուտանները հազվադեպ են հանդիպում, եթե հանդիպում են, ապա Սիմպանգ գետի ափից դեպի հարավ՝ Սումատրայի արևմտյան կողմում, կամ Ասահան գետի ափից հարավ՝ արևելյան կողմում։ Հատկապես Պակպակ Բարաթի բնակչությունը Սումատրայի միակ բնակչությունն է, որը ենթադրվում է, որ կարող է պահպանել օրանգուտաններին՝ հաշվի առնելով բնակավայրի տեղաշարժի և մարդու ազդեցության ներկայիս հետևանքները[14]։
Ընդհանուր առմամբ, թեև որսագողությունը մեծ խնդիր չէ Սումատրանների համար, երբեմն տեղական որսը նվազեցնում է բնակչության քանակը[25]։ Նախկինում նրանք իրենց որսը արել են Հյուսիսային Սումատրայում՝ սննդի թիրախակետում․ չնայած՝ մեր օրերում Սումատրաների որսալու դեպքերը հազվադեպ են հանդիպում, հայտնի է, որ տեղացիները՝ Բատակի ժողովուրդը, ուտում են իրենց տարածաշրջանի գրեթե բոլոր ողնաշարավորներին։ Բացի այդ, Սումատրական ֆերմերները Սուամտրաններին համարում են վնասատուներ, դարձնելով նրանց ոչնչացման թիրախ, քանի-որ նրանք կամ վնասում կամ գողանում են բերքը։ Առևտրային առումով, ողջ 20-րդ դարում, ինչպես սատկած, այնպես էլ կենդանի նմուշների որս ևս գրանցվել է՝ որպես հյուսիսամերիկյան կենդանաբանական այգիների և հաստատությունների պահանջարկի հետևանք[19]։
Սումատրական օրանգուտանների մոտ զարգացած է բարձր սրտանոթային համակարգը։ Այնուամենայնիվ, նրանց թոքերում ահռելի զարգացած օդային պարկեր կան, որը տարածում է գտել նման տեսակ օրանգուտանների մոտ։ Օդային զանգվածը նման է ստրեպտոկոկային վարակի, ինչպիսին է օրինակ սուր ֆարինգիտը՝ հոմո սափիենսում։ Բակտերիալ վարակը գերության մեջ գտնվող օրանգուտանների մոտ գնալով տարածվում է, քանի-որ գերության մեջ գտնվելով՝ նրանք ենթարկվում են ստրեպտոկոկուսի շտամով։ Նախ և առաջ, այդ երկու շտամերն էլ հանգստի հետ մեկտեղ բուժվում են հակաբիոտիկներով։ Դեռևս 2014 թվականին, Սումատրական օրանգուտանը, որը տաը տարի գերության մեջ էր գտնվում, առաջինն էր իր տեսակում, որ սատկեց անգինալ ստրեպտոկոկից։ Սա մնում է միակ հայտնի դեպքը, սակայն հարց է ծագում, թե ինչու է նման մարդկային հայտնի բուժումն այս դեպքում անարդյունավետ[26]։
Բնապահպանական կարգավիճակ
Սումատրական օրանգուտանը Սումատրայի հյուսիսում էնդեմիկ է։ Նրանք վայրի բնության մեջ գոյատևում են միայն Նանգրո Աչեհ Դարուսսալամ նահանգում՝ կղզու ամենահյուսիսային մասում[18]։ Պրիմատը ևս մեկ անգամ լայն տարածում գտավ, քանի-որ նրանք հայտնաբերվեցին 19-րդ դարում ՝ Ջամբիում և Պադանգում՝ ավելի վարավային մասում[19]։ Հյուսիսային Սումատրա նահանգում Նանգո Աչեհ Դարուսսալամ նահանգի հետ սահմանի երկայնքով՝ հատկապես Տոբա լճի երկայնքով, փոքր պոպուլյացիաներ են նկատվել։ Տոբա լճի շրջակայքում կատարված հետազոտությունը հայտնաբերել է բնակեցված միայն երկու տարածքներ՝ Բուկիտ Լոանգը (համարվում է որպես կենդանիների ապաստարան) և Գունունգ Լոյզեր Ազգային պարկը[27]։ Բուկիտ Լավանգը ջունգլիների գյուղերից է՝ Մեդանից 90կմ հյուսիս-արևմուտք, որը գտնվում է Գունունգ Լեյզեր Ազգային պարկի արևելյան մասում։ 1970-ական թվականներին շվեյցարական կազմակերպության կողմից ստեղծվել է օրանգուտանների արգելավայր՝ փորձելով վերականգնել անտառահատմանրդյունքում գերի ընկած օրանգուտաններին։ Ռեյնջերները վերապատրաստվել են, որպեսզի օրանգուտաններին ջունգլիներում կենսական հմտություններ սովորեցնեն՝ անտառ նորից ինտեգրվելու և ինքնուրույն սնունդ հայթայթելու համար։ Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում լրացուցիչ կերակրումը դադարեցվել է, քանի-որ օրանգուտանների վերականգնման ծրագիրը հաջող է ստացվել, օրանգուտանները լիովին (կամ նրանց մի մասը) վերականգնվել են, ջունգլիները՝ լցվել նրանցով ուստի արգելոցն այլևս չի ընդունում նոր որբացած օրանգուտանների[28]։
2000 թվականից տեսակները կարմիր գրքում գնահատվել են որպես խիստ վտանգված[14]։ 2000-2008 թվականներին այն համարվել է «Աշխարհի 25 ամենավտանգված պրիմատներից մեկը» [29]։
2016 թվականի մարտ ամսին հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ վայրի բնության մեջ Սումատրական օրանգուտանների թիվը գնահատվում է 14․613 օրանգուտան, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ թվաքանակին[30]։ 2004 թվականին կատարված ուսւմնասիրությունը ցույց է տվել, որ մոտավորապես 7․300 Սումատրական օրանգուտան դեռ ապրում է վայրի բնության մեջ։ Նույն ուսումնասիրությունը Սումատրական օրանգուտանների զբաղեցրած տարածքը գնահատում է 20․552 կմ² (7,935 sq mi), որից միայն 8,992 կմ2 (3,472 sq mi) տարածքում տեղավորովում են մշտական բնակիչները[18]: Նրանցից որոշները պահպանվում են Գուգունգ Լեյզեր Ազգային պարկի հինգ տարածքներում, մյուսները բնակվում են անպաշտպան վայրերում՝ հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան Աչեհի տարածքում, Բատանգ Տորու գետի արևմտյան մասում, Արևելյան Սարուլայում և Սիդիանգկատում։ Ջամուի և Կորեայի նահանգների Բուկիտ Տիգապուլուհ ազգային պարկում ստեղծվել է բուծման հաջող ծրագիր:
Այս տեսակի պահպանման համար վերջերս դիտարկվում են երկու ստրատեգիաներ՝ նախկինում գերության մեջ գտնվող կամ տեղահանված կապիկների վերականգնում, անտառային միջավայրի սպառնալիքների կանխում, անտառահատումներ և որս։ Առաջին դիտարկումը որոշվել էր լինել ավելի ծախսարդյունավետ՝ օրանգուտանների պոպուլյացիայի պահպանման համար՝ ավելի երկար ժամանակային մասշտաբով՝ 10-20 տարի։ Երկրորդ մոտեցումն ավելի լավ հեռանկարներ ունի բնակչության երկարաժամկետ կայունության ապահովման համար[31]։ Բնակավայրերի պահպանման մոտեցումը հետապնդվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, որը իր ուժերը միավորել է մի քանի կազմակերպությունների հետ՝ դադարեցնելու Բուկիտ Տիգապուլուհ Ազգային պարկի մոտ մնացած բնական անտառների մեծ մասի մաքրումը[20]։
Բացի վերոնշյալ գոյություն ունեցող վայրի բնակչությունից, Բուկիտ Տիգապուլուհ Ազգային պարկում նոր պոպուլյացիա է հիմնվել (Ջամբի և Ռիաու նահանգներ)՝ առգրավված անօրինական ընտանի կենդանիների վերաբնակեցման միջոցով[32] Այն ներկայումս ներառում է 70 առանձին կապիկի, որոնք բազմանում են[14]։ Այնուամենայնիվ, եզրակացություն է արվել, որ անտառների պահպանումն արժե տասներկու անգամ ավելի քիչ, քան օրանգուտաններին դեպի վայրի բնություն վերականգնելը, և ավելի շատ կենսաբանական բազմազանություն է պահպանվում[31]։
Օրանգուտաններն ունեն մեծ բնակավայրեր և բնակչության ցածր խտություն, ինչը բարդացնում է պահպանման աշխատանքները: Բնակչության խտությունը մեծապես կախված է փափուկ միջուկով մրգերի առատությունից։ Սումատրական օրանգուտաններն իրենց ճամփորդությունը կկատարեն ցածրադիր, միջանկյալ և բարձրլեռնային շրջաններում ՝ հետևելով մրգերի առատությանը։ Չխաթարված անտառները, որոնք ունեն ավելի լայն բարձրության տիրույթ, այդպիսով կարող են պահպանել օրանգուտանների ավելի մեծ պոպուլյացիաներ. ընդհակառակը, անտառաշղթաների մասնատումը և լայնածավալ մաքրումը կոտրում են այս սեզոնային շարժումը: Ներկայումս Սումատրան անտառահատման ամենաբարձր ցուցանիշ ունեցողներից մեկն է աշխարհում:[33]
Տե՛ս նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Sumatran orangutan». World Wildlife Fund. Վերցված է 2019-06-12-ին.
- ↑ «Orangutan Pongo». Primate Info Net.
- ↑ 3,0 3,1 Wich, S. A.; Utami-Atmoko, S. S.; Setia, T. M.; Rijksen, H. D.; Schürmann, C.; van Hooff, J.A.R.A.M.; van Schaik, C. P. (2004). «Life history of wild Sumatran orangutans (Pongo abelii)». Journal of Human Evolution. 47 (6): 385–398. doi:10.1016/j.jhevol.2004.08.006. PMID 15566945.
- ↑ «Sumatran orangutan». Science & Nature. BBC. Արխիվացված է օրիգինալից 2009-06-24-ին. Վերցված է 2009-07-03-ին.
- ↑ Zimmer, Carl (November 1995). «Tooling through the trees - tool use by wild orangutans». Discover Magazine.
- ↑ 6,0 6,1 6,2 van Schaik, C. P.; Fox, E. A.; Sitompul, A. F. (1996). «Manufacture and use of tools in wild Sumatran orangutans». Naturwissenschaften. 83 (4): 186–188. Bibcode:1996NW.....83..186V. doi:10.1007/BF01143062. ISSN 0028-1042. PMID 8643126. S2CID 27180148.
- ↑ «Orangutan facts». Science & Nature. 6 March 2022. Վերցված է 2022-03-30-ին.
- ↑ Forss, Sofia I. F.; Schuppli, Caroline; Haiden, Dominique; Zweifel, Nicole; van Schaik, Carel P. (2015). «Contrasting responses to novelty by wild and captive orangutans». American Journal of Primatology. 77 (10): 1109–1121. doi:10.1002/ajp.22445. ISSN 1098-2345. PMID 26119509. S2CID 24800309.
- ↑ Cartmill, E. A.; Byrne, R. W. (2010). «Semantics of primate gestures: intentional meanings of orangutan gestures». Animal Cognition. 13 (6): 793–804. doi:10.1007/s10071-010-0328-7. PMID 20563619. S2CID 13474998.
- ↑ Field study on Sumatran orang utans (Pongo pygmaeus abelii Lesson 1827) : ecology, behaviour and conservation. Netherlands: H. Veenman. 1978. Վերցված է 6 November 2015-ին.
- ↑ «Pongo abelii (Sumatran orangutan)». Animal Diversity Web. Վերցված է 2018-11-28-ին.
- ↑ Singleton, I.; van Schaik, C. P. (2002). «The social organisation of a population of Sumatran orang-utans». Folia Primatologica. 73 (1): 1–20. doi:10.1159/000060415. PMID 12065937. S2CID 13557435.
- ↑ Pradhan, G. R.; van Noordwijk, M. A.; van Schaik, C. P. (2012). «A model for the evolution of developmental arrest in male orangutans». American Journal of Physical Anthropology. 149 (1): 18–25. doi:10.1002/ajpa.22079. PMID 22552966.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «iucn
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «'World's oldest' orang-utan dies». BBC News. 31 December 2007.
- ↑ «Puan, world's oldest known Sumatran orangutan, dies aged 62 in Australian zoo». The Guardian.
- ↑ «Record birthday in Hamburg: Oldest orangutan lady in the world». MoPO.
- ↑ 18,0 18,1 18,2 Singleton, I.; Wich, S.; Husson, S.; Stephens, S.; Utami Atmoko, S.; Leighton, M.; Rosen, N.; Traylor-Holzer, K.; Lacy, R.; Byers, O. (2004). «Orangutan population and habitat viability assessment». Final Report. IUCN/SSC Conservation Breeding Specialist Group (CSG). IUCN.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Rijksen, H. D. (1978). «A field study on Sumatran orang utans (Pongo pygmaeus abelli, Lesson 1827)». Ecology, Behavior and Conservation.
- ↑ 20,0 20,1 20,2 Hardus, M. E.; Lameira, A. R.; Zulfa, A.; Atmoko, S. S. U.; de Vries, H.; Wich, S. A. (2012). «Behavioral, ecological, and evolutionary aspects of meat-eating by Sumatran orangutans (Pongo abelii)». International Journal of Primatology. 33 (2): 287–304. doi:10.1007/s10764-011-9574-z. PMC 3311982. PMID 22467998.
- ↑ Sharshov, Alexander. «Orangutan». SB RAS Novobrisk. Institute of Cytology and Genetics. Վերցված է 28 January 2011-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 Singh, Ranjeet (26 January 2011). «Orang-utans join the genome gang». Nature. doi:10.1038/news.2011.50. Վերցված է 2011-01-27-ին.
- ↑ Spencer, Geoff (26 January 2011). «NIH-funded scientists publish orangutan genome sequence». National Institutes of Health News. U.S. Department of Health and Human Services. Վերցված է 28 January 2011-ին.
- ↑ Cohen, Jon (26 January 2011). «Orangutan genome full of surprises». Science Now. American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 30 January 2011-ին. Վերցված է 28 January 2011-ին.
- ↑ 25,0 25,1 The Associated Press (18 March 2019). «Orangutan blinded after being shot 74 times with air gun pellets». CBC News. Վերցված է 19 March 2019-ին.
- ↑ Ihms, E. A.; Daniels, J. B.; Koivisto, C. S.; Barrie, M. T.; Russell, D. S. (2014). «Fatal Streptococcus anginosus-associated pneumonia in a captive Sumatran orangutan (Pongo abelii)». Journal of Medical Primatology. 43 (1): 48–51. doi:10.1111/jmp.12085. ISSN 1600-0684. PMID 24117447. S2CID 5334957.
- ↑ Wich, S. A.; Singleton, I.; Utami-Atmoko, S. S.; Geurts, M. L.; Rijksen, H. D.; van Schaik, C. P. (2003). «The status of the Sumatran orang-utan Pongo abelii: an update». Flora & Fauna International. 37 (1): 49. doi:10.1017/S0030605303000115.
- ↑ Welsh, Teri (15 October 2017). «Bukit Lawang, Sumatra, Indonesia (Orangutan Village)». Terrapin Trading. Արխիվացված է օրիգինալից 27 November 2020-ին. Վերցված է 2 March 2021-ին.
- ↑ Mittermeier, R. A.; Wallis, J.; Rylands, A. B.; Ganzhorn, J. U.; Oates, J. F.; Supriatna, E. A.; Palacios, E.; Heymann, E. W.; Kierulff, M. C. M., eds. (2009). Primates in Peril: The World's 25 Most Endangered Primates 2008–2010 (PDF). Arlington, VA.: IUCN/SSC Primate Specialist Group (PSG), International Primatological Society (IPS), and Conservation International (CI). էջեր 1–92. ISBN 978-1-934151-34-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-07-23-ին. Վերցված է 2010-08-06-ին.
- ↑ Wich, Serge A.; Singleton, Ian; Nowak, Matthew G.; Utami Atmoko, Sri Suci; Nisam, Gonda; Arif, Sugesti Mhd.; Putra, Rudi H.; Ardi, Rio; Fredriksson, Gabriella; Usher, Graham; Gaveau, David L. A.; Kühl, Hjalmar S. (2016). «Land-cover changes predict steep declines for the Sumatran orangutan (Pongo abelii)». Science Advances. 2 (3): e1500789. Bibcode:2016SciA....2E0789W. doi:10.1126/sciadv.1500789. PMC 4783118. PMID 26973868.
- ↑ 31,0 31,1 Wilson, Howard B.; Meijaard, Erik; Venter, Oscar; Ancrenaz, Marc; Possingham, Hugh P. (2014). «Conservation strategies for orangutans: reintroduction versus habitat preservation and the benefits of sustainably logged forest». PLOS ONE. 9 (7): e102174. Bibcode:2014PLoSO...9j2174W. doi:10.1371/journal.pone.0102174. PMC 4099073. PMID 25025134.
- ↑ «A Sumatran orangutan returns to the jungle». multimedia.dw.com. Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-02-27-ին.
- ↑ Buij, R.; Wich, S. A.; Lubis, A. H.; Sterck, E. H. M. (2002). «Seasonal movements in the Sumatran orangutan (Pongo pygmaeus abelii) and consequences for conservation». Biological Conservation. 107 (1): 83–87. doi:10.1016/s0006-3207(02)00048-4.
Աղնյուրներ
Հավելյալ լինքեր
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիկա Հայրապետյան/Ավազարկղ1 կատեգորիայում։ |
- Sumatran Orangutan Society
- Sumatran Orangutan Conservation Programme
- Orangutan Foundation Info on project in Aceh
- The Orangutan Conservancy
- ARKive – images and movies of the Sumatran orang-utan (Pongo abelii)
- View the orangutan genome on Ensembl.
- Կաղապար:UCSC genomes
Կաղապար:Hominidae nav Կաղապար:Apes
|