Կաբարե Վոլտեր
Կաբարե Վոլտեր (անգլ.՝ Cabaret Voltaire), դադաիզմի ծագման վայրը, ցյուրիխյան լեգենդար սրճարան, ակումբ, պանդոկ, թատրոն, կրիպտե։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ցյուրիխում, Շպիգելհասսեում։ Հիմնվել է Հուգո Բալլի կողմից, 1916 թվականին։ Շվեյցարիան չեզոք պետություն է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և ի թիվս այլ փախստականների, Շվեյցարիա են եկել նաև եվրոպացի շատ արվեստագետներ։ Բալլը և Հեննինգսը դիմել են Էֆրաիմ Յանին, Շպիեգելգասսե 1 հասցեում գործող Holländische Meierei-ի հիմնադրին, որն արդեն հյուրընկալել էր շվեյցարական առաջին գրական կաբարեն` Պանտագրուելը, 1915 թվականին[2]։ Յանը թույլատրել է նրանց օգտագործել ետնամասի սենյակն իրենց իրադարձությունների համար։ 1916 թվականի փետրվարի 2-ին հայտարարվել է ակումբի բացման մասին։ Այստեղ կազմակերպել են ասմունքի, երգի ու պարի միջոցառումներ։
Պատերին կախված են եղել Պիկասոյի, Մոդիլիանիի, Մակեի, Մարինետտիի և նկարիչների ստեղծագործություններ։ Խմբի հիմնական կորիզը կազմել են Տրիստան Տցարան, Ժան Արպը, Սոֆի Թոյբեր-Արփը, Ռիխարդ Հյուզենբեկը, էմիլի Հեննինգսը, Մարսել Յանկոն։
1916 թվականի հուլիսի 28-ին Բալլը կարդացել է «Դադաիզմի մանիֆեստը»[3]։ Նույն թվականի հունիսին նա նաև հրապարակել է համանուն թերթ, որի շապիկը ձևավորել էր Արպը։
Կաբարեն փակվել է 1916 թվականի ամռանը։
«Կաբարե Վորլտեր» սրճարանն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կաբարե Վոլտերի» տնօրեն Անդրիան Նոտցը ակտիվորեն զբաղվում է «դադաիստների» ժառանգության հանրայնացմամբ[4]։ Օրինակ, 2011 թվականի սեպտեմբերին մոսկովյան ArtPlay կենտրոնում անցկացվել է «Dada Moscow» ցուցահանդեսը[4][5]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1916 թվականին Վլադիմիր Լենինը հաճախակի այցելել է «Կաբարե Վոլտեր» և անգամ շախմատ է խաղացել Տրիստան Տցարայի հետ[6]։ Լենինն ու Կրուպսկայան 1916 թվականի սկզբին գալով Ցյուրիխ` համեստ բնակարան են վարձել սրճարանի հարևանությամբ, Շպիգելհասսե 14 հասցեում, կոշկակար Կամմերերի տանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաբարե Վոլտեր, Dreamachine: David Woodard, Sheela Birnstiel, Christian Kracht, մայիսի 2 - օգոստոսի 24, 2008 թ.
- ↑ Huonker, Gustav (1986). Literaturszene Zürich: Menschen, Geschichten und Bilder 1914 bis 1945. Zürich: Unionsverlag. էջ 12. ISBN 3-293-00095-9..
- ↑ Dada Manifesto.
- ↑ 4,0 4,1 Дьяконов В. Новое произведение не родилось // Коммерсантъ. — 2011. — 21 сент.
- ↑ Нотц А. «Мы планируем аннексировать часть Москвы и объявить её территорией Дада» // Коммерсантъ Weekend. — 2011. — 23 сент.
- ↑ 6,0 6,1 Бернштейн В. Ленин и дадаисты // Наша Газета. — 2008. — 25 июля.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբարե Վոլտեր» հոդվածին։ |
|